Տրտում է տունըս Ու բախտըս բիրտ. Ախ, ո՞ւմ ես, ես, ո՞ւմ ես Կանչում դեռ, սի՛րտ. Ննջի՛ր, մոլոր իմ, Ննջիր, իմ բորբ. Բոլորն անզոր են, Բոլորը՝ որբ. Երկինքը ցուրտ է — Չարով հաստված. Ո՞ր է խորհուրդը, Ո՞ւ է աստված…