Տաղ քաղցրիկ
Տաղ քաղցրիկ
Սեաւ եմ գեղեցիկ
դուստր Եւայի Երուսաղէմ.
ահա նա հարսն իմ ցանկալի,
սիրով կապեալ ընդ փեսային։
Նման է եղբօրորդին իմ
այծեմանց որթուց եղանց.
ահա նա ձայն եղբօրորդւոյն
խանդաղատեալ սիրով լըցեալ։
Ե՛կ, իմ սիրելի, ե՛կ մերձաւոր
հարսն ի մայրեաց Լիբանանէ.
ահա նա խայտայր, խնծորով զիս պատեցէք՝
տարեալ մուծէք ի տուն գինւոյ։
Աչք իւր աղաւնոյ,
թև լայն՝ կարմիր մանեակ ոսկւոյ.
ահա նա լեառն կընդրկի,
հոտ նարդոսի և զըմըռսի։
Գեղ էր գովելի
մանուկ անհաս անժամանակ,
ահա նա լեառըն դիտարան,
շուշան հովտաց, ծաղիկ դաշտա՛ց։
Դասք մարգարէիցն
երգեն ի յայն բլրին վերայ,
ահա նա լեառըն շուշանի,
հոտն իւր վարդի կինամոնի։
Որդի՛ք Սիովնի,
ելէ՛ք տեսէ՛ք ի Բեթղահէմ,