Ցավ է գիտնալ, սիրելիս...


* * *

Ցավ է գիտնալ, սիրելիս,
Որ հավերժին մեջ, ավաղ,
Ապրիլ տրված է մեզի
Լոկ ակնթարթ մը միայն
Բայց ի՜նչ բերկրանք հաստատել,
Որ ակնթարթը անգամ
Քեզմով հավե՜րժ է արդեն։