Կոմիտաս Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Տրամադրություն)

Վարդան Հակոբյան

Ծնվում է
ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Կանգնում եմ մոտիկ,
Հարցնում՝ ո՞նց ես...
                Եվ ծառը մեղմիկ
                Շրշում է, ապա,
Հայացքով շոյում.
- Քեֆդ լավ լինի...

Քայլում եմ մի քիչ,
Սարերից թաքուն գլուխը հանող
                Արեւին նայում,
Ասում եմ՝ բարեւ:
                Ու նա ժպտում է.
- Արեւում լինես...

Ես մոտենում եմ
Փողոցով անցնող հրաշք աղջկան,
                 Որ քայլող երգ է
Ու հուր է վառող.
- Իսկ դո՞ւ ինչ կասես...
Եվ ժպտում է նա որպես պատասխան...

Ուրիշ ի՞նչ է պետք,-
Աշխարհում նորից աշխարհ ես գտնում.
                 Մի պահ թվում է
Երկիրը սիրո շուրջն է պտտվում...