Փողոցն
այսուհետ
միշտ կմնա լուռ,
քաղաքը՝
առանց լույսերի,
աչքերի․․․

․․․աչքեր,
պարզապես
չեն լինի․

և չեն լինի
ձեռքեր
առանց
ծաղիկների․․․

Բոլորս
կփնտրենք՝
ու չենք գտնի․

և օրը,
ամիսը,
տարին,
դարը
կմնա կիսատ․․․

․․․ապրողներն
այլևս
ժամանակ
չեն ունենա
ապրելու։