Անհայտ կիրճերի մեջ, ուր չի թափանցում
արեւի շողը, մութը
բորբոսնել է։ Եվ ես բառերին չեմ դիմում, որ
նրանք ինչ որ բան ասեն,
ես բառերն իրար մոտ եմ բերում՝ նրանց արանքում գտնվող
ճերմակ տարածությունը խոսեցնելու համար։
Ուզում եմ բառն ապրի իր... գրվելը,
ինչպես ծառն է ապրում իր ծաղկումը։