Տապանագիր (Միխայիլ Լերմոնտով)

Տապանագիր

Միխայիլ Լերմոնտով

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի


Տապանագիր


Պարզասիրտ որդին վեհ ազատության
Զգացման համար կյանք չէր խըևայում.
Եվ հավերժ գըծերն ազատ բընության
Նա կենդանագրել հաճախ էր սիրում։

Նա հավատում էր մութ գուշակության,
Հավատում սիրույն, թալիսմաններին.
Եվ կյանքը զոհեց շա՜տ անբնական
Նա բուռն հույզերին, ցանկություններին։

Վըշտի, կըրքերի և երջանկության
Նորա մեջ հոգին պահում էր պաշար.
Փըչե՜ց նա շունչը։ Ահա՛ գերեզման։
Մարդկանց համար չէ՜ր նա եկած աշխարհ։