***

Քեզնից ծնվելը
Դեռ քիչ է՝
Որդիդ լինելու համար։
Սարերդ պիտի
Ինձնով տուն դառնան,
Ինձնով կանաչեն,
Իմ նախշով պիտի
Քարդ ճանաչեն,
Երգերը սրտիս՝
Լեռներեն հնչեն։