1892

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԿՈՒ ՍԷ-ԻՆ


Որ ազգասեր չես՝ ես երդում կուտեմ,
Կրոն, հավատ չունիս՝ այդ էլ լավ գիտեմ.
Ձգտում ես նմանիլ ճզտած Պետրոսին,
Միրուքն բռնել նոր կաթողիկոսին։
5 Թըշվառ, մի բան շատ շուտ մոռանում ես.
Ինչի էլ դիպչիս՝ ապականում ես,
Արդ՝ կանդիդաթըդ թող լավ իմանա,
Որ մազից շատ սև քվե պիտ ստանա.
Մի ջանալ ուրեմն ու մի թափիլ ճիգ,
10 Մի ցույց տալ խեղճին արջի երախտիք։