***

Ցավը աչքերս ասեղնոտում է։
Հոգնած հայացքս՝ լուռ, փաղաքշաբար,
շոյում են նորից քո մասին գրված,
արյունաշաղախ իմ հին երգերը։
Մի շուն՝
լքված ու հավատարիմ շուն,
նստել, լիզում է
իր տիրոջ տված ծանր վերքերը։
Աշխարհը տխուր մի մենարան է։