Տաղ սիրոյ (Ուստի՞ կուգաս, քաղցր բլբուլ)

(Վերահղված է Տաղ սիրոյից)
Տաղ սիրոյ (ի Նաղաշ Յովնաթանէ ասացեալ բանս)
ըստ ՀՍՍՀ ԳԱ հրատարակության (1951)

Ուստի՞ կուգաս, քաղցր բլբուլ,
Քեզի բարեւ, ես քեզ եմ ղուլ,
Լեզուդ շարբաթ, սաչդ սմբուլ,
Քաղցր լեզուովդ ջուր տուր ինձի:

Վասմդ կասեն խիստ աննման,
Քեզնէ զատ էլ չունիմ կուման,
Ես ինչ կանեմ հազար թուման,
Երբ դու եար կոի լինիս ինձի:

Նախշուն երես, բոլոր սուրաթ,
Մնացել ամ հէյրան ու մաթ,
Ըռահմ արա, հե՜յ, բէ՛մուրվաթ,
Քանի՞ քարէքար տաս ինձի:

Առաւօտուց բացուել վարդն,
Դու էս գօզալներուն զարդն,
Քո կրակի մէջ ընկնող մարդն՝
Այլ մեղադիր չեղնիլ ինձի:

Թուխ ծամ ունէս, ղալամղաշ էս,
Ինչ որ հագնիս՝ բարով մաշէս,
Ծով աչքերովդ ղամզայ քաշես,
Սուր դանակով կուտաս ինձի:

Ատամներդ սատաֆ ինջի,
Ծոցդ պաղչայ է թուրինջի,
Ես եղայ սէֆիլ զարընջի,
Էլ ի՞նչ խելք կու մնայ ինձի:

Նաղաշ կասեն խիստ բէչարայ,
Ե՛կ, ինձ մի՛ աներ աւարայ.
Այսչափ բաներս քեզ համար ա,
Այլ դու ե՞րբ կու խղճաս ինձի: