Ցուրտ աղբյուրի ակին խոնարհ

Վստահելի լինեմ այնքան Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ցուրտ աղբյուրի ակին խոնարհ)

Վարդան Հակոբյան

Կաչաղակի կտցից ընկած
***

Ցուրտ աղբյուրի ակին խոնարհ
Խոնարհվել է ամռան օրը.
Աչք են գցել շուրջ բոլորը՝
Ցուրտ աղբյուրի ակին խոնարհ։
Փոքրիկ մի շիվ, շվաք խոնավ,
Հովը, նինջը եւ օրորը...
Ցուրտ աղբյուրի ակին խոնարհ
Խոնարհվել է ամռան օրը։