Քաշում է սերդ, ես բարձրանում եմ`
Ինչպես արեւի շողն ի վեր ելնող
Կանաչ մի եղեգ,
Որին գետակի հոսանքը անգամ
Չի կարող շեղել։
Սերդ քաշում է:
Եվ ես, որ, ահա, անլուռ օրերիս
Ընթացքի մեջ եմ,
Իմ աչքերի մեջ ճգնում եմ պահել
Երազայինը,
Մաքուրը, հեռուն...
Պապս ասում էր՝ իր ոտքերի տակ
Նայողին երբեք գետը չի ներում։