Տրանզիտ via Բայանդուր
ՏՐԱՆԶԻՏ via ԲԱՅԱՆԴՈԻՐ
Յուրայինների շրջանում բարեսիրտ և ազգասեր մարդու համբավ ունի Մաքսուտ էքմեքճյանը, որի ծննդյան տոնին ամեն տարի «Հայրենիքի ձայն» օրաթերթը բարեմաղթում է երկար կյանք և անհատնում հաջողություն, հիշատակելով և այն գումարը, որ Էքմեքճյանը նվիրում է Աղքատախնամին և կամ Չափահաս երկսեռ որբերի միության։
Ամեն օր նույն ժամին Էքմեքճյանը իր գործատունն է գալիս և ընկղմելով բազմոցի խորության մեջ, տնօրինում, հաշվում, մերթ սիրալիր ժպտում, եթե ժպիտը պիտի ավելացնի Իսթ Ուսթրթաունի օֆիսի մեջ ունեցած դրամագլուխը, մերթ թավ ունքերը կախում և սիգարի թանձր ծխի մեջ դեմքի մռայլությունը պահում, որպեսզի վայրկյան հետո կայծակի պես որոտա շաբաթականից դժգոհ գործավորի վրա։
Այդ եռուզեռի ընթացքում, երբ հարկավոր է օժանդակել հարյուրավոր պստիկ տների աճման, հսկել մանուսայի և կտավի գործին (մի ուղերձի մեջ «Հայրենիքի ձայնը» գովասանքով է գրել, թե Էքմեքճյան առևտրական տունը միակն է, որ վաճառում է երկրում հյուսած կտավ ու մանուսա), հետևել «Հայ փեյնթըր» ընկերության, որ ներկում է տան ներսի ու դրսի մասեր, աժան և մաքուր կատարում փլեսթրի գործ, վերջապես կարդալ ամենօրյա տեղեկագրերն այն հսկա վաճառատան, որի տնօրեններից է և որտեղ, ինչպես ամեն գիշեր ազդարարում է էլեկտրոռեկլամը, «կգտնվի ամեն տեսակ կարասիներ աբարթմաններու համար, մասնավորաբար քոֆըրֆոր և այլն», այդ ժխորի մեջ Էքմեքճյանը ժամանակ է գտնում թերթելու գրասեղանի վրա դրած Ս. Փրկշի օրացույցի քր, հետևելու «Հայրենիքի ձայնին», տեղյակ լինելու համար, թե Ծաղկազարդ կիրակին ազգային ո՞ր սրահի մեջ պիտի լինի «Պեսքեթ պարթի», Զատկի առթիվ ի՞նչ ընկերություն է կազմակերպում հավկթախաղ և այլն։
Եթե այդ ամենին ավելացնենք և այն, որ նա կիրակի օրերը սովորություն ունի եկեղեցի գնալու և պիտի ճաշին ուտի «Հայկական թոնրի բարակ հաց», համարյա ավարտած կլինենք կինոժապավենի պես արագ դարձող նրա օրերի նկարագիրը։
Երբեմն, երեկոները, զվարթ տրամադրությամբ, նա սիրում է լսել «Ստամպուլ» րեքըրդի վրա հայրենական գանոնի վարպետ Օկսենտ Տաշճյանի նվագը և գոհունակ ժպտալ, երբ գանոնը նվագում է «Գոլլարընտա ճան վերեյիմ»։
Սակայն Մաքսուտ Էքմեքճյանի համար ամենից հատկանիշը այն սերն է, որ նա ունի հայ գործավորների հանդեպ։ Առանձին պարծանքով է նա ասում, որ ինքը շատ ազգակիցների է գործ տվել։ Եվ «Հայրենիքի ձայնի» կիրակնօրյա համարում ամեն շաբաթ Մ. Էքմեքճյան Ընկ, խոշոր տառերով ազդարարում էր․
— Ով գիտե ջահրակով ու մանիշով բամբակ ու բուրդ մանել, ինպես նաև կտավ գործել, թող աճապարի այս հասցեով...
Եվ մի քիչ ներքև այլ ազդ․
— Հայրենակիցնե՜ր, երկիրը հյուսած կտավ, մանուսա կվաճառե միայն Մ. Էքմեքճյան Ընկ․․․
***
Այդ օրը Մաքսուտ Էքմեքճյանի ժպիտը խաղում էր, ինչպես արևի շողերը ծաղկանկար գորգի վրա։ Ավելի պայծառացել էին աչքերը, և դեմքի դեղնած, ծալ–ծալ նստած կաշին փայլում էր անխռով քնած և վրդովելու ոչ մի առիթ չունեցող մարդու ներքին գոհունակությամբ։ Հեռաձայնը ուրախ լուրեր էր բերել Իսթ Ուոթրթաունի օֆիսից։
Երբ մի կողմ դրեց օրվա լրագիրը, հանկարծ ապակեպատ դռան ետևում տեսավ կտավի ամենից լավ վարպետ Երվանդին։ Խոնարհ և համեստ մարդ էր Երվանդը, գլուխը կախ աշխատում էր ջահրակի առաջ, և եթե շաբաթականն էլ ուշ էին տալիս, չէր տրտնջում։ Ամիսներով դուրս չէր գալիս գործարանի բակից, որի մի անկյունում, ներքնահարկ խուցի մեջ, ուր անկարգ թափված կին դատարկ արկդներ, երկաթի կտորտանք, ջարդված կահույք, — իր անկողինն էր և մեծ սնդուկը:
Պատերազմից մի տարի առաջ էր եկել, և այդ տարիները նրա հիշողության մեջ չէին ավերել Շիրակի տափարակի վրա ընկած իր ծննդավայր գյուղը, իրենց տունը, որի երդիկից ծուխը կապույտ ժապավենի պես վեր էր ձգվում այն երեկո, երբ գյուղից բավական հեռու հրաժեշտ տվեց յուրայիններին և արագացրեց քայլերը, մութը դեռ չընկած հասնելու քաղաք: Եվ նույն գիշեր գնացքը սլացավ, հետևում թողնելով տափարակի նիրհած գյուղերը, ինչպես դադրած եզներ, ամռան լուսնկա գիշերին։
Տասերեք տարի առաջ էր...
— Ներս եկե՛, յավրում, Երվանդ, ինչո՞ւ կեցեր ես,— կանչեց Էքմեքճյանը։
Եվ երբ Երվանդը ներս մտավ, խոնարհ գլուխ տվեց, Էքմեքճյանը բազմոցից վեր կենալով մի քանի քայլ արեց, մոտեցավ նրան ու ձեռքը ուսին դնելով հարցրեց.
— Տկա՞ր ես, ինչ է, ըսե նայիմ, աչքիս տխուր կերևաս...
Երբեք Էքմեքճյանը այդքան սիրառատ չէր եղել, նույնիսկ Երվանդի հանդեպ, որի ջանասեր ու համեստ վարքը նա շատ անգամ էր օրինակ բերում շաբաթականից դժգոհ մյուս գործավարների առաջ։
— Համեստության տիպար, պարկեշտ... Անոր կերածն ալ հալալ է, վաստակն ալ... Տասը Երվանդ ունենայի, գործս ֆռռալով կդառնար։
— Է՜, ըսե նայիմ, ակռայիդ տակ բան մը կա...
— Միտքս փոխել եմ, աշխատիլ չեմ ուզե… Տուն կեր- թամ...
— Տո՞ւն... Տո՞ւն մնաց, որ երթաս... Պատուհաս էր, յավրում, եկավ ու քանդեց։ Ո՞վ կսպասեր, ո՞ւմ մտքեն կանցներ… Հերիք չեղա՞վ քաշածնիս։ Առ, կարդա, ինչ կգրե այսօրվան թերթը, — և Էքմեքճյանը սեղանի վրա ընկած թերթը մոտեցնելով Երվանդին, սկսեց կարդալ. «Ահռելի թշվառության նկարագիրը Լենինականի մեծ աղետին... Տասնյակ գյուղեր վայրկյանի մը մեջ գետնի տակ անցան, շեն տներեն ափ մը հող անգամ չմնաց... Կըսեն թե սև ջրեր են ժայթքեր շատ մր տեղեր և լրացրել են աղետին ավերածությունը։ Ականատեսները կվկայեն, որ երկրաշարժի գիշերը Սոդոմ Գոմորի առասպելական պատկերը կհիշեցնե... Մազապուրծ բազմությունը սարսափահար կփախչի դեպի Պարսկաստան... Առայժմ օգնության և ոչ մի նշույլ»։
— Լսեցի՞ր, Երվանդ... Սուրեն փախանք, հուրի մեջ ընկանք... Ա՛ս է մեր ճակատագիրը։ Կտոր մը հաց կվաստկենք, հանգիստ կուտենք։ Ալ մեղի ո՛չ տուն մնաց, ոչ հայրենիք։
Այս բառերը Էքմեքճյանը հառաչելով ասաց և փափուկ բազմոցի մեջ ընկղմելով, շարունակեց իր խոսքը․
Քանի մը սենթ վաստկած ունիս, ան ալ երթաս, ձեռքեդ կառնեն, քեզի ալ ով գիտե ո՞ր քյոշեն այսօր աքսոր ղրկեն։ Ժամանակը գեշ է, Ե՛րվանդ։ Անտեղ կարգ–կանոն ըլլա նե, ի՞նչ կա... Կերթաս աչքովդ ավերակները կտեսնես նորեն կուգաս, սրտի հովություն է։ Օր ցերեկով մարդ կկողոպտեն։ Սապես երթաս նե, քեղի բուրժույ կըսեն, ծակը կխոթեն։ Երվանդը դժվարացավ պատասխան գտնելու։ Եվ հազիվ կմկմաց․
— Չեմ ուզե աշխատի։ Քուն չունիմ, դադար չունիմ։ Աչքես անդին չեն երթա...
— Կհասկնամ, Երվանդ… Այդպես չե՞ղավ մեզ հետ… Ի՞նչ ընենք, ճակատագիր է։ Դիմանանք պիտի, օր մըն ալ հելբեթ բախտը մեր դռանը կչոքե... Գնա՛, գնա գործիդ։ Թե շաբաթականնդ գոհ չես, ըսե՛, ես խնայողը չեմ…
— Չէ, էդոր բան չեմ ասե...
Ու քիչ կանգնելուց հետո՛ գլխիկոր դուրս եկավ…
<nowiki>***/nowiki>
Այդ օրից մի ամիս չանցած Մաքսուտ Էքմեքճյանը խրատներ էր տալիս, թե ինչպես Երվանդն իրեն պիտի պահի ճանապարհին։ Նրա գնալն արդեն որոշված էր։ Երվանդը մի քանի անգամ էլ դիմել էր և վերջ ի վերջո Էքմեքճյանը համաձայնվել էր ճամփի համար անհրաժեշտ թղթերն ու վիզան ձեռք բերելու։
Բայց Էքմեքճյանին հաջողվել էր Երվանդին համոզել, որ եթե յուրայիններից մեկն ազատվեվ է ե րկրաշարժից, ապա նրան պիտի փնտրել Պարսկաստանում, ինչպես տեղեկացել էր ինքը վիզան ստանալուց։
Նրա անցագիրը տրանզիտ էր, և միայն գնացքի պատուհանից իրավունք ուներ տեսնելու հայրենի գյուղը…
— Ռուսաստան որ հասնիս, կայարաններում շատ չիջնես... Պառկե քեզի համար, ձևացուր թե համր ես... Զգո՞ւյշ անդուկիդ։ Կըսեն թե կարթերով կքաշեն սունդուկն ալ, ուղևորին ալ... Պարսկաստան հասնիս նե, ներկայացիր Ամերիկյան կոնսուլադ, սա թղթերդ ցուցուր։ Դրամի պետք ունենաս հեռագիր մը քաշե ինձի, ուզածիդ չափ կղրկեմ...
Եվ երբ Երվանդը սեղմեց նրա ձեռքը, Էքմեքճյանը բարի ճանապարհ մաղթելուց, մի անգամ էլ ասաց.
— Ինչ ընեմ, Ասեցիր ընձի։ Համոզված եմ, որ ամիս մը, երկուս նորեն հոս ես, գործիդ վրան։ Վաստակիդ մասին անհոգ մնա։ Եկած օրվանեդ նորեն գործի ես։ հնձի նայե, եթե անտեղվանքը խառնակչություն բան մը ըլլա ապաստանն Ամերիկյան կոնսուլի քով, թղթերդ ցուցուր...
Նույն երեկոյան ընկերներին մնաս բարև ասելուց հետո, «Բարսելոնա» շոգենավի ներքնահարկում հարյուրավոր մարդկանց հետ տեղավորվեց և Երվանդը։
«Բարսելոնան» ճղփոցով պատռում էր օվկիանոսի ալիքները։
***
9-րդ վագոնի կոնդուկտորն անչափ զարմացավ, երբ Բաքու հասնելուց և նոր ուղևորների տեղավորելուց հետո, № 26 ուղևորը, որի տոմսը մինչև սահմանագլուխն էր, հանկարծ գլուխը վեր հանեց և մի րոպե ականջ դնելուց հետո մոտեցավ նոր ուղևորներին, որոնք իրար հետ զրուցելով իրերն էին տեղավորում ու նրանց ինչ-որ բան հարցրեց։
Կոնդուկտորը զարմացավ, որովհետև կարծում էր, թե № 26-րդ ուղևորը կամ համր է և կամ անտեղյակ այն լեզուներին, որով մինչ այդ խոսում էին գնացքում։
№ 26 ուղևորը շատ սակավ էր իջնում կայարաններում և գնացքի մեկնման զանգը չտված, շտապում էր գրավել իր տեղը։ Օտարական լինելը նա հասկացավ որ միայն տոմսի վրա նշանակված կայարանի անունից, որից դեն ինքը երբեք չէր եղել, այլ խոսակցության այն ձևից, որպիսին ունենում են համրերը կամ օտարականները։ Մի կայարանում հաց առնելուց կոնդուկտորր տեսավ, թե ինչպես № 26-րդ ուղևորն առանց խոսք ասելու մատով ցույց տվեց մրգին, ապա թըղադրամ տվեց և ստացավ այնքան, որքան վերադարձրեց կրպակի տերը։
№ 26-րդ ուղևորը Լենինականի գավառի Բայանդուր գյուղացի Երվանդ Ադամյանն էր, որը մինչև Բաքու գնացքում հայերեն խոսք չէր լսել։ Ու երբ ներս մտնող ուղևորներից մի քանիսը սկսեցին իրար հետ հայերեն խոսել, նա պառկած։ տեղից իջավ ու հարցրեց նրանց.
— Ո՞ւր կերթաք՞…
— Սանահին,— ասացին նրանք։
— Մեր կողմը կերթաք,— ավելացրեց Երվանդը։ Սակայն ուղևորները չհարցրին նրան «մեր կողմի» մասին։
Երբ նրանք տեղավորվեցին, Երվանդը սրտատրոփ հարցրեց, թե ինչ են լսել երկրաշարժի մասին։
— Հաստա՞տ է, կըսեն թե հեչ մարդ չկա... Գետինք ճեղքել, տները մեջն է առել...
— Տատիս հեքիաթներն են,— ասաց ուղևորներից մեկը,— վնաս եղել է, բայց գետինը ձմերուկ խո չի, որ ճեղքի։
— Մարդ կա՞ հեչ...
— Ո՞նց թե, բա հո երկինք չե՞ն թռել...
— Մեր գեղը տե՞ղն է, Բայանդուրը...
— Էդ մեկը չեմ կարող ասել, էն կողմերում չեմ եղել,— պատասխանեց նա ու շուռ եկավ մյուս կողքին...
***
Երեկոյան գնացքը փնչալով կանգ առավ էլեկտրական լամպերի լույսով ողողված կառամատույցի առաջ։ Երվանդը տխուր էր․․․
Լուս ա բացին գնացքը պիտի հասներ Լենինական ու պիտի կանգներ միայն կես ժամ, հետո նորից շարժվեր դեպի հարավ, մինչև սահմանագլուխ, որից այն կողմ անծանոթ երկիր էր նրա համար։ Միայն կես ժամ կարող, էր գնացքի պատուհանից նայել շատ ծանոթ հարթության, որի մի ծայրին իրենց գյուղն էր։
Մնո՞ւմ է, կտեսնի՞ արդյոք...
Եթե ծանոթ մեկը հանդիպեր ու նրան պատմեր, թե ինչպես եղավ աղետը, ո՞ւր են, ո՞վ մնաց... Պատմեին մոր մասին, դրկիցների, սանամեր Շուշանի, դիրգար Հակոբի աղջկա մասին... Փոքր էր, հիմա շատ մեծացել է, երևի վաղուց մարդու են տվել․․․
Բայց մնո՞ւմ են․․․
Թա՛ք-թրաք, թա՛ք-թրաք, միալար ու համաչափ զարկերով դղրդում էին անիվները․․․Գնացքը խոր ձորի միջով էր անցնում և երբ շշում, էր, արձագանք չէր տալիս ձորը․․․
Օրորվում էր Երվանդը, մտքերը տարուբեր էին լինում, հանդարտվում, մեկ էլ հանկարծ փոթորկվում․․․Ի՞նչ կանեն, եթե բռնեն, եթե պարզվի, որ տրանզիտ անցագիր ունի, օտարահպատակ է և պիտի գար, անցներ գնացքի հետ։
Մի ձեռք նրան մղում էր, ակնակուռ մատանիով սպիտակ ու փափուկ ձեռք։ Սրտի վրա էր այդ ձեռքը՝ ծոցումն էին թղթերը։
Լուսաբաց կլինի, կմոտենա կնայի ու ձեռքը նրան նորից կմղի առաջ։
— Տոմսերը պատրաստե՛ք։
Երվանդը ցնցվեց։ Ներս մտան երկու հոգի։ Տոմսերն էին ստուգում։
— Ծո , Մուկո՛ւչ, ա՛յ օղուլ, ի՞նչ ես կուչ էկե։ Ե՛լ, պառկե – դարձավ նրանցից մեկն անկյունում ննջող մի ուղևորի։ Ճրագի լույսը մոտեցրին, տոմսն էին նայում․․․
Երվանդի սիրտն արագ էր բաբախում, թպրտում էր, որպես մորթված թռչուն։ Մրտեղ էր տեսել նա այդ դեմքը․․․
Եվ երբ մարդը ճրագը իջեցրեց, Երվանդը կամացուկ ասաց․
— Օննի՜կ.. Մարդը հետ նայեց։
Համագյուղացի Քիրամիդչոնց Օննիկն էր։
Այս անգամ տոմսերի ստուգումն Օննիկի ընկերը մենակ կատարեց։
— Մերդ քիչմ վախեցավ, եգև հե՜չ, անցավ․․․ Շաբաթ օրը գեղն էի... Կշինեն, փետ, քար էնքա՜ն են թափել․․․ Անդերը մեկեն եղավ․․․ Էսպես զրուց կենեինք, մեկեն մալականի ֆուրգոնի պես գռռաց։ Իմանաս թե պիլոմենտրը կրակեց, թոփ տրաքեց․․․ Քարերը կշխրտային, գետինքը կխաղար․․․ Յարալու էլ եղավ․․․ Սուսանենք Սերոբը միտքդ է՞․․․ Էսման քար ընկավ գշխուն, տևղռց տեղ մնաց․․․ Մեր մի եզը գոմը մնաց․․․ Էլի հաստատ մնա կառավարությունը, օգնություն շուտ հասցուց։ Թե չէ ժողովուրդը ցրտից կջարդվեր․․․
Երվանդին թվում էր, թե իրական չէ ոչ այն, որ ինքը տրանզիտ է գնում, ոչ այն, որ քարերը շխրտում էին, Սուսանենց Սերոբը․․․ Մոռացել էր, նրան երբեք չէր հիշել․․․ Ուրեմն մայրն էլ կա․․․
Երազ է, բայց պատմում է Օննիկը, իրենց հարևանը։
— Է՜, դու ի՞նչղ ես... Կեցի մորդ աչքալուս տանեմ․․․ Հեչ ո՞ւմ մտքեն կանցներ, թե կուգաս... Ինչղ ես, լա՞վ ես․․․ Քիչմը պառվցած կերևաս աչքիս, հիվանդ խո չես․․․
Դիրգար Հակոբի աղջիկը․․․ գե՞ղն է...
— Հա՛, իրեք մանչ ունի... Մշեցու առավ, հիմա մեր գեղը կապրի...
Քիչ հետո Քիրամիդչոնց Օննիկի ականջին Երվանդը շշնջալով պատմում էր հեռավոր երկթի մասին, ուր պիտի գնար, պարտավոր էր գնալու․․․
Պատմում էր ու դողում․․․
Լուսաբացը հեռու չէր․․․
Գործկոմի նախագահը մինչև այժմ էլ չի մոռացել այն օրվա դեպքը։ Եվ եթե խոսք է բացվում երկրաշարժի մասին, և ամենքը հետ են տալիս իրենց հիշողության կծիկը, նախագահը զարմանալի այդ դեպքի նկարագիրը անելուց, ամեն անգամ հիշում է մազակալած երեսով, գլխի մազերը ցրիվ մի մարդու, որ նախասենյակում աղմկելուց հետո, երբ ինքը ներսից ձայն տվավ ղռան մոտ կան գնած պահակին, թե ի՞նչ կաէ ո՞վ է աղմկում,— հանկարծ ներս վազեց ու մի քանի քայլ անելուց հետո չոքեց, գլի»արկը դեն շպրտեց ու ձեռքերը երկար եց։
— Աո, ընկեր, առ... Ես Պարսկաստան շեմ երթա... Ին¬ ձի կախե, Հոտ եղից մի' ղրկե...
- Մի թուղթ շպրտեց դեպի ինձ։ Մնացի զարմացած,, ես ասի խելագար է: Աչքերը գժի աչքեր էին, դեղնել էինv դուրս ընկել։ Ես թղթին էի նայում, իսկ նա պատմում էր... Ասում է, ես Ամերիկայից եմ գալիս, բայանդուրցի եմ, ինձ Պարսկաստան են ուղարկում։ Խաբել են։ Հետո գլխի ընկա... Հիմա միլպետին կանչել եմ, որ վերադարձը ձևակերպվի, կպել է փեշիցս, թե ես քու ձեռքը պիտի համբուրեմ։ Վերջը մի կերպ դուրս տարան...
***
Ամեն առավոտ գործարան գնալուց Երվանդը լսում է գնացքի սուլոցը։ Նստում է դազգահի առաջ ու կտավ գործում... Երբ գնացքը փնչոցով գալիս է ու անցնում, միտն է գալիս այն օրը... Ժպտում է ու ավելի պինդ խփում մաքոքին...
Մաքսուտ Էքմեքճյանն այլևս օրինակ չի բերում պարկեշտ ու խոնարհ Երվանդին։ Եվ նա գիտե՛, որ իր գործավորների մեջ ձեռքե–ձեռք են անցնում ինչ–որ նամակներ, որ ուղարկում է Երվանդը։
Գիտե ու չի հաջողում մի նամակ էլ բռնելու...