Ալիքների մի փունջ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Տիեզերականչ)

Վարդան Հակոբյան

Իր կարկաչն ի վար
ՏԻԵԶԵՐԱԿԱՆՉ


Հավքի թեւին ծառը թռավ,
Գնաց երկնի ծերին թառեց։
Հավքի թեւին ժայռը թռավ,
Գնաց երկնի ծերին թառեց։
Հավքի թեւին տունը թռավ,
Գնաց երկնի ծերին թառեց։
Հավքի թեւին սերը թռավ,
Եվ երկինքը... սրտիս թառեց։