ՔԱՅԼԵՐՍ


Կանաչ ձեռքերի վերընձյուղում են
Իմ քայլերը.
Ձեռքերի, որոնք շոյանքով պիտի
Պահեն արեւի կանաչությունը։
Կանաչ երգերի վերընձյուղում են
Իմ քայերը.
Երգերի, որոնք հավիտյան պիտի
Պարեն հավերժի տաք ստեղներին
Եվ նվագեն մի այրող եղանակ։

Մինչեւ ինձ լռած սուրբ ճշմարտության
                        վերընձյուղումն են
Իմ քայլերը,
Եվ, ծնունդն են ոտքերիս, որոնք
Հոգնում պարզապես
ՈՒ ձանձրանում են լոկ... չքայլելուց։
Եվ դրա համար քայլում եմ ես միշտ։
Բայց կկարողանա՞մ
Մի փոքրիկ քայլը դառնալ աշխարհի
Հավիտենության ճանապարհներին...