Տաղ ձոնված խիզախ ճանապարհորդին

Երկրորդ տաղ եկվորների համար Տաղ ձոնված խիզախ ճանապարհորդին

Եղիշե Չարենց

Տաղ հիվանդների համար

[ 371 ]

ՏԱՂ ՁՈՆՎԱԾ ԽԻԶԱԽ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԻՆ


Ահավասիկ հագած ուղևորի զգեստ,
Եվ ձեռքիդ ցուպ առած, և ուսիդ մաղախ —
Դու գնում ես դեպի հեռուները վսեմ,
Եվ կորովի է ոգիդ, և դեմքդ հանգիստ է, և

Հայացքդ՝ կապույտ ու խաղաղ։—


Թե ի՜նչ մաքառումի, կամ ի՜նչ չտեսնըված
Հեքիաթային ու բարձր մեծագործության
Ճանապարհ ես ընտրել,— մեզ կպատմես միայն
Վերադարձիդ, եթե վերադառնաս և ոտքդ չդիպչի

փորձության։—


Եթե վերադառնաս — հայացքներում քո լուրթ

Դու կբերես անհո՜ւն հորիզոններ,
Անհայտ հեռուների օվկիաններ կապույտ,
Եվ գետերի ընթացք, և լեռների շղթա, և հողմերի

պտույտ՝ բեղմնավոր ու զորեղ․․․


Քո ոտքերի վրա դու կբերես հետքեր
Ո՜վ գիտե, ինչպիսի՜ արահետների,

Ուր չի կոխել երբեք ուղևորի ոտքը,
Ուր թերևս դու տեսել ես արևը՝ գիշերի մեջ՝ շռայլ

ու անհատնելի․․․


Եվ քո լեզվի վրա, ճաշակելիքի,
Դու կբերես, ո՜վ գիտե, ինչպիսի՜ քաղցրություններ․․․

[ 372 ]

Ի՜նչ հյութերով արդյոք դու կլինես լիքը,

Եվ որպիսի՜ թույներ կընդունես․․․

Քn ռունգերում անմահ բույրե՜ր դու կբերես,
Որ թերևս և ո՛չ մի մահկանացու
Դեռ չի շնչել կյանքում, որ թերևս
Կենսատու են, կամ, գուցե, մահացու։—

Եվ քո ուղևորի արթուն ականջներում
Դու կբերես ձայնե՜ր գերերկրային,
Անապատի ձայներ ու անտառների, ձայներ, որ

թաքնըվում են ու կանչում են հեռուն,

Ե՛վ սողունի ձայներ, և՛ կրիայի․․.

Այս երգս քե՛զ եմ ձոնում, ո՜վ ճանապարհորդ,

Ո՜վ անհայտ հորիզոնների զննիչ,—
Ընթացի՛ր, գնա՛ քո ուղին, և լինի թող այն

քարքարոտ,

Անվհատ թո՛ղ լինի ոգիդ և կարոտդ թո՛ղ լինի

աննինջ։—


Հազար կարավանի բեռներից ավելի
Հարուստ կլինի ոգիդ վերադառնալիս,

Իբրև բարիք՝ կբերես բաղձանք անբավելի,
Կպարգևես նրանց, որ ցանկացան քեզ մահ և

կորուստ դառնագին...


Իսկ եթե ընկնես ճանապարհիդ և չվերադառնաս,—
Օ՜, մեռնելուց առաջ, վերջի՛ն ժամին,
Քn ռունգերի՛ց, քո սրտի՛ց, քո հետքե՛րից հառնած՝

Քեզ կողջունեն օրերդ — և՛ անցյալդ, և՛ ներկադ, և՛

գալիքդ՝ միանգամի՛ց․․․

[ 373 ]

Եվ կոպերիդ ներքո շռայլությամբ վերջին
Արևը իր բույրը կվառե,
Իսկ ժամանակը, որպես հավերժական երգիչ —
Կշշնջա անմահական բառեր...
1933. II 27