Տապանագիր (Ռափայել Պատկանյան)

Տապանագիր (Ռափայել Պատկանյան)

1855

ՏԱՊԱՆԱԳԻՐ

Մ. Բ. մանկան



   Հազա՜ր երանի քեզ, մանուկ անբիծ,
Որ շուտ հեռացար դու այս աշխարհից,
Ուր վաղուց ի վեր ունի բնակություն
Անմեղության հետ մոլի չարություն.
5 Բայց այն ո՞վ գիտե՝ քեզ ի՞նչ էր սպասում
Փըշոտ, տատասկոտ այս մեր աշխարհում.
Մի՞թե հավիտյան պիտի մընայիր
Հանգիստ գրկի մեջ քու մոր սիրալիր,
Կամ թե՝ հավիտյա՞ն քեզ պիտի ժըպտար
10 Գարնան վարդի հետ այս օտար աշխարհ։