***

Տունս արեւին
                մի շող է պարզել,
Գարնան բարեւի
                մի շյուղ է պարզել,
իմ ցավը պատին՝
                ինքնանկար է,
սերս աշխարհին
                մի պող է պարզել։