Տաղ ի վերայ սուտ մեռեալ կատուին

Տաղ ի վերայ սուտ մեռեալ կատուին, զոր մկներն տանին թաղեն
ի Նաղաշ Յովնաթանէ ասացեալ
ըստ ՀՍՍՀ ԳԱ հրատարակության (1951)

Կատուն մեռաւ. ափսոս ու վա՜խ.
Մկներն այսօր խիստ են ուրախ.
Թէ որ յանկարծ վեր կենայ սաղ,
Մկներն կանէ արիւնշաղախ:

«Ես կատու եմ, ոտքս արագ,
Մկանց ես խիստ եմ հակառակ,
Ահա ամենքդ հասարակ,
Զձեզ առնելոց եմ խայտառակ:

Ես կատու եմ՝ մկան եաղի,
Սրտումս դրել եմ դաղի՝
Չարուխ շինեմ Ղարաբաղի,
Ով որ եկել է ինձ թաղի:

Ես արջակատու եմ տզման,
Զձեզ քշեմ չուրի Մարզվան,
Հիմա կանեմ ախր զաման,
Փորս շինեմ ձեզ գերեզման:

Գող ղամաթքար եմ աշխանի,
Եփախ հաւին աղ կու ցանի,
Մեր տնտեսին քունն տանի,
Չի գիդիլ հաւն կատուն տանի:

Իմ մուշտակս կարմիր նախշուն,
Քուրքչիներ ունեմ .........
Մեր թաւանին մկներն անհուն,
Ցերեկն քուն, գիշերն արթուն:

Ես կու գոռամ չաղալի պէս,
Որպէս գիտուն, թալբիս աղուէս,
Որ տանտէրն գնայ բաղնիս՝
Դոլաբին հետ օրթաղ եմ ես:

Մկունք բերին՝ ալիւր, եղ, խին,
Որ հոգոյս համար հաց թխին.
Հիմա կոխեմ ձեզ մէջ ցխին,
Ամենն սեւ անեմ ձեր գլխին»: