Տաղ ի վերայ Գուրջստանայ գօզալներին

Տաղ ի վերայ Գուրջստանայ գօզալներին (Ի Նաղաշ Յովնաթանէ ասացեալ)
ըստ ՀՍՍՀ ԳԱ հրատարակության (1951)

Գովեմ սրտիւ ուրախական
Թիֆլիզ քաղաքն պատուական,
Խիստ գեղեցիկ են սիրական՝
Վրաստանայ գօզալներն,
Վրաստանայ գօզալներն,
Գուրջստանայ խաթուններն։

Ինքնագոյ ջերմեռանդ համամ,
Միջի խաթուններն թամամ,
Սիպտակ բուխախ, բոլոր շամամ՝
Վրաստանայ արմաղաններն,
Վրաստանայ արմաղաններն,
Շէն Թիֆլիզու թաւադներն։

Կարմիր երես նման վարդի,
Ինչպէս ծաղիկ ծաղկազարդի
Ուշ ու խելք կու տանեն մարդի՝
Վրաստանայ գօզալներն,
Վրաստանայ գօզալներն,
Գուրջստանայ խաթուններն։

Ղալամ ունքեր՝ կապած կամար,
Աչքերն վառ՝ շամսի ղամար,
Կապել են մուրասայ քամար՝
Վրաստանայ արմաղաններն,
Վրաստանայ արմաղաններն,
Շէն Թիֆլիզու թաւադներն։

Վարսերն դաստայ ոլորած,
Երեսն՝ լուսին բոլորած,
Շատ մարդ է տեսած՝ մոլորած՝
Վրաստանայ գօզալներն,
Վրաստանայ գօզալներն,
Գուրջստանայ խաթուններն։

Տեսօք են ամէն հասարակ,
Բոյն ու ջամալն է մուբարակ,
Բատանն լայն՝ մէջքն՝ բարակ՝
Վրաստանայ արմաղաններն,
Վրաստանայ արմաղաններն,
Շէն Թիֆլիզու թաւադներն։

Մէջլիս նստեն սազով-դամով,
Լեզուն քաղցր, խօսքն համով,
Գինի խմեն ոսկէ ջամով՝
Վրաստանայ արմաղաններն,
Վրաստանայ արմաղաններն,
Շէն Թիֆլիզու թաւադներն։

Սիրամարգի նման քայլին,
Աստղանման գունով փայլին,
Տեսողքն զարմանան, մայլին՝
Վրաստանայ գօզալներն,
Վրաստանայ գօզալներն,
Գուրջստանայ խաթուններն։

Հագել են ղումալ ու խարայ,
Ունեն շատ ղարաւաշ, ծառայ,
Խիստ են կանանչ թազա թառայ՝
Վրաստանայ արմաղաններն,
Վրաստանայ արմաղաններն,
Շէն Թիֆլիզու թաւադներն։

Աթլազ են հագել հաւասար,
Սամուր, վալափուշ սարէսար,
Ամէն պարոն են, աղասար՝
Վրաստանայ գօզալներն,
Վրաստանայ գօզալներն,
Գուրջստանայ խաթուններն։

Ես՝ Նաղաշս, մեղաց ծով եմ,
Նոցա սիրովն գինով եմ,
Խապար չեմ թէ ինչպէս գովեմ՝
Վրաստանայ արմաղաններն,
Վրաստանայ արմաղաններն,
Շէն Թիֆլիզու թաւադներն։