Փարչը
Փարչը
Կը՜լ֊կը՜լ-կը՜լ,– կլկլոցով
Փայտե փարչը ջուր է տալի,
Փարչի ջուրը իր զրույցով
Խմողներին դուր է գալի։
Գուլտ-ղը՜, գուլտ-ղը՜,— կլկլոցով
Կում-կում ջուրը կուլ է գնում,
էլ ի՜նչ բաժակ, երբ հենց փարչով
Ջուրն ավելի քաղցր է խմվում։
Օխա՜յ... փարչն իր կլկլոցով
Զովացնում է աղբյուրի պես,
էն ո՞ր կուժը իր լեն դնչով
էսպես սառը ջուր կտա մեզ։