Վանքը Տերտերին ոճիրը

Տիգրան Չյոկյուրյան

Հարսին վրեժը

[ 92 ]

ՏԵՐՏԵՐԻՆ ՈՃԻՐԸ

Երբ եկեղեցիեն տուն դարձավ տեր բարթող՝ հայտնապես կդողար ուլայն դեմքին վրա, նեղ ճակատի մեջտեղ, մկաններում խիտ ծալքերն հոգեկան խորունկ խռովք մը կմատնեին:

-Վա՜յ, վա՜յ, դժոխքի ոգիներ, աստծո տունին ալ չեն խնայեր,- մրթմրթաց ու մերկ սենյակին փայտե սետիրին անկյունը կծկվեցա, գոցեց աչքերն ուժգին՝ երկու ձեռքերը քունքերուն, հակեցավ վար ու ինկավ խոր մտածողության մեջ:

Բ. քաղաքին հայ տուներուն չէին խնայած, տասն օր թալլած, սպաննած էին, բայց ինչպե՞ս հանդգնած էին ձեռք դիպցնել եկեղեցիին, աստծո տանը: Այս հարցումը կշրջեր քահանային մեջ: Տեր Բարթող բացավ աչքերն ընդոստ, դիտեց իր սենյակին մերկությունը: Խուժանին ավերող ձեռքը հոն ալ դպած էր, ասեղ մը իսկ չէր ձգած իր տանը մեջ:

Կրոնականը զզվանքով փակեց թարթիչները ու րեն անանկ թվեցավ, որ այդ պահուն կրկին կգտնվեր այն քառակուսի ահագին փոսին եզերքը, գերեզմանատան մեջ, ուր կրարու վրա դիզված էին վիրավոր, հոշոտված, անճանանչ դիակները:

Քահանան դողած վախով: Ուրիշ պատկեր մը մտաբերել ուզեց, բայց վայրկենապես ան կրկին կարծես տեսնել մերկ դիակներու մեջ տակավին ոգեվարողներուն սարսուռը, լսեց հռնդյուններ՝ դիզած մարմիններուն ստորոտեն թռող, որոնց վրա երկարած էր խաչն ու զանոնք օրհնած:

Քահանային դեմքը մռայլ էր, բայց հեգնության ծիծաղ մը ուրվագծվեցավ անոր վրա:

—Ամեն ալ բիրով մեռցնելե վերջ զիս կանչեցին մեռելի կարգ կատարելու համար, — հառաչեց: Պատկերը շարունակվեցավ տեր Բարթողի միտքին մեջ ու ավարտվեցավ: [ 93 ] Քահանան տեսավ թիերուն շարժիլն, տամուկ հողերու սևությունը մարմիններու վրա, հետո քանի մը սրունքներու հողեն դուրս ցցվածքը ու անոնց ծածկվիլը. վերջապես լեցված խրամատը: Կրոնականն այս սարսող պատկերը վանել ուզեց կրկին: Ելավ պտտկեցավ սենյակին մեջ՝ միշտ աչքերը գոց, հետո անուժ ինկավ սետիրի տախտակին վրա, ուր բազմոց մը, բարձ մը իսկ չէր մնացած:

Պատուհանեն դուրս ձմեռնամուտի վերջալույս մը աղտոտ կարմրություններ կցաներ ցանցառ ամպերու վրա: Տերտերը դիտեց դուրսն ու նշմարեց ծառերուն ետևեն եկեղեցիին գմբեթը: Հիշեց շաբաթ երեկոներն, այն երջանիկ, բարի հին օրերն, որոնք երազ կուգային իրեն:

-Աստված այս չարյաց պատճառին մուխը մարե:

Գմբեթին տեսքը քահանան փոխադրեց եկեղեցիին դավիթը, ուր երկու կողմնակի սրբոց պատկերները պատռտված էին, մերկացված հավատացյալներու նվիրած արծաթե, ոսկին սիրտերեն, աչքերեն, թաթիկներեն ու հազար փոքր միամիտ բճճանքներեն: Հապա տաճարին մե՜ջ, կամարեն կախված ջահը փշրված գետնին վրա, առաքյալներու նկարները կողմնակի պատերուն վրա ծակծկված, քուրջի նման կախված, ու խորանը մերկ, պահքի օրերեն տասն անգամ տխուր տեսքով, անոր աստիճանները տապարով խորտակված: Աստվածածնի նկարը ձիու թրիքով աղարտված, գնդակներեն մաղ դարձած, խնայված իր նը չկար եկեղեցիին մեջ:

Այս դժնի նկարը տեր Բարթողի մտքին մեջ կրկին անդամներ կազմեցավ ու քայքայվեցավ: Աստծո պաշտոնյան մոռացած իր, իրիններուն զոհերը, ավարի տված ինչքը, ահաբեկումով, զայրույթով տաճարին դատարկ, կողոպտված երևույթը կերազեր ակամա և զարմանքով:

Կրոնավորին ուղեղը տեսակ մը թմրություն կստանար, հիմարական շարժում մը անոր կտիրապետեր երբեմն: Աչքերուն մոտեն հանկարծական սևություն մը կանցներ: -Ախ՝, վատ, վատորդիներ, շնազգիներ, գոնե աստծո տանը խղճային: Կկակազեր այսպես ու բերանը կբռներ սթափելով: Մեկը կրնար զինքը լսել: Բ... քաղաքն Հայաստանի ներքին մասին մեջ է, ու աշնան մեջեն իսկ խիստ ցուրտ կընե, տեղացին կըսե ասոր համար.

Սուրբ Հակոբն հոս կթոթվե մորուք:
Աչնի միջինքին հաստրկեկ մանտրուկ:

[ 94 ]

Տեր Բարթողը դողահար մոռացումով գոչեց․

— Երեցկին, երեցկին, Եփրոս, քյուրքլի ճյուպպես բեր։

Կանացի ձայն մը վարեն պատասխանեց․

— Ի՜նչ, տեր հայր, ի՞նչ կուզես։

Քահանան լռեց, ալ չձայնեց, զգաց խաբկանքն ու ժպտեցավ ծիծաղով մը, որ լացի մը հավասար էր։

— Չէ,— հառաչեց կրոնականը,— տնօրեններն ան ալ տարին։

Տեր Բարթող ավելի կծկվեցավ․․․ Քահանան տասնհինգ օր դուրս չէր համարձակված ելլել իր փուխերիկին միջի թաքստոցեն, քանի մը օր առաջ գացած էր պաշտոն կատարելու դիակներու վրա ու այդ շաբաթ իրիկուն միայն համարձակված էր եկեղեցի վազել։ Հիմա միամիտ, հավատավոր մարդը կտանջվեր շատ ավելի։ Ան հույս ուներ եկեղեցին գեթ անվնաս գտնել։ Ու ինչ տեսած էր, վայ իր աչքերուն։

— Վա՜յ ինձի, վա՜յ ծովացյալ մեղացս,— կսաղմոսեր երբեմն մութին մեջ քահանան։ Անոր գանկը կայրեր կրակներու մեջ, մինչ ոտներու մատները ցուրտեն չէին զգար։

Խունկի, կնդրուկի սուրբ, անուշ շունչ մը սենյակին մեջ տարածվեցավ բաց դռնեն։ Կրոնականն իր ռունգերն անասունի մը պես ընդլայնեց ու շնչեց հեշտանքով։ Իր թավ մորուսեն ու պեխերեն վեր հրճվանքի կծկում մը շարժվեցավ, մեղմորեն վեր առավ ձեռքն ու խաչակնքեց՝ աղոթք մը ծամծմելով։

Խունկին խիտ բույրը զինքը փոխադրեց հին, աղեկ օրերուն ձմեռ գիշերներու խնծիղին մոտ, լայն քյուրսիին գաղջ վերմակին տակ թմբիրով անզգա։ Քահանան բերնին մոտ զգաց ձեռք մը, որ հավանք եղած խնկացած, քահրիպարի երանգով խաղողի ողկույզ մը կմոտեցներ շրթունքներուն․ բացավ շրթներն ու գոցեց տենդով։

Կրկին սթափվեցավ կրոնավորը։ Սենյակին մեջ մառանի մը չափ մութ էր, ու պատուհանին մոտ լուրթի կապույտ մը հազիվ կզգացվեր։

— Լամբար ալ չունինք, այ անիծված կյանք,— շշնջեց։

Քահանան բոլոր գիշերն հսկեց։ Մինչև արշալույս թևն իբրև բարձ տված երեցկինին։ Ժամերով համրեց դուրսը հնչող ճոկաններուն քանակը և տանջվեցավ կողոպուտի, սպանության, պղծումի հիմարացնող տեսիլներով։ Կարճատև պահերու մեջ ամեն զգացում, պատկեր կանհետանային անոր մեջ, ու տեր Բարթող ծանրացած, այրող ճակատը կհակեր ննջելու համար, բաըց ահա եկեղեցիին բակն էր, գավիթը, տաճարի մեջ։ [ 95 ] ջահերու բեկորներուն վրայեն կանցներ զգույշ ոստոստելով, խորանին մոտ վերջապես, պատառուն, սրածված սրբազան պատկերներու լերկ գունկերուն քով, Աստվածածնի աղբոտված պատկերին առջև։ Ոչ մեկ անոթ կգտնար իր տեղը, կժռեր համբուրելու մյուռոնի անոթի խորշիկը, հոն արյունոտված քուրջմը կգտնար իր ու քանի մը փամփուշտ։ Ընդոստ գլուխը վեր կցցեր ու աչքերը կբանար մութին մեջ։ Քահանան ետին ճիգ մը ըրավ ասոնք վանելու ու զղջաց եկեղեցի գացած ըլլալուն։

— Ա՜խ, տեր աստված, ե՞րբ կլուսնա, երբ,— կգոչեր տեր Բարթող։

Ժամ մը անընդհատ <<Առավոտ լուսոյն>> ու Նարեկեն հատվածներ սաղմոսեց։ Խաչակնքեց բյուր հեզ ու համրիչին ծայրի սադափե խաչը պտտցուց դեմքին ամեն մասերուն վրա։ Հարցում մալ, շատ օտար, այդ պատկերներուն հետ կուգար քահանային շրթներուն վրա։

— Աստված ինչու՞ արդյոք թող տվավ, որ իր տունը թալլեն․․․

Այս մտածումը բնական մեկ հետևանքն էր տեր Բարթողի մտքին միամիտ, հավատավոր կազմվածքին, թեև այն շատ անբնական երևար իրեն։ Բայց անմիջապես իր մտածումը կշքմեղեր՝ կրկնելով քահանան․

— Է՜, մեծ է տիրոջն արդարությունը, ե՞ս մնացի իր գործերը քննողը․ ու թեթևացած կզգար ինքզինք։

Բայց ինչ անիծված միտք։ Հարցումը, հակառակ կամքին, կայծի մը նման կակոսեր միտքն ու զայն կցնցեր։

Արշալույսին մոտ քիչ մը մրափեց տերտերը։ Երբ ելավ, տեսավ թե արևը սենյակին տիրած էր։ Դրավ փակհղը ու հողաթափերով ուղղվեցավ եկեղեցի։

— Երթամ, երեցկին, երթամ ժամ, աղոթք մը կարդամ ու քանի մը տուն պտտիմ, պարտքս կատարեմ։

Եկեղեցիին դռան մոտ հանեց փակեղը, ընկճված ներս մտավ, գնաց խորանին առջև ծնկաչոք ինկավ ու աղոթեց երկար։ Երբ ելավ աղոթքեն՝ զգաց թե կուլար․ չորս կողմը զննեց, ամեն իր ավելի տխուր թվեցավ իրեն։

Արևն առատ լույսով կլվար տաճարին տախտակամածը։ Ճիշտ մեջտեղը ուղղեցավ կամարին տակ ու լավ մը զննեց գետինին փշրած շրջանակները․ նկարներն ամենքն ալ սրահար էին եղած, հակեցավ ավելի ու Հովհաննես Առաքյալին աչքերը սուրի ծայրով փորված գտավ։

Ելավ արագ քայլով խորանին վրա ու հոն կրկին անհուն թախիծով դիտեց Աստվածածնի աղարտված դեմքը, փնտրեց սկիհը, քշոցները, որոնց զանգակիկներեն մի քանին, տափակցած, նշմարեց խորանին մարմար հատակին վրա։ Կրկին դժնե հարցումը կրկնեվեցավ իր մեջ․ [ 96 ] — Աստված ինչո՞ւ չպատժեց իր տունն անպատվողները, աս ի՜նչ զարմանալի բան: —Ու ավելցուց.— Մեղա, մեղա, ամենասուրբ Երրորդություն, մեղա:

Այդ խոսքերուն պահուն իսկ կրկնվեցավ իր մեջ նույն հարցումը.

Սրտնեղած, կարկամ քայլերով աճապարեց դուրս ելլել: Տաճարին մեջտեղ կանգ առավ ու վեր նայեցավ՝ դեպ ի կամար: Հոն, կամարին մեջտեղը, երկու որմերն իրար կապող հաստ գերանին ետին կփայլեր Հիսուսին պատկերն իր հաստ արծաթյա շրջանակին մեջ:

Հրճվանք մը լեցուց քահանային սիրտը.

— Ան իր տեղն է,— անօրեններ չեն տեսեր, ինչ որ է…

Դուրսը ոստիկանները փողոցները խռնվող սովատանջ կիներու հաց կբաշխեին:

Քահանան անցավ անոնց մեջեն՝ զանոնք տխրորեն ողջունելով: Պտտեցավ թաղերն ամայի, քանի մը տուներ մտավ: Ամենքն ալ իրար լավ կհասկնային, և ոչ մեկուն մխիթարության խոսք մը գտավ ըսելու: Որբևայրի հարսեր հազիվ թույլ մը կհամբուրեին քահանային ձեռքը և խորունկ մը կշնշեին, որ խեղդված հառաչի կնմաներ: Պառավները կերերային բոպիկ ոտքերով, քուրջերու վրա ինկած, մեռելի կայուն ակնարկով ու երբեմն իրենց դողդոջ մատներով իրենց գլխի սև լաչակները կսեղմեին:

Տեր Բարթողը կարծր սիրտ մը ուներ, ինչպես բոլոր իր ընկերակիցները, ան շատ մահ տեսած էր, բայց հուզումեն կդողար տուն վերադարձի միջոցին ու իրեն անանկ կթվեր, թե հայուն գործը լրացած էր ալ: Աստված վերջին դատաստանը հայեն սկսած էր՝ կկարծեր: Երբ հրապարակեն կանցներ՝ տեսավ ամբոխ մը. կանգ առավ ու դիտեց:

Մարդ մը բարձր կաղաղակեր.

— Աս որու՞նն է… աս որու՞նն է՜,տեր չիկա… հե՜յ…

Տեր Բարթողը ավելի մոտեցավ ու տեսավ որ թալան եղած անպետ իրեր, կարասիկներ, հազար ու մեկ մանր առարկաներ հրապարակին մեջտեղ դիզված էին: Կառավարիչին հրամանով կողոպտված առարկաներեն մաս մը ավարառու խուժանին ձեռքեն ետ առնված էր տերերուն վերադարձնելու համար:

Քահանան խորհեցավ իր կարասինները փնտրել հոն, բայց հպարտություն մը, որ ատելութենե կուգար՝ արգիլեց զինքն ամբոխին մոտենալե ու տուն դարձավ շփոթած, հազար մտածումներու անձնատուր: Այդքան մտազբաղ վիճակ մը երբեք չէր ունեցած կրոնավորը կյանքին մեջ: Թերևս մոտալուտ փոթորկի մը սկզբնավորությունն էր աս: [ 97 ] Եկեղեցիի այդ այցելութենեն վերջ տեր Բարթողի միտքն օրերով շփոթ, ախտավոր վիճակի մը ենթարկվեցավ: Ամեն օր նոր զգացողություն մը կունենար, ու տեսակ մը հոսանք իր միտքը կայրեր: Հաղար պատկերներ իր ուղեղին մեջ կպարեին: Միտքը կոստոստեր նկարե նկար, մտածումե մը ուրիծ մտածում, նյութե մը դեպի տարբեր երևույթ ու վերջապես կանգ կառներ հանկարծ սարսուռով եկեղեցիին ավերակին մոտ:Քահանան այս վեջին տեսիլին հետ չէր կրնար ինքզինքը զսպել վայրկենական չար խորհուրդե մը: Ցավագին հարցում մը կրոնավորին տկար ուղեղը կավերեր, անոր խորան մտած հավատքին կուտար ցնցող հարվածներ:

Տեր Բարթողի համար հավատքը կյանքի արճեքն ուներ, ինքն անոր մեջ էր ծնած, անով սնած, անով մեծացած ու անով ալ կապրեր: Քահանան աղոթքին, սուրբերուն, մասունքներուն զորությանը, բարեխոսությանը, հրաշքին ապավինելով՝ հանգիստ քնած էր մինչև այդ վերջին օրերը:

Հիմա, սակայն, իր հիմարի, ցնորածի թափառումներուն մեջ վերջին անգամ կանգ կառներ իր անխորտակելի հավատքին ամբարտակներուն մոտ ու կես մը մահացած կզգար նինքզինքը, անորակելի ապշությունով լեցված, երբ կտեսներ, թե իրողություն մը իր հավատքը կցնցեր: Այդ իրողությունը ոևէ կերպով չէր կրնար լուծել իր հավատքին ի նպաստ:

-Ինչու՜ աստված իր խորանը թալլողներուն չտվավ ազգու պատիժ մը: Մեկ-երկու հատին թևերը ետին դարձներ գոնե, ուրիշներուն ոտքերն անդամալուծեր, մեկն ալ խորանին առջևը քար դարձներ,- կկրկներ հաճախ կրոնականը մտով: Ալ քահանան սուրբերու զորությանը չէր անդրադառնար, անոնք արժեք չունեին, մեղք այնքան խունկին ու մոմին:

Առջի օրերուն այդ հանդուգն հարցումը կշամփրեր քահանային ուղեղը ու մինչև ոտքի մատներուն ծայրը զայն կցնցեր, կքրտնեցներ, ու խռովված կրոնականը հարցումը վանել կջանար՝ հազարումեկ մանր պատմություններու խորհելով:

-Չար սատանա, հեռացիր ինձմե, հեռացիր: Տեր, ներե իմ անօրինությանս, ներե ծառայիդ,- կմրմռար կրոնքի մարդը:

Բայց վարժությունով, որ մտածումի մը ու զգացողության մը հաճախակի կրկնում են կծնի, այդ հարցումը սովորական աշխատության մը վերածվեցավ իր մեջ: Տակավ տիրապետող ալ կըլլար նախախնամության անզորության գաղափարը այդ կքած գանկին տակ:

Այդ մտային անսովոր վիճակին իբր դարման քանի մը շաբաթ տեր [ 98 ] Բարթող իր ծուխերուն կայցելեր, զբաղեցնել կջանար միտքն ուրիշ նյութերով: Միսիոնարներ անգործածելի զգեստներ տված էին իրեն՝ բաժանելու համար ժողովրդին: Արո՞ւն տար: Ամեն տուն հավասարապես աղքատացած էր, ամեն տուն արյուն կուլար, ու ամեն աչքե արցունքը չորցեր էր: Իր հոտեն շատերն ալ օտար փարախ կերթային: Պատվելի մը հավատքի կբերեր Հայ քրիստոնյաները՝ բողոքական ընելով զանոնք: Չէ՞ որ Ամերիկայեն եկած քրիստոնեությունը տարբեր Քրիստոսե մը հիմնված էր:

Տեր Բարթող որո՞ւն հասներ, որու՞ երկարեր իրեն ջլատ բազուկները, թեև ալ ջարդի օրերուն սարսափը, անհույս, մռայլ դեմքերը չէին մնացած: Հայրը՝ վարժ միշտ համակերպության, տառապանքի կյանքին՝ կընդգրկեր զայն իբր ճակատագրական նվեր մը:

Բայց ցուրտ հովերը կսկսեին, սառույցի օրերը մոտավոր կըլլային, ու թերևս ալ ձյուներ քանի մ՛ օրեն: Չէ՞ որ աշունն ալ կվախճաներ, հեռավոր գյուղի ուղիներեն ևս չէին ղրկեր եզնասայլերու փայտե անիվներուն երկարաձիգ, անդադրում ճռիչը: Այդքան խիստ կլիմայի տակ մերկ, անպատսպար, սոված կիներու, տղաքներու, ծերերու հոտն ի՞նչ պիտի ըներ: Քանի մը դատող երիտասարդ բազուկներ կրնայի՞ն ամենուն բենին պատառ երկարել:

Տեր Բարթող կսկսեր խորհիլ մորուքը սեղմած: Կուտակված թշվառության այս պատկերը զինքն իր հին մտածումներուն ու հարցումին մեջ կամրապնդեր:

- Աս ի՞նչ իրավունք, ի՞նչ աշխարհք, ի՞նչ մարդկություն, - կգոչեր: Քահանան կավելցներ, սակայն, իր գործունեությունը, կդիմեր ամենուն գթությանը, քաղաքին գայմագամին, պատվերիին, որ անոր չըսանտրված մորուքին կխնդար հեգնորեն: Վերջապես կվազեր Հոն, ուրկե կհուսար նպաստ մը խլել՝ մոռցած իր տունը և իր մերկությունը: Երբեմն խիստ քերվտուք մը տերտերին ողնահարին վերին մասերուն վրա անախորժ սարսուռ մը կտարածեր: Արդեն անոր գուլպաներն ալ ներբան չունեին: - Տերտեր, ի՞նչ պիտի ընենք այս ձմեռ,-կհարցներ երեցկինը շատ անգամ հայտնի ցավով: - Օրհնյալ է աստված, աստծո ուժը մեծ է, երեցկին, մեր ժողովուրդը հոգանք, աստված անոնց ողորմի, անոնց ողորմի:

Աստված բառը, բնազդորեն արտասանված՝ կնորոգեր կրոնավորին մեջ թալանված եկեղեցիին պատկերը, ու անոր մտքին մեջ կսողոսկեր ընդհուպ հին հարցումը: Այդ հարցումն այնքան հաճախ կկրկնվեր տերտերին մեջ, որքան որ հեղեղվեր հավատքի խոսք մը: Այս մտային վիճակին [ 99 ] հանդուրժել անկարելի կթվեր տեր բարթողին:Մարդը զայրույթով խառն զարմանքի մեջ կիյնար, երբ կմտածեր, թե իր անցուցած քառասուն տարիներու մեջ, առաջին անգամ ըլլալով, այդքան երկար կմտածեր: Ալ իրավ չէր կրնար հանդուրժել, պետք էր մարել ամեն բան: Որոշեց քահանան իր անօրենի մեկ մտածումը խեղդել և անդարձ կերպով սպանել զայն: Նույնիսկ շաբաթ մը եկեղեցիին մոտեն անգամ չանցավ: Այն ատեն ինքզինքը բավական կազդուրված զգաց, բայց աղոթքի մասին գործված այս թերությունը մտատանջության ու խղճահարության մեջ ձգեց Քահանան:

- Ինչու՞ այդպես աստծո տունն առանց պաշտոնի կձգեմ,-խորհեցավ:

Ու առտու մը կրկին կանուխ եկեղեցին մտավ: Երկար աղոթեց, փոշեպատ գետինն համբուրեց ու խաչակնքեց անհամար անգամներ: Աղոթքի մեջ ինքզինք թեթևացած զգաց ու խիղճը մաքրված գտավ:

- Ներե մեղքերուս, տեր, ներև, փառք քեզ, փառք,-գոչեց քահանան, ու թափուր ժամն արձագանքեց վերջին վանկերն աղաղակին:

Մեկնելու միջոցին, կողմնակի որմին վրա. սրածված նկար մը կրկին տեր Բարթողին ուշը գրավեց, ու անոր միտքը հանկարծ որոճաց.

-Աստված ինչու՞ չպատժեց «ս. մյուռոնը» գետվնը ցրվողները:

Գավիթին կողմնակի աստիճանին վրա ինկավ կրոնավորը հոգնաբեկ, մթագնած բիբերով, ու իր միտքին մեջ միևնույն մտածումը քանի մը անգամ անսովոր արագությունով փայլատակեց:

Արհավիրքն այս խեղճ հոգիին վրա տարածվեցավ, գոցեց մթագնած աչքերը: Կուզեր արտասվել ու ճիգ իսկ կրներ. կուրծքն այնքան լեցված էր: Ան սկսավ բարձրաձայն չոր հեկեկանքներ արձակել, ոռնալ:

Տեր Բարթողի դեմքը նախկին կորովեն մերկացած էր. անոր երկար ու հաստատ քթին երկու կողմնակի էջքերուն վրա փոքրիկ փոթեր՝ մինչև գոց, առանց թարթիչի կոպերուն կմոտենային: Քանի մը ճերմակ թելերով արծաթված իր շեկ մորուքն հայտնորեն կխրամատվեր թուշերուն վրա, ուրկե ավելի կխինտար մորուքին երանգը: Մաշած, գունատված փակեղին եզերքներ են կզգացվեր խավաքարտի ճերմակությունը, և քունքերը փոսացած, դեպ ի գլուխ անցքեր կգոյացնեին: Գործավորի կոշտ, ամեհի ձեռքերն իրար միացված ծունկերուն վրա, որ վերարկուին տեղ-տեղ ծխագույն, մութ կանաչացած թեզանիքներովը կծածկվեր. մնաց քահանան բավական ատեն լքված իր դիրքի մեջ:

Աղմուկով մը սթափեցավ տեր Բարթող, կարծեց թե երազե մը կարթննար, դիտեց զարմացումով չորս դին, հառաջացավ տաճարին ու գլուխը վեր բարձրացուց: [ 100 ] Կամարին մեջտեղը Հիսուսի նկարին արծաթե շրջաանակը կփայլեր սովորականեն ավելի: Այս արծաթին տեսքը թեթևություն մը տվավ տեր Բարթողին, անհասկանալի հույս մը ձգեց անոր մեջ: Երկար զննեց կամարն ու արծաթե շրջանակը:

Ձմեռն արդեն սկսած էր, ու խիստ ձմեռ մը: Ձյունը Բ.-ի փողոցներուն ու երդիկներուն վրա կես մարդաչափ կբարձրանար, և հազիվ քանի մը երդիկներե նիհար, կապտորակ ծուխ մը կոլորվեր: Իրավ որ Հայաստանի քաղաք մը տխուր է ձյունին տակ՝ տեսակ մը գերեզման:

Տեր Բարթող ետին ճիգերը կթափեր՝ հոգալու, պատսպարելու իր ժողովուրդը:

— Ի՞նչ կրնա ընել մինակ մարդ մը, ի՞նչ կրնա ընել: Դուն ողորմիս, սուրբ Փրկիչ, դուն ողորմիս, սուրբ Քրիստափոր, — կմռլտար ու, մորուքը սառ հովին տված, կուրծքը՝ ձյուներուն, կշրջեր փողոցե փողոց, տունե տուն՝ թևին տակ դրած հաճախ քանի մը լավաշ կամ պատռած էնթարի մը, կամ խեղաթյուրված զույգ մը կոշիկ:

Հացը սուղ չէր Բ.-ի մեջ, ու միսին քաշը երեք դահեկան կարժեր՝ թեփ, բայց ո՞վ դրամ ուներ: Տասը փարայի համար երկու կիներ իրարու մաղ էին փետեր քահանային աչքերուն առջև:

Տեր Բարթող շատ ավելի նիհարցած էր. իր լայն դեմքին կարմիրը կմաշեր, ու այտոսկրները կցցվեին, աչքերն ալ խորունկը կիջնային հետզհետե: Պառավներն անգամ, իրենց սև լաչակներուն տակեն, լալկանութենե կարմրած աչքերով կզգային ատիկա:

—Տղերք, տերտերն ատ ի՞նչ վիճակի է հասեր, — կխոսեին իրարու մեջ:

Իրավ, հազիվ շաբաթն երկու անգամ ոսպով տաք ապուր մը կուտեր քահանան, բայց տրտունջ մը իսկ չէր բարձրացներ: Մեկ բան մը միայն կավրեր, կընկճեր հաղթ մարմինով մարդը ու զայն կկքեր. մտածում մը ականի պես կծակեր հոգին հավատավոր մարդուկին, ու անոր մեջ անհավատության քանի մը սերմեր կնետեր: Անոր մեջ երկու հակադիր տարրեր կպայքարեին: Հավատքն ու Տրակույսը:

Եկեղիցիին վերջին պատահարեն հետո ալ որևէ տկար ճիղ մը անգամ չէր կրցած ընել՝ նվազեցնելու, կասեցնելու համար իր մեջ դեգերող հարցումը: Քահանան ալ հպատակը, ստրուկն էր իր ուղեղին քմահաճույքներուն, ու կամքը համրորեն կշիջաներ անոր մեջ: Հիմա սկզբնական օրերուն վախի սարսուռն ալ չէր համակեր զինքը. ու ամենեն անողորմ [ 101 ] մտածումներն ու լիրբ հարցումները կանցնեին մտքեն իբրև շատ հասարակ, սովորական բաներ: Օրե օր ցուրտն ավելի կըլլար Բ.-ի մեջ: Այնքան ցուրտ, որ կավե սափորներն առտուն խրամատված կըլլային պոռթկացող սառերեն, ու քահանային բերնեն թափող ջրաշոգին մորուսին վրա կբյուրեղանար:

95-ի այդ դժբախտ ձմեռը ձյունը երկարատև էջքեր կունենար, ու առտուները երդիկներու քվանկյուններեն կախված սառի բյուրեղ քուլաներն ավելի հաստ, ավելի երկար կըլլային, պատառ մը հացի, ափ մը կորկոտի, չոր թանի մը կարոտ, անսվաղ կիներու խումբեր կդեգերեին կուտար եկեղեցիին շուրջը, ու տեր Բարթող ապշանքով կդիտեր, որ մայրերը շատ քիչ կարտասվեին իրենց շիջող փոքրերում վրա:

Ցավից դժնդակ կուտակումն ողբալի վիճակներ կստեղծե:

—Արցունքնին հատած է,- կտրամաբաներ կրոնավորն իրավացի կերպով:

Ու տեր Բարթող շաբաթը չորս-հինգ փոքրեր կթաղվեր, ամենքն ալ ցուրտին ու անոթության զոհ: Նպաստի, օգնության աղբյուր մը չէր մնացած: Տեր Բարթող Պոլիս քանի մը հեղ նամակ գրեց ու նկարագրեց խեղճությունը, պատասխան անգամ չստացավ: Տուներու տաախտակորմեր, սանդուղի բազրիքներ, նույնիսկ չուլհակի կազմածներ թոնիրի մեջ մոխիր դարձուցատ էին բազմաթիվ տուներ:

—Ասանկ չպիտի ըլլա, երեցկի՛ն,— գոչեց օր մը քահանան, — ի՞նչ է այս վիճակը, ի՞նչ կյանք է աս: Եթե ասանկ շարունակե՝ բոլորս պիտի սատկինք անոթութենե: Սա եվրոպացիները հավատավոր չե՞ն, քրիստոնյա եղբայր չե՞ն, մայր, քույր, զավակ, ընտանիք չունի՞ն, չե՞ն իմանար այս երկրի մեջ տիրող զուլումը:

— Տերտեր, աս անցավոր աշխարհքին մեջ ամեն մարդ իր փոստը ջուրեն հանելու կաշկատե, ինչ ընե ֆրենկը կամ ուրիշը, մեզի թող ս. Քրիստափորն ողորմի,— տրտնջաց երեցկինն ու ավելցուց վրդովված դեմքով, —հ ավատքի՞ս ալ պակսած է, ի՞նչ տերտեր, հսկում մը ըրե, թերևս ողորմություն մը գա վերեն:

Տեր Բարթողի մարմինեն սաք հոսանք սողոսկսց, ու դժգոհանքով գոչեց:

—Լռե, քա կնիկ, հիմա քո աստծ … Տեր ողորմյա, տեր ողորմյա, — մրմնջաց քահանան, — հիմա բերնես հայհոյանք պիտի ելլեր: — Ու թշվառը մտախոհության մեջ թաղվեցավ: Ձայն մը կգոչեր իրեն միշտ.

—Տեր Բարթող, ամենքնիդ ալ անոթութենե շանսատակ պիտի ըլլաք: [ 102 ] Բայց խորհուրդ մը նորեն լուրավորեց քահանային միտքը, պժգալի խորհուրդ մը:

ԵԹԵ հարյուրավորներ կողոպտած էին եկեղեցին, զայն ավերած, պղժաժ ու անպատիժ էին մնացած, ի՞նչ պիտի պատահեր իրեն, եթե ինքն ալ արծաթե շրջանակը վերցներ իր տեղեն:

Իբրև անբնական մտածում մը՝ պահ մը կանգ առավ ասոր վրա տեր Բարթող, բայց տրամաբանությունը չկասեցավ գործել իր մեջ: Հետո, որու՞ն համար պիտի վերցնել այդ ավելորդ ու անօգուտ զարդը կամարեն, չէ՞ որ հայրուրավորներ պիտի փրկեր ստույգ մահեն, ու մուրացիկները քանի մը օր հանգիստ պիտի մնային:

Աստված ալ կուզեր, խորհեցավ, որ իր արարծներն անոթութենե կորսվեին:

Այս գյուտը գոհունակությունով լեցուց կրոնականին հոգին: Հաջորդ օրերուն քանի մը անգամներ եկեղեցիին մեջ՛ երկար դեգերեցավ ու դեպի կամարը բարձրանալու միջոցները փնտրեց: Կամարը բարձր էր, հոն հասնելու համար կար կենդրոնի ջահին ողորկ, հաստ երկաթը, որ կամարի տիտան գերանեն կախված էր: Երկաթին վարի ծայրը կարճ շղթա մը սուր կարթի նման կեռով մը կվերջանար: Քահանան մագլցելու մեջ ճարտար էր, ու դեպի կամար երկարող երկաթն ալ՝ ամուր, հաստ: Կմնար մինչև երկաթը բարձրանալու եռոտանի սանդուխը գտնել: Հանկարծական խղճի խիթ մը կանցներ քահանայեն բնազդորեն իր այդ զննույթններու պահուն, բայց փաստ մը իրեն ուժ կուտար:

— Աստված կրհա՞ր պատիժել զինքը, երբ պիտի ըներ այդ վերջին կողոպուտն իր ոգևորող հոտին համար և հետո՝ իրիմե առաջ մեկը չէր պատժված…

Այս այցելություններեն վերջ, երբ կրոնավորք տուն կդառնար, զվարթ, անհոգ ու հուսալից կերևար:

— Տերտեր, բարի լո՞ւր մը ունիս, խեր ըլլա, — կժպտեմ երեցկինը՝ քահանային կոնակը ծեծելով,

— Ոչինչ կա, երցկին, ոչինչ, Եփրոս, սպասենք քանի մ՝օր ալ, թերևս բան մը կըլյա,

— Ի՞նչ պիտի ըլլա մեր վիճակը, աման, — կդժգոհեր միջահասակ, կլոր դեմքով կինը, — ալ տերման չունինք, քանի մը դրամ ըլլար, ու մգլոտ հաց մը կարենայինք ուսել:

Եփրոնս այս հանգերգն ամեն օր կկրկնել, ու քահանան լուռ համակերպությունով ոչինչ կպատասխաներ բայց ասոր հոգիին մեջ խորունկ [ 103 ] փոփոխություն մը մտած էր։ Միևնույն տանջող մտածումներուն երկար դեգերումն այդ գեղջուկ գանկին տակ ապականած էր հոգին, թեև ան երբեմն ցնորանքի, կատաղության վայրկյաններ կունենար իր նոր ծրագրով զբաղված ատեն։

Ս․ Հակոբի առտուն էր։ Տարապայման սարսուռ մը մթնոլորտին մեջ կշրջեր։ Նախորդ գիշերն երեք կիներ սառեր էին գետնահարկի մեջ։

Այս աղետը տեր Բարթողը լեցուց ցավագին տպավորությունով։

Ոճիր մը կգործեր իր ժողովրդին հանդեպ՝ զայն այսպես լքելով։ Ի՞նչ, ամենքն անոթի պիտի մնային, ու ինքը բան մը, օգնության բեկոր մը չպիտի՞ կրնար տանիլ անոնց։

Մինչև երեկո քահանան որոճաց, կքեցավ սենյակին անկյունը, աղտոտ վերմակի մը տակ սարսուռուն, ու ժամերով տեր Բարթողի հեգ, դերագրգռված միտքը կարծես տեսնել բռունցքներ կմախքներու՝ իրեն երկարած, կատաղության, հայհուչի աղաղակներ իր անոթի ծուխերուն բերաններեն նետված։ Իրեն երևցավ դրացի հնակարկատ ձեռնատ Հուսեփը, որուն կապուտցած լեզուն երկու կզակներուն մեջեն դուրս կիյնար։ Տեսավ Մարիամը, իր հին սպասուհին, իր խրճիթին անկյունը կռնակի վրա տարածված, կոճղի մը նման անզգա։

Կրոնքի մարդը դժոխքի ժամեր անցուց։ Երբեմն կցատկեր ան կատաղորեն ու շրջելով սենյակին մեջ՝ կգոչեր․

— Վաղն առտու, վաղն առտու, յավրումներս, սպասեցեք քիչ մը ալ, մի աճապարեք․ վաղն ամենուդ ալ պիտի հասնիմ։

Սակայն ծրագրին գործադրության այնքան մոտավորությունը կսոսկացներ կրոնականն, ու կսկսեր ինքն իրեն տեր Բարթող տատամսումով․

— Ե՞ս ալ խիղճ Հիսուսը պիտի մերկացնեմ իր շրջանակեն, իր զարդեն․ վայ ինձի։

Վերջալույսին մոտ կրկին ձյունը կսկսեր, ու ճերմակ վարագույրը կշարժեր հովեն՝ մոտակա երդիկներուն վրա։

Տեր Բարթող կարծես լսել աղեկտուր ձայներ ու երդիկի մը փլուզումը։ Հուսահատ ձայն մը ալ զինքը կկանչեր ընդհատ․

— Տերտեր, տերտեր, հաց, հաց, արևուտ մատաղ, հաց, լմընցանք․․․

Քահանան իջավ բակը ու մեկնիլ կուզեր․ իր այրող երևակայությունը կպոռար՝ ու շատ ուժգին։ [ 104 ] — Ու՞ր, տեր Բարթող, – ճչաց շվարած կինը։

— Ու՜ր․ չես լսեր, կկանչեն զիս, երեցկին, կկանչեն, շատ հոգեվարք կա, երթամ կարդամ, բեր Մաշտոցս, բեր, շառ ըր …

— Խելքի՞դ եկավ, մարդ աստծո, աս օդին դուրս կելլվի՞․տեղդ նստե՝, տերտեր, տեղդ։

Քահանա բակին մեջ տիրող ցուրտեն ցնցվեցան մինչև ոսկորներուն․ ծուծը ուզարմացավ ինքն իսկ, թե ինչո՞ւ մեկնիլ կուզեր։

Մոտեցավ երցկինին, որ թոնիրին մեջ աթարի սկավառակները կնետեր, շաղված ափ մը ալյուրեն քանի մը լավաշ թխելու համար։ Թանձր ծուխը մը բակը կլցներ ու շնչառությունը կդժվարացներ։

— Երեցկի՜ն,— հանկարծ լռությունը խզեց քահանան,— երեցկի՛ն՝, ինձի նայե։

— Հարամե,տեր հայր։

— Բան մը ըսեմ քեզի, լավ խորհե ու պատասխան տուր, կիմանա՞ս։

— Ըսե, ջանս,– փաղաքշեց էգը։

Քահանան մտախորհության մեջ ինկավ երկվայրկյան մը ու նստավ թոնիրին եզերքը։

— Ըսե, տեր հայր, կլսեմ։

Բակին մեջ մութ էր, ու զիրար հազիվ կնշմարեին ամուսինները՝ երբեմնակի թոնիրեն ցայտող կապույտ ծխացող բոցերեն։

Քահանան ասկե խորախուսվեցավ։

— Երբ մարդ մը հացի կարոտ ըլլա, ի՞նչ պետք է ընել,— հարցրուց տեր Բարթող։

Պետք է ոգնել, — զարմացումով ըսավ կինը։

— Աղեկ, պետք է օնել, բայց եթե մարդ չի կրնար օգնել, եթե ինքն ալ կարոտ է։

— Չոգներ,— խնդաց կինը,— անանկ չէ՞։

— Այո, չօգներ։ Բայց եթե անոթիները շատ ըլլան, ու մահամերձներ գտնվի՞ն։

— Կրցածը կընե ամեն մարդ, մնացածը աստծո գործն է, տերտեր։

— Երեցկին, մարդ կա, մարդ ալ կա․ երբ անձ մը ուրիշները խնամելու, շատերուն վրա հսկելու պաշտոն ունի։

— Է՜,— հորանջեց երեցկինը ձաձրույթով,— կատակի ատեն չէ, տերտեր, հացին ատենը կանցնի։

Թոնիրին մեջ աթարները կրակ կտրած էին, ու թոնիրին եզերքներն անոսր ծիրանագույն մը կերերար։ Կինը լավաշներուն խմորը երկարեց, լայնացուց փայտե բոլորշի սեղանի վրա ողորկ փայտով։ [ 105 ] Քահանան շարունակեց խոսիլ, ցուրտեն կդողար, ու իր հուզումն ատով կծածկվեր:

—Կտսեմ որ, եթե շատերն անե մը կախում ունենան, ու անիկա չկրնար բան մը մնել:

—Մեր հոգին աստվ՞ած է, որ կարենա ամենուն հասնիլ, ի՞նչ բաներ կըսես, տեր հայր:

—Տեր բարթող շնչեց. զգաց, որ կթեթևանար իր երևակայած պատասխանատվության ծանրութենեն ու խրախուսվեցավ:

—Ըսե, հոգիս, երեցկին,- կրկին ձայնեց քահանան պաղատանքով,- ես պետք եղածն ըրի՞ իմ ժողովրդիս համար:

—Ալ ի՞նչ կրնաս ընել, տերտեր, ալ ի՞նչ ընես դուն, ամենքս ալ մեկ մանգաղով զարնված ենք, ձեռքեդ ի՞նչ կուգա:

—Բայց, երեցկին, կրնամ տակավին բան մը ընել հոտիս փրկության համար:

—Ի՞նչ բան, — հետաքրքրվեցավ կինը:

— Քեզ չի հետաքրքրեր, բայց շատ օգտակար կրնա ըլլալ սովածներուն համար, վերջապես ամենուս համար: Աստծո պաշտոնյա մը պետք չէ՞ ի գործ դնե ինչ որ կրնա...

—Այո, բայց ի՞նչ կրնաս ընել դուն, տեր հայր, հերիք դատեցար, հերիք չարչրկեցար, գոնե հարկդ գիտնային:

—Հոգ չէ. Հիսուսն ալ խաչեցին, բայց ան ք՞իչ բարիք ըրավ իր թշնամիներուն:

Երեցկինը լավաշներուն խմորները ծակտկեց ցուցամատով ու զանոնք փակցուց թոնիրին մեջի շրթունքներուն: Վեր կանգնեցավ հետո, մոտեցավ քահանային ու ըսավ մտերմորեն.

—Տերտեր, տերտ մը ունիս, ըսե, ի՞նչ է, ջանս, հետո՝ նիհար ալ կտեսնամ քեզի, վա՜խ, վա՜խ:

—Ազգին խեղճությունը քի՞չ տերտ է, երեցկին:

—Աման, բան մը, որ մեր ամենուն գլուխն ալ է:

—Այո, բայց ես միջոց մը ունիմ դժբախտությունը թեթևացնելու, պե՞տք է, որ անկե ետ կենամ: Անանկ գործ մը, որ հարյուրներու օճախը կվառե ու ստամոքսները կլցնե: Ըսե, երեցկին, պե՞տք է ետ կենամ:

Քահանան այս խոսքերեն վերջ կանգնեցավ ու բակը չափել սկսավ և գոչեց սրտնեղած.

—Ըսե, կնիկ, ի՞նչ կպապանձիս, ըսե, ամեն միջոց պետք չէ՞ գործադրեմ իմիններուս համար, որոնք կմեռնեին ձյունին տակ:

—Այո՛, այո՛, տեր Բարթող, — միջամտեց կինը, — ըրե ուղածղ. [ 106 ] ազատ ես, ինչու՞ կսրտնեղիս, դուն ցավ մը ունիս նորեն, մարդ աստծո,— ու երեցկինը փոքրիկ լամբարը վառեց:

Տեր Բարթողի շեկ մորուսը կերերար տենդով,ու աչքերեն տաքություն ու կատաղություն կկաթեր: Մարդն օրերե ի վեր տված որոշումին հետ հիմա կրկին կպայքարեն:

Պիտի գողնար վերջապես,կամարին վրա բարձրանալով, Հիսուսին նկարին արծաթ շրաջանակը: Ձայն հալեցնելով պիտի ծախեր և դրամը պիտի բաժներ աղքատներուն: եփված խմորի քածխած բույր մը լեցուց բակը:

—Տաք-տաք լավաշ մը կեր, տերտեր,շատաղեկ եփեցան:

—Ախորժակ չունիմ,— մեղմիվ ձայնեց քահանան,— երեցկին, ախորժակ չունիմ: Դուրսը անոթի մեռնող կա, մեռնող:

Տեր Բարթողն անշշուկ սենյակ բարձրացավ: Գիշերն ամբողջ հսկեց ան,մինչ իր կինը կմշար: Աչքերը լայն բացած, ջերմի մը կրակներովը մարմինը ողողուն, քահանան կսպասեր լույսի առաջին սպիտակուտյան՝ մեկնելու համար եկեղեցի:

Այս անհատնում սպասումը քահանան ետին սրտնեղության կմատներ:

Ան ամբողջ կյանքը մը ապրեցավ այդ գիշեր, սոսկումի,որոշումներու,նախապես տպավորված պատկերներուն մեջ տատանեցավ ժամերով:

Երբեմն աչքերը գոց,կծկված,երևակայությունով կմեկներ կանուխ, առտուն,իր պատրաստած սանդուխը ուսին,ամայի փողոցներեն, ձյուներուն միջեն գինովի մը իյնալով–բարձրանալով։ Եկեղեցիեն ներս կմտնար, կտեղավորեր սանդուխը ու վեր կսողոսկեր ու կամարին հաստ գերանին վրա էր․սխալ շարժում մը գահավեժ կընե զինք։ Ահաբեկ կբանար աչքերը քրտինքի ուղխի մը մեջ, ջերմի հոսանքով մը վեր կոստնուր, կնայեր մութին մեջ, կանիծեր այդ դժնե որոշումն իր մեջարթնացնողը: Կրկին մրափանքի մեջ կիյնար։ Այն տատեն նորեն աղեխարշ ձայներ ականջներուն մոտ կբզզային,կարծես մայրեր կաղերսեին․

— Տեր բարթող,տե՜ր բարթող,մեր մատղաշ մանուկները հոգի կքաղեն, հասիր, մեր ցամաքած ծիծերուն մեջ կաթ չմնաց,կուրծքերիս տախտակի պես հարթեցավ, հասի՜ր, հասի՜ր․․․

Հետո սուլումներ, հետո հայհուչներ,ավելի բիրտ ոռնումներ, կմախներ՝ խնացող չար դեմքով, կոծեր, ավերակներ, անոնց վրա պառավ կիներ՝ թևերնին քահանայի ցցած սպառնական։ Կրկին դիակներ փոսերու մեջ՝ ցուցամատերնին քահանային վրա ուղղված։

Քահանան աղոթք մը իսկչկրցավ արտասանել, համրիչն անգամ լքեցմատներն այնքան խոնջած էին և մահամերձի նման անկարող կզգար մատները շարժելու։ [ 107 ] Գիշերվան արշավող հովը դադրած կթվեր, ու տեր Բարթող կարծեց լսել աքլորի մը խեղդուկ երգը: Արշալույս կծագեր, խորհեցավ:

Ելավ զգույշ վերմակին տակեն, խաչակնքեց կնոջը դեմքին վրա և իջավ վար, բակը: Շալկեց սանդուխը, պզտիկ պարկ մը անցուց ուսեն, որուն մեջ պիտի պահեր արծաթ շրջանակը, ու ելավ տունեն դուրս, ուղղվեցավ աստծո տան կողմը...

Բ.-ի երդիկները լույսով ողողված էին, ու տկար արև մը ձյուներուն վրա կխաղար:

Երկու պառավներ իջան փողոցեն ու եկեղեցի մտան:

— Տեր Բարթողը, տերտերը, վայ, Աստվածամար, - մրմռացին պակուցումով ու դիտապաստ շրջեցան իրենց դեմքերուն վրա:

Կրոնքին մարդը պարապին մեջ մորուքը դեպի վեր, գլուխն ետին հակած, մեղմորեն կճոճվեր, ջահակալին կեռեն կախված և ուսեն ձգված պարկին մեջեն արծաթե շրջանակին ցցված լեզվակը կփայլատակեր:

Բ.-ի բոլոր սոված բերանները հրճվանքով ըսին այն օրը.

— Վերջին թալանչի՜ն... չքահանա՜ն...

Ու մահամերձներն իսկ աստծո արդար դատաստանը երգեցին...