Աբգար թաքավոր Փետե ձին

Հայկական ժողովրդական հեքիաթ

Փառչա-փահլըվան

[ 76 ] Կըլի չիլի մի թաքավոր, էտ թաքավորին մի սիրուն ախչիկ կունենա. նազըրի, վազըրի տղեն կգան դրան ուզելու, թաքավորը կասի.– Ախչի՛, նազըրի տղեն էլ, վազըրի տղեն էլ էկել են քեզ ուզելու, որի՞ն ես առնըմ:

Ասըմ ա.— Թաքավոր, էրկըսին էլ կանչա՛ գան, որին հավանեմ, նրան կառնեմ։

Թաքավորը կանչըմ ա, էրկու տղեն էլ գալիս են նեքսև։ Ախչիկը տղեքանցը հարցնըմ ա.— Ի՞նչ փեշակ ունեք։

Տղեքն ասըմ են.— Մինս էլ փեշակ չունենք։

— Գնացե՛ք,— ասըմ ա,— հ'ամենքդ մի փեշակի հ'աշկերտ էլեք, էկեք, որիդ փեշակին հավանեմ, նրան կառնեմ։

Տղեքը վեր են կենըմ, էթըմ են հ'ուրիշ քաղաք, մինն էթըմ ա զարգարի աշկերտ, մինն էթըմ ա խառատի աշկերտ։ Խառատին աշկերտ էթողը աղաչանք ա անըմ ուստին թե.— Ինձ լավ փեշակ պըտի սարվացնես, որ թաքավորի ախչիկն ինձ առնի, ես նազըրի տղա եմ, փեշակը ինչ անեմ, սարվըմ եմ, որ էն ախչիկն ինձ առնի։

Զարգարին հ'աշկերտ էթողը շինըմ ա մի ոսկե ձուկ, լավ հ'ակներ ա հաքցնըմ վրին, համա խառատի կուշտն էթողը մի փետե ձի ա շինըմ, ընենց որ ման ա գալի հ'իրան-հ'իրան։

Վեր են կենըմ հ'իրար հետ գալիս են։ Էն որ զարգարի հ'աշկերտն ա՝ ոսկի ձուկը դնըմ ա սինու մեչը, մի թամուզ աղլուխ քաշըմ վրին, տանըմ ա, դնըմ թաքավորի ախչկա հ'առաչը։ [ 77 ] Թաքավորի ախչիկը թամաշ ա անըմ, ետ ա դառնըմ խառատի հ'աշկերտին հարցնըմ ա.— Քու նշանդ ո՞րն ա:

Խառատի հ'աշկերտը ասըմ ա թե.— Իմ նշանը նեքսև չի գալ, մուննաթ եմ անըմ դրսևը գաք, թամաշ անեք։

Թաքավորը, թաքուհին, մըն էլ ախչիկը դուս են գալի գյազմըմը կաննըմ են: Տղեն փետե ձին սարքըմ ա, նի ա ըլըմ, մի էրկու գլուխ էթըմ ա, գալի:

Ախչիկն ասըմ ա.— Ոսկե ձուկը հ'ամեն մարթ էլ կարա շինիլ, փետե ձի շինիլը հունար ա. ես փետե ձի շինողին եմ առնըմ:

Զարդարը իրա ոսկե ձուկը առնըմ ա էթըմ, խառատը մնըմ ա ըտեղ, պսակվըմ ա պրծնըմ, ձին տալիս ա հ'իրա միրզամին[1] փեշքաշ: Միրզամը վեր ա ունըմ ձին, նի ա ըլըմ ման գալու, չարխերը պտըտըմ ա՝ ղայդեքը իմանըմ չի, էթըմ ա՝ գալի։

Էթըմ ա դեմ ըլնըմ մի ծովի. ետև որ ծովին դեմ ա ըլնըմ, ասըմ ա.— Աստված, էլ ուրիշ ճամփա գիտեմ ոչ, յա դեմ կըլնեմ ծովին կհեղդվեմ, յա հ'անց կկենամ, կպրծնեմ։

Դեմ ա անըմ ծովին քշըմ, մկրատի պես ծովը կտրըմ ա՝ հ'անց ա կենըմ էն դիհը, էթըմ ա մի թաքավորանիստ քաղաք։ Էթըմ ա քաղաքի ղրաղին մի պառավի ղոնաղ ա ըլըմ, հ'իրիկունը էթըմ ա պառավի տունը, ձին քանդըմ ա, լցնըմ մի տոպրակի մեչ, դնըմ գլխի տակն ու քնըմ։

Հ'առավոտը վեր ա կենըմ, ասըմ ա.— Նանի՛ ջան, իմ տոպրակին դիպչող չըլի։

Պառավն ասըմ ա.— Տղա չունեմ, ախչիկ չունեմ, ես էլ էսա էթըմ եմ հարևանի տները, ո՞վ պըտի ձեռ տա։

Վեր ա կենըմ տղեն, էթըմ ա քաղաքը ման ա գալի, գալիս ա տենըմ ա, որ քաղաքի վիրի դիհը մի լավ տներ կա շինած, չորս դիհն էլ հասարը քաշած։

Հ'իրիկունը գալիս ա տուն, պառավին ասըմ ա.— Նանի ջան, էս քաղաքը շատ լավ քաղաք ա, վիրի դիհը մի տուն կա շինած, էն տունն ո՞ւմն ա:

Պառավն ասըմ ա.— Որթի ջան, էն թաքավորի ախչկա տունն ա. քառսուն ջառիով ապրըմ ա, հ'ինքը շատ սիրուն ախչիկ ա։

Տղեն ասըմ ա.— Նանի ջան, առ քեզ մի մանեթ էլ փող տամ, [ 78 ] քշերը ընչար լիս ճրաքը անցընես ոչ, ես էթալ պըտեմ ման գալ, որ քշերը գամ, տունը քթնեմ։

Վեր ա կենըմ տղեն, ձին նի ա ըլըմ, էթըմ ա էտ տան չորս դիհը ման ա գալի, ճամփա չի քթնըմ. գալիս ա մի տեղ, ձիու բուրղուն պտըտըմ ա, հասարի գլխովը թռչըմ ա էն դիհը։ Էթըմ ա գյաղմի տակին կաննացընըմ ձին, ձիուցը վեր ա գալի, նարդըվանով նի ա ըլնըմ գյազմեն, փանջարովը մտիկ ա անըմ՝ տենըմ, որ մի շատ սիրուն ախչիկ քնած ա։

Դեսն ա մտիկ տալիս, դենն ա մտիկ տալիս, տենըմ ա բալանիքը փանջարըմը վե դրած։ Վեր ա ունըմ բալանիքը, բերըմ ա դուռը բաց անըմ, տենըմ ա մի շատ սիրուն ախչիկ քնած, մի շամադան ոնների տակին ա վառվըմ, մի շամադան գլխավիրևն ա վառվըմ․ մի տոլու[2] շարբաթ էլ գլխավիրևը վե դրած ա։

Շամադանները վեր ա ունըմ փոխըմ, շարբաթը վեր ա ունըմ, ասըմ ա.— Իմ ու քու կենացը,— խմըմ, կռանըմ ա ախչկա էրկու թուշն էլ պաչըմ ա ու ասըմ ա.— Դե մնաս բա՜րին:

Էթըմ ա պառավի տունը։

Հ'առավոտը ախչիկը տեղիցը վեր ա կենըմ, տենըմ ա շամադանները փոխած, շարբաթը խմած։ Կանչըմ ա ջառիեքանցը, ասըմ ա. — Անըզգամներ, ես ձեր հաղանելիքն եմ, թե ձեր ծիծաղատեղն եմ, էկել եք իմ շարբաթը խմել, շամադաններս էլ փոխել։

Թաքավորի ախչիկը բարկութունիցը դուս ա գալի, գյաղմըմը ման ա գալի, նարդըվանով վեր ա գալի ներքև, տենըմ ա որ ձիու ոննատեղեր կա։

-Ա՜յ ջանըմ, էս ձիու ոննատեղերը ըստեղ ի՞նչ բան ունի։

Ձիու ոննատեղերի իզը բռնըմ ա, էթըմ ա հասարի կողքին կաննըմ. տեննըմ ա, որ էտ ձին հասարի գլխովն ա թռել էկել:

— Է՜հ,— ասըմ ա,— բան չկա, էս էկողը մըն էլ կգա։

Գալիս ա մի թուղթ ա գրըմ հորը, ասըմ ա՝ որ հիթսուն փութ կուպրը ղրկա։

Ախչկերանցն էլ հրամայըմ ա, ասըմ ա.— Ըստեղ քանդեք, փոս քցեք:

Քանդըմ են, փոս են քցըմ, կուպրը բերըմ են լցնըմ էտ փոսի մեջը. էտ օրը շատ թեզ ջառիեքանցը ասըմ ա.– Գնացե’ք քնեք։ [ 79 ] Էթըմ են քնըմ. հ'ինքը շամադանները վառըմ ա, շարբաթը լցնըմ՝ դնըմ ա գլխավիրևը, ղաստաքուն ա տալի։

Էտ տղեն էտ օրը շատ թեզ ա վե կենըմ, ձին դուս ա քաշըմ, ասըմ ա.— Նանի ջան, ճրաքը անցընես ոչ, էս քշեր շատ թեզ կգամ։

Վեր ա կենըմ, էթըմ ա, բադանի գլխովը թռընըմ ա էն դիհը, քշըմ ա ըլեդ էն գյազմի տակին կաննացնըմ, ձիուցը վեր ա գալի, նարդըվանով նի ա ըլըմ վիրև, էլեգ էթըմ ա տենըմ բալնիքը փանջարըմը վե դրած։

Բալնիքը բերըմ ա, դուռը բաց անըմ, շամադանները փոխըմ ա, շարբաթը վեր ա ունըմ, ասըմ ա.— Իմ ու քու կենացը,— խմըմ. կռանըմ ա, որ ախչկա թուշը պաչի, ախչիկը տղի բիլակը ղայիմ բռնըմ ա:

Ասըմ ա.— Ի՞նչ մարթ ես, օցն հ'իր պորտովը, ղուշն հ'իր թևովը ըստեղարենք էկել չի, դու ըստի ի՞նչ բան ունես։

Ասըմ ա.— Կուռըս բաց թո՛ղ, էթամ դռան տակին կաննեմ, քեզ ասեմ։

Ասըմ ա.— Գնա՛ կաննի, ասա’:

Դուռը բաց ա թողըմ, տղեն փախչըմ նի'լնըմ ձին, գոռըմ ա, պտըտըմ ա, տենըմ ա ձին էթըմ չի։

— Ա՜յ տղա,— ասըմ ա,— դե վեր արի, հ'արի։

Տղեն հ'իրա գլխի էկածը ըստեղ ասըմ ա։

Ախչիկն ասըմ ա.— Ա՜յ տղա, որ ես քեզ առնեմ, կարա՞ս էս երկրիցը տանիլ։

Ասըմ ա.— Որ իմ ձիու ոնները թամըզացնիլ տաս՝ քեզ էս երկրիցը կտանեմ։

— Շատ լավ,— ասըմ ա ախչիկը,— հ'առավոտը ես ձիու ոնները թամըզացնիլ տամ։

Գալիս են ախչիկն ու տղեն, շորերը հանըմ են, հ'իրար ճիտ են անըմ[3] ու քնըմ:

Բարի լիսը որ բացվըմ ա, շատ թեզ վեր են կենըմ, տղին տանըմ ա թաքուն տեղ պահըմ ա, մի թուղթ ա գրըմ հորը. «Ափու ջան, մի եռսուն փութ ձեթ ղրկա՛ գա»։

Ձեթը գալիս ա. քառասուն ջառիեքանցը կանչըմ ա, քսանը մի դիհն ա կաննըմ, քսանն էլ մի դիհն ա կաննըմ.— Ընենց,— ասըմ [ 80 ] ա,— կթամըզացնեք էս ձիու ոնները, որ մի մազի զտար զատ չմնա։

Ախչկերքը թամըզացնըմ են ձիու ոնները, ընչար որ գալիս ա հ՚իրիկունը մթնըմ ա, ասըմ ա.— Գնացեք ձեր տեղները քնեք։

Ջառիեքը քնըմ են, տղին պահած տեղիցը հանըմ ա, հ՚իրա շորերից որը ծանդր ա՝ վեր ածըմ, որը թեթև ա՝ վեր ունըմ։ Տղեն նի ա ըլնըմ ձին, ախչկանը քաշըմ ա թարքը, գալիս ա պառավի դուռը. պառավին ասըմ ա.— Նանի ջան, դուս հ՚արի։

Պառավը դուս ա գալի:

Ասըմ ա.— Գոքըդ բռնա։

Էրկու բուռը ոսկի ա լցնըմ գոքը, ասըմ ա. — Դե՛ մնաս բարին, նանի ջան։

Պառավն ասըմ ա.— Էթաք բարին, ձեզ բարի ճամփա ըլի, բարով մուրազներիդ հասնեք։

Ձիու գլուխը ետ ա դարցնըմ, իշ[4] տեղով էկել ա՝ էն տեղովն էլ քշըմ ա, էթըմ ա դեմ ըլնըմ ծովին։

— Ա՜յ տղա,— ասըմ ա ախչիկը,— բա էս ծովը ո՞նց պըտենք հ՚անց կենանք։

— Ըսկի դու վախենալ մի, աստված կաչողա, մենք հ՚անց կկենանք։

Քցըմ ա ծովի մեչը, ձին մկրատի պես կտրըմ ա՝ հ՚անց ա կենըմ էն դիհը: Որը ծովի քամին, որը սարի քամին, ախչիկը շատ փիս մրսըմ ա։ Հասնըմ են մեշի մեչը, ախչիկն ասըմ ա,— Ես մըրսըմ եմ։

Ասըմ ա.— Որ ըտենց ա՝ դու ըստեղ ծառի տակին նստի, հրես սարի գլխին կրակ ա էրևըմ, ես էթամ, մի կրակ բերեմ, կրակ անեմ տաքանանք, վե կկենանք կէթանք։

Ախչիկն ըտեղ նստըմ ա, տղեն թուշ ա անըմ դըբա կրակն ու քշըմ ձին։

Էթըմ ա, կրակը վեր ա ունըմ, ետ ա դառնըմ որ գա, կրակիցը մի կտոր ընկնում ա ձիու չարխերի մեչը, ձին էրվըմ ա տեղն ու տեղը դառնըմ կրակ։ Տղեն մնըմ ա չոլի մեչտեղ։

— Աստված ջան,— ասըմ ա,— էս ինչ փորցանք էկավ իմ գլուխը, էն ախչիկն ընտեղ մնաց, ես էլ ըստեղ մնացի։ [ 81 ] Տղեն ըտեղ ընկնըմ ա չոլեչոլ, ախչիկն ընտեղ ընկնըմ՝ չոլեչոլ:

Ախչիկն հ՚առավոտը վեր ա կենըմ, մի բարակ ճամփա բռնըմ ա, դուս ա գալի մի դըքի գլուխ: Տենըմ ա, մի հալիվոր մարթ նախիրն արածացնըմ ա ըտեղ:

— Բար՚աջողըմ, — ասըմ ա, — ափու ջան։

— Ասսու բարին, ախչի ջան: Ի՞նչ ախչիկ ես։

— Ափու ջան, ես էլ չգիտեմ ինչ ախչիկ եմ, անտեր-անտիրական ախչիկ եմ:

Ասըմ ա. — Ախչիկ ջան, ես ո՛նչ տղա ունեմ, ո՛նչ ախչիկ, հ՚արի քեզ շինեմ ինձ ախչիկ:

— Ես, — ասըմ ա, — քեզ կըլեմ ախչիկ, նախիրն ես կպահեմ, դու գնա՝ տանիցը մի ձեռք հին տղի շորեր բեր, մըն էլ մի ղառին բեր:

Հալիվորը վեր ա կենըմ էթըմ տուն, մի ձեռք հին շոր ա բերըմ, մի ղառին ա բերըմ, բերըմ ա տալիս ախչըկանը: Ախչիկն էթըմ ա մի խալվաթ տեղ, շորերը հաքիցը հանըմ ա, էտ շորերը հաքնըմ ա, էտ ղառինն էլ դնըմ ա գլուխը, մազերը թոփ անըմ տակը. արևի տակը չորացնըմ ա, դառնըմ ա քաչալ, ընչար հ՚իրիկուն գալիս ա էտ հալիվորի հետ պտըտվըմ ա, հ՚իրիկունը նախիրը քշըմ են բերըմ տուն, ով որ հարցնըմ ա. — Բիձա, էտ քաչալը քու ի՞նչն ա, — ասըմ ա. — Քվորս տղեն ա, քիրս մեռել ա, էկել ա, որ իմ կըշտին ապրի։

Հիրիկունը տանըմ ա տուն, կնկանն ասըմ ա. — Ա՛յ կնիկ, մեզ էրեխա չունեինք, աստված մեզ էրեխա տվուց։

Բերըմ ա կնկա շապկի յախովը դուս ա քաշըմ, ըլնըմ ա հ՚իրան էրեխա։

Հ՚առավոտը քշերով էտ քաչալը վեր ա կենըմ տեղիցը, հորը վեր ա կացնըմ, ասըմ ա. — Էթանք նախիրը արածացնենք։

Հերն ասըմ ա. — Որթի ջան, դու գալ մի՛, ես կտանեմ մենակ կարածացնեմ, կբերեմ։

Մի իրեք օր, չորս օր էտ քաչալը կամաց-կամաց դուս ա գալի, քաղաքի մեչ ման ա գալի, մի օր էլ դուս ա գալի էթըմ քուչեն՝ քաղաքի թաքավորը մեռած ա ըլնըմ, բերըմ են դովլաթ ղուշի քցըմ, ում գլխին վե գա, նրան դնեն թաքավոր։ [ 82 ] Քաչալը տենըմ ա, որ մի տեղ մարթիկը թոփ են էլել, հ՚ինքն էլ էթըմ ու կողքներին կաննըմ ա։ Դովլաթ ղուշին բաց են թողըմ, գալիս ա դովլաթ ղուշին դրա գլխին վեր ա գալիս։ Չորս դըհիցը թոփ են ըլնըմ, չորս դըհիցը գլխին տալիս են. — Քաչալ, դու ըստեղ ի՞նչ գործ ունես, ո՞ւմ տղեն ես։

Քաչալն ասըմ ա. — Ես քաղաքի նախրչու տղեն եմ։

Քաչալին ծեծելով բերըմ են կոխըմ նախրչու տունը, ասըմ. — Որ ըստիան դուս ես էկել՝ քեզ կսըպանենք։

Էթըմ են դովլաթ ղուշին նորից բաց են թողըմ: Գալիս ա երթկովը մննըմ, քաչալի գլխին վե գալի։ Քաղաքի մարթիկը թոփ են ըլնըմ, ասըմ են թե. — Աստված սրան թաքավոր ա կամեցել, պըտի դնենք թաքավոր։

Բերըմ են դնըմ թաքավոր։

Մի ամի՛ս, էրկու ամիս որ թաքավոր ա նստըմ, տենըմ են, որ բարեխիղճ թաքավոր ա, գալիս են հավաքվըմ, ասըմ են. — Մեզ մի ճամփա ունենք, ջուր չկա, բե՛ կեսը քաղաքի ծախսովը, կեսն էլ թաքավորի ծախսովը մի հ՚ախպուր հանա՛, էկող-էթող ջուր խմի. քեզ կյանք, արև խնթրվի։

— Ընչի՞ հըմար, — ասըմ ա, — ես թաքավոր ըլնեմ, ծախսի կեսը ժողովուրթը տա, ես կհանեմ հ՚ախպուրը, էկող-էթող ջուր խմի՛, կյանք ու արև խնթրվի։

Կանչըմ ա քանքանչիք, ջուրը հանըմ ա, հ՚ախպրի վրին մի հատ քար ա տնկըմ, հ՚իրա ախչկա ղըլըղով պատկերը քաշըմ ա, քարիցը կախ ա տալի, էրկու մարթ ղարավուլ ա դնըմ, ասըմ ա. — Ով որ կգա ըստեղ ջուր կխմի, «ախ» կքաշի, նրան կբռնեք, կբերեք իմ կուշտը։

Մի քանի տարուց ետը՝ էտ ախչկա նշանածը աշխարքը ոտքի տակը տալով գալիս ա ըտեղ, էտ հ՚ախպրի ջրիցը խմըմ, վեր ա կենըմ որ գնա՛, հ՚աշկը ընկնըմ ա պատկերքին, «ախ» ա քաշըմ ու էրկու ձեռով գլխին տալի։

Գալիս են ղարավուլները դրան բռնըմ են, ասըմ են. — Ա՜յ տղա, դու մեր թաքավորին հավան չկացար, որ «ախ» քաշեցիր։

— Էկե՛ք դուք իմ դարդիցը վազն էկեք, թողեք ես էթամ։

Ասըմ են. — Ի՛նչ բաց թողանք, քե պըտի տանենք թաքավորի կուշտը, թաքավորը կո՛ւզի բաց թողա, կո՛ւզի սըպանի։

Վեր են ունըմ, բերըմ տալի թաքավորին։

Թաքավորը ասըմ ա ղարավուլներին. — Դե դուք գնացեք։ [ 83 ] Ղարավուլները էթըմ են, էտ տղին տալիս ա հ՚իրա լալին, ասըմ ա. — Սրան կտանես կդնես մի լավ օթախի մեչ, ինչ կիրակուր ես ուտըմ եմ, էն կիրակրիցն էլ սրան կտաք ընչանք շափաթ օրը վճիռ կըլի:

Շափաթ օրը կանչեց նազիր-վազըրին, հ՚իրա սինոթապետներին, ասեց. — Էս տղիցը հարցրեք, դիվանը տվի ձեզ, տենենք հ՚ախպրի վրին խի՞ ա «ա՜խ» քաշել:

Տղեն ասեց. — Ա՜խ, ձեր ոտին, ձեր գլխին մեռնեմ, ես հ՚ախպրի հըմար չեմ «ախ» քաշել, ի՞նչ եմ անըմ հ՚ախպուրը, համա էն պատկերի տեր ախչկան եմ կորցրել, որ իմ նշանածն էր: Նրան եմ ման գալի:

Թագավորն ասեց. — Ի՞նչ եք ասըմ, սինոթապետներ։

Սինոթապետներն ասեցին. — Է՛, թաքավոր, խելքից պակաս մարթ ա, բա՛ց թող, էթա հ՚իրա բանին։

Թաքավորն ասեց. — Որ էն ախչկանը տենես կճանանչե՞ս։

Ասեց. — Թաքավոր, մո՞նց չեմ ճանանչիլ. որ տենեմ, կճանանչեմ:

Թագավորն ասեց, — Մի սըհաթ մհուլ տվեք, էթամ ման գամ, սրա նշանածը քթնեմ, բերեմ:

Թաքավորը նի մտավ նեքսև, շորերը հանեց, ախչկության շորերը հաքավ, էկավ ըտեղ կաննեց։

Տղեն որ տեհավ՝ վե կացավ կռները փռեց, ընկավ ճտովը, ասեց. — Հաստատ ըլի թաքավորը, ես քթա իմ նշանածիս։

Ախչիկն ասեց.— Սինոթապետներ, լըսեք՝ իմ գլխի էկածը ձեզ ասեմ։

Մոնց ոը նաղլը էլել էր, գլխիցը ընենց ասեց. — Հըմի, — ասեց, — ես սրա կնիկն եմ, սա իմ մարթն ա, թե ուզըմ եք՝ սա ձեզ թաքավոր ըլի, ես էլ ձեզ՝ թաքուհի, թե չեք ուզըմ, ձեզ հըմար թաքավոր քթեք, մենք կէթանք մեր երկիրը։

Ժոդովուրթը կաննեցին որ. — Դու մեզ թաքուհի, դա էլ մեզ թաքավոր։

Բերին օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, լավ կերան, խմեցին։

Նրանք հասան հ՚իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Երկնքիցը իրեք խնձոր վե ընկավ, մինն՝ ասողին, երկուսն էլ՝ հ՚անգաջ դնողին։


  1. Աներորդուն
  2. Բաժակ
  3. Գրկախառնիլ
  4. Ինչ բառն է հնչյունափոխված