Սեւը դիտում է խոշորացույցով Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Փիղը փիղ է)

Վարդան Հակոբյան

Հաչանը
* * *

Փիղը փիղ է, թուլան՝ թուլա։
Թուլան հաչեց փղի վրա։
Փիղը ուշք չդարձրեց ոչ մի անգամ աչքի
պոչով անգամ չնայեց նրան։
-Համը հանում է,- հանդիմանեցին փղին,- իսկ
դու չես էլ նայում նրա կողմը։
-Եվ չեմ էլ նայի,- բացատրեց փիղը,- թուլան
պարզապես ուզում է իմ հայացքով իրեն
արժեքավորել։
Փիղը իմաստուն է։
Այս մասին երբ մի օր
լսեց թուլան, հեգնեց.
-Փիղը ժամանակից ետ է մնացել։
Հիմա թուլան փիղ է, փիղը՝ թուլա։