Փափաքել եմ ի ջուրն, յուսով կու գնամ
* * *
Փափաքել եմ ի ջուրն, յուսով կու գնամ,
Թէ հասնիմ յայն աղբիւրն, որ կենդանանամ:
Ես խմեմ յայն ջրէն, ու հետ գոհանամ,
Թէ թողուն մէկ պահիկ, որ յինքն լողամ:
Այն սիրովն յաւազանն ես զիս լուանամ,
Նորոգիմ վերըստին, քան ըզհինն Ադամ:
Թէ լինի ինձ ռոճիկ որ արժանանամ,
Դու արա ինձ մտիկ, թէ ոնց կու փայլամ.
Թէ զերկիրն կենդանեաց ես ինձ կամենամ,
Յօրինացն աստուծոյ ես երբ հեռանամ:
Թէ ուզիմ որ անանց բարոյն տիրանամ,
Զտուն ու զտեղն ու զեղբայրն ու զքրոյն մոռանամ:
Հեղեղեմ զարտասուս ու զիս լուանամ,
Եւ մաքրիմ ի մեղաց և արդարանամ: