ՓԱՌՔ ՄԵԶ


Նայում եմ յես հետ՝ մաշվել է շարքը
Անսանձ վոճիրի.
Ել հացի ահը սրտերի վրա
Խորշոմ չի բերի—
Չի գերի բանուկ ձեռքերի ջանքը
Դրամի ուժին.
Վոր հնից ժառանգ խոցերն արմատով
Մեր ձեռքով բուժվին:

Չկա՜ արտոնյալ սեփականության
Ճնշում մեզ վրա.
Ով վատնում կորով ու լարում մկան՝
Այդ հացն է նրա.
Նետել են փողոց գահն էլ, թագն էլ,
Կրոհի շղթան,
Վոր լո՜ւյսը մնա մարդկային գործի
Փրկարար խթան:

Ու նայում եմ հետ. այդ մենք ճեղքեցինք
Սոսկումի ուղին.
Ընկանք բարձրացանք շշմած դավերից.
Մեզ մենակ թողին...
Մե՞նք տապալեցինք դարերի կերտած
Կոթողը չարի.
Մեզ ո՞վ էր տվել մարտիրոսելու
Հրդեհն հանճարի։

Ո՜, փա՜ռք մեզ, հավերժ, անմեռ փա՜ռք, որհնենք.
Որհնենք ամեն որ.
Նոր կյանք, նոր որեր, նոր միտք հանապազ
Խինդ ու ամանոր..
Նայում եմ առաջ՝ հոգսի, կարիքի
Տիտան պիրամիդ.
Սակայն, մենք գիտենք ծաղրել վոսոխին
Մեղկ ու միամիտ...

1921