Տիկնի պսակ

Տիկնի պսակ


Պսակ-պսակ, տիկնի պսակ,
Փեսան եկավ լիքը քսակ.—
Տիրնա՜-նինե՜,
Տիրնա՜-նինե՜,
Զուռնի ձենը գեղով մին է։

Բոյը չինար, մեջքին քամար,
Աչքերը ծով, ունքը կամար,
Տիրնա՜-նինե՜,
Տիրնա՜-նինե՜,
էս մեր փեսան շատ անգին է։

Բարով եկաք, ա՜յ բարով եկաք,
Ձեր ճամփեքը փունջ մանուշակ,
Տիրնա՜-նինե՜,
Տիրնա՜-նինե՜,
Նորահարսը ձեր բաժինն է։

Բարով եկաք, բարով գնաք,
Օրհնվի մեր տիկնի պսակ.—
Տիրնա՜-նինե՜,
Տիրնա՜-նինե՜,
Նորահարսը ձեր բաժինն է։

Կլոր պար, մեջը ծառ,
Փեսա՜, արի՜ հարսին տար.
Տիրնա՜-նինե՜ ,
Տիրնա՜-նինե՜,
Պար եկողը նոր փեսան է։

Խնամի Մելիք, խնամի Հերիք,
Աչքներդ լուս, հարսին բերինք...
Տիրնա՜-նինե՜,
Տիրնա՜-նինե՜,
Պար եկողը նորահարսն է։

Պար, պար, պարբաշի
Մեր խնամուն մեջ քաշի,
Տիրնա՜-նինե՜,
Տիրնա՜-նինե՜,
Պար եկողը խնամին է...