Փուշը մտել էր ճամփորդի ոտքը․ ո՛չ դուրս էր գալիս, ո՛չ էլ թող­նում, որ մարդը անցավ գնար իր ճամփով։

— Անիծված փուշ,— ասաց ոտքը,— ավելի լավ չէ՞ր լինի տեղդ մնայիր ու ազատ ապրեիր հիմար մացառիդ վրա։

— Բայց չէ՞ որ դու խանգարեցիր ինձ ազատ ապրելու։

— Ինչպե՜ս,— զարմացավ ոտքը։

— Շատ հասարակ կերպով։ Դու կոխեցիր ինձ, տրորեցիր․ միևնույն չէ՞ ինձ համար այժմ ուր և ինչպես մեռնելը։

1903 թ.