Քաջ ձագուլը

Քաջ ձագուլը


Թխսամերը կըրըխկալի
Ձագուկներով ման է գալի,
Ու մի կուտիկ գտնելուն պես՝
Ճուտիկներին ձեն է տալի.
— Կը՜-կրը՜խկ, կը՜-կրը՜խկ։

Ձագուկները թռվռալով,
Կտուցները տոտին տալով,
Մոր ձենիկը լսելուն պես՝
Մոտ են վազում ժվժվալով.
— Ծի՜վ-ծի՜վ, ծի՜վ-ծի՜վ։

Գտնվել է մի հատ կուտիկ,
Վրա են գալի քսան ճուտիկ,
Ով որ քաջ է՝ հասնելուն պես՝
Կտցում է ու գցում կլտիկ.
— Գուլտղը, գուլտղը։

Մնացածները կանգնում, հազիվ
Նվնվում են ծի՜վ-ծի՜վ, ծի՜վ-ծի՜վ,
Տեսնում են, որ դարձյալ չեղավ,
Շաղ են գալի ցաք ու ցրիվ.
— Ծի՜փ, ծի՜փ, ծի՜փ, ծի՜փ։