Ծաղիկ այն ծաղկին ասեմ,
Հէ՜, իմ տուն, հէ՜,
Որ օձին բերնիկն է բուսեր,
Հէ՜, հէ՜, հէ՜,
Շատ մարդ այն օձին ահէն,
Հէ՜, իմ տուն, հէ՜,
Զայն ծաղկին հոտն է առեր,
Հէ՜, հէ՜,հէ՜,

Մանուկ մի Հոռմանց տանէն,
ՀԷ՜, իմ տուն, հէ՜,
Զարևու թարկիկն է տուեր,
Հէ՜, հէ՜,հէ՜,
Գնացեր, զօձն ի քուն տեսեր,
Հէ՜, իմ տուն, հէ՜,
Զայն ծաղիկն ի բերնէն առեր,
Հէ՜, հէ՜,հէ ՜,

Առեր ու սարերն ելեր,
Հէ՜, իմ տուն,հէ՜,
Սարերուն հաւսար ցըցուցեր,
Հէ՜, հէ՜, հէ՜,
Սարե՛ր, ձեր վայրերդ ասեմ,
Հէ՜, իմ տուն, հէ՜,
Ձեր մէջդ հանց ծաղիկ ո՞վ տեսեր,
Հէ՜ հէ՜, հէ՜,

Սարերն այլ իրար եկին,
ՀԷ՜, իմ տուն, հէ՜,
Ու խապար մի տուին նորա,
Հէ՜,հէ՜,հէ՜,
Մանո՛ւկ, քո արևդ ասեմք,
Հէ՜, իմ տուն, հէ՜,
Մեք այդ գուն ծաղիկ չեմք տեսեր,
Հէ՜,հէ՜,հէ։

Այսօր եմք ծաղիկ տեսեր,
Հէ՜, իմ տուն, հէ՜,
Անգինի մեք եմք հարբեցեր,
Հէ՜,հէ՜,հէ՜,
Շատ վարդ և ռեհան տեսեր,
Հէ՜, իմ տուն, հէ՜,
Ցէտոր գոյնն չէր նմաներ,
Հէ՜, հէ՜, հէ՜։

Շատ ծաղկանց հոտ ենք առեր,
Հէ՜, իմ տուն, հէ՜,
Շատ պայծառ ծաղկունք տեսեր,
Հէ՜, հէ՜, հէ՜,
Ծաղկանց իսկի բան չ՚ասեմ,
Հէ՜, իմ տուն, հէ՜,
Որ ամէն ստեղծուածք են եղեր,
Հէ՜, հէ՜, հէ՜։

Զվարդըն չեմ կարեր ղահրեր,
Հէ՜, իմ տուն, հէ՜,
Որ բըլբուլն բերնովն է գովեր,
Հէ՜, հէ՜, հէ՜,
Ըռետին այլ ի՞նչ ասեմ,
Հէ՜, իմ տուն, հէ՜,
Որ ի փայտ խաչին է բուսեր,
Հէ՜, հէ՜, հէ՜։

Պալասանին այլ ինչ ասեմ,
Հէ՜, իմ տուն, հէ՜,
Որ կենաց մակարդ է եղեր,
Հէ՜, հէ՜, հէ՜,
Ի վերայ անհուն գետերուն,
Հէ՜, իմ տուն, հէ՜,
Կամարով կարմունճ է եղեր,
Հէ՜, հէ՜, հէ՜,
Շատ մարդ՝ անց ու դարձ եղեր,
Հէ՜, իմ տուն, հէ՜։