Փոքրիկ աղջիկ

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ


Այսօր քեզմով գեղեցկացավ,
Սիրտս քեզմով ուրախացավ,
Ծաղիկ ծախող փոքրիկ աղջիկ։

Գետնուղիին մեջ Փարիզի
Ձայնդ ցավոտ հասավ ինձի,
Արևի շող ծախող աղջիկ։

Ձայնիկդ դառն, ծաղիկդ անուշ,
Ծաղկի ընկեր մնաս քնքուշ,
Ծտղիկ ծախող, ծաղիկ աղջիկ։

Փարիզ, 1964