Եսենին Ս.— Ընկերները Քառասունք

Եղիշե Չարենց

Լերմոնտով Մ. — Մեռնող գլադիատորը

[ 261 ]

Ս․ ԵՍԵՆԻՆ

ՔԱՌԱՍՈՒՆՔ
1



Փչում են, փչում են կործանման փողերը։
Ին՞չ անենք, ին՞չ անենք մենք հիմա
Ճամփաների կոխկրտված կողերին։

Բավակա՛ն է դունչերիդ հեզությունը։

Հաճելի է կամ չէ — վերցո՛ւր։
Լավ է, երբ վերջալույսը բարկանում է
Եվ ձեր հաստ նստուկին խփում է
Արնոտած ավելով իր ցուրտ։

Շուտով եղյամը սպիտակ կնստի

Գյուղակի վրա՛ այն և այս դաշտում։
Ո՛չ մի տեղ չեք փախչի դուք կորստից,
Ո՛չ մի տեղ չեք փախչի թշնամուց դուք։

Ահա, ահա՛ նա, երկաթե փորով,
Ձգում է իր թաթը դաշտերի բկին,

Հոտոտում է օդը ալյուրոտ քթով
Ու սրել է ականջը ջրաղացը հին։

[ 262 ]

Եվ ուղեղը տված հորթերին,
Լռակյաց, հեզ եզը բակում
Քսելով իր լեզուն մսուրին՝

Դաշտերին վտանգ է զգում։ —

2


Ախ, այդ չէ՞ պատճառը, որ գյուղում
Լալիս է հարմոնը աղիողորմ․
Տա—լյա, լյա—լյա, տի—լի—լի—գոմ,
Կախվում է ճերմակ պատուհանում։

Եվ դեղին, դեղին քամին աշնան
Այդ չէ՞ պատճառը, որ ծառերից,
Չոր տերևներ է քերում թոշնած,
Ինչպես քերում են ձիերին։
Գալի՜ս, գալիս՜ է զարհուրելին,

Քանդում թավուտը երկաթ թաթով —
Եվ մեր երգերը է՛լ ավելի
Դառնում են դառը ու դառնաթով։
Օ, արշալո՛ւյս դու էլեկտրական,
Ծխնելույզի ու փոկի խուլ մարտ.

— Փայտյա որկո՛րն է խուղերի այն
Ցնցում տագնապը, տենդը պողպատ։

3


Տեսե՞լ եք դուք արդյոք,
Ո՞նց է վազում դաշտով,
Մշուշե լճերում կորած՝

Երկաթե պնչերից փնչալով,
Չուգունե թաթերով գնացքը։
Իսկ նրա ետևից,

[ 263 ]

Խոտերի միջով,
Ինչպես ձիարշավի տոներին ուրախ,

Ծառսելով ոտները իր չոր՝
Վազում է կարմրաբաշ մի քուռակ։

Օ, քնքո՜ւշ, քնքո՜ւշ իմ խելառ․․․
Ախր ո՞ւր է, ո՞ւր է նա արշավում․
Նա չգիտե՞ արդյոք, որ ձիերին հիմա

Հաղթել է պողպատե ձիախումբը։

Նա չգիտե՞ արդյոք, որ դաշտերում այս ցուրտ
Չի դառնա հինը իր վազքից,
Երբ մի ձիու դիմաց պեչենեգը հարուստ
Տալիս էր մի զույգ ռուս կին։

Այլ գույներ է բախտը շուկայում քսում,
Այլ գույնով է ներկում ծանծաղուտը մառ, —
Եվ ձիու հազա՛ր փութ կաշիով ու մսով
Առնում են հիմա մի շոգեկառք։

4


Սատանա՜ն քեզ տանի, վա՛տ հյուր։

Մեր երդը չի՛ հաշտվի քեզ հետ։
Ափսոս որ, ինչպես դույլը հորում,
Չկորար սկզբիցևեթ։

Նրանց հե՜շտ է կանգնել՝ շուրթերը
Թիթեղե համբույրով ներկել․

Միայն ի՛նձ է վիճակվել կյանքում
Իմ երկրին ալելու երգել։
Սրանի՛ց է, որ աշնան թենին
Գլուխը ցանկապատին տվել՝

[ 264 ]

Ջախջախվել է կարմիր մորենին,

Իր պտղի արյունով ողողվել։
Սրանի՛ց է, որ թախծով լցվեը
Զրընգուն երգը գյուղի —
Եվ հարդոտ, հարդահոտ մուժիկը
Ճաշակեց դառնահամ օղի։ —