Տիեզերքը և համբույրս
Տիեզերքը և համբույրս
Այս իրիկուն՝
Մանիշակներն իր աչքերուն
Երբ համբուրել կ’երթայի,
Հանկարծ կեցա՝ օրորուն
Եզրը կապույտ շուքերուն...
Մըտածեցի.—
Ո՞րն է հարգի,
Մեկ մանիշակըն իր աչքին,
Թե մարգրիտներն երկինքին։
Ու գտա որ
Մեծ Բնակիչն երկնավոր
Նվա՛զ հարուստ էր քան ես.
Իր Տիեզերքն, իրավ որ,
Այնչա՜փ էր փոքր՝ համբույրես...