* * *


Քեզ եմ երգում, կարմի՛ր,
Արյունաբո՛րբ
Ազատության դրրո՛շ,
Վառվի՛ր.
Հարյավ հոգին իմ որբ,
Հավետ հարյավ
Ցնծուն ու խենթ, որպես
Մրրկահավ։