Տեսչություն վերին

[ 233 ]

ՏԵՍՉՈԻԹՅՈՒՆ ՎԵՐԻՆ


    Տեսան մին մինի աղջիկ ու տըղա,
Հոգվով ու սրտով սիրեցին միմյանց.
Աղջըկա հայրն էր մի հարուստ աղա,
Իսկ տըղան չուներ ո՛չ ինչ և ո՛չ գանձ։

    5 Հայրն ասաց՝ «Աղջիկ, սերն մըտքեդ հանե՛,
Ինձ պետք է փեսա ընչավետ, փարթամ.
Կրթություն, սեր, գեղ,— այդ ունայն բան է,
Անձկալից չունի ծոցումը դըրամ։

    Վշտացան, լացին աղջիկն ու տըղան,
10 Սըգով անցուցին երեք-չորս տարի.
Անվրդով մընաց լոկ հարուստ աղան,
Հուսալով, որ սերն մի օր կը սառի։

    Բայց նոցա սերը մաքուր, անկաշառ,
Քանի որ գընաց՝ ավել սաստկացավ.
15 Անգութ կամքի մեջ մընալով համառ,
Աղան նոցա վրա սաստիկ բարկացավ։

     «Թե տարերք, ասաց, խառնըվին իրար,
Թե աղբյուրք ցածեն դեպի վեր հոսեն,
Այդ սիրույն կլինիմ միշտ խափանարար,—
20 Չը գիտե՞ք, որ ինձ Աղալո կասեն»։

    Կար ուրիշ տըղա, մի հարուստ տանե,
«Աղջի՛կ, ասաց հայրն, դու ինձ ճիշտ ասա՛,
(Քու նախկին սերը խելագար բան է)
Կուզե՞ս... լինի քու փեսա»։

[ 234 ]

    25 — Հա՛յր, ասաց աղջիկն, թե մահըս կուզես
Եվ ինձ քու ձեռքով դընել գերեզման,
Իմ սիրականին ինձմեն կը կորզես,
Բայց քու սուրբ կամքն է և քու սուրբ հրաման։

     Սուգ ու կոծ էր այն և ո՛չ հարսանիք,
30 Ո՛չ քող էր հարսի, այլ դիապատանք,
Ո՛չ սիրո ամոլք—անհաշտ թշնամիք...
Խելացնոր կամացն ա՛յս էր հետևանք։

    Լըռե՛, չար լեզու, լըռե՛, բամբասանք,
Աստված էր օրհնել նախկին այն սերը...
35 Համառի կամքով կաշկանդած կապանք
Ջախջախեց, խըզեց Երկնավոր Տերը...