Քոսեն ու թագավորի տղեն
29. ՔՈՍԵՆ ՈՒ ԹԱԳԱՎՈՐԻ ՏՂԵՆ
Կըլնի, չիլնի մի թագավոր: Էդ թագավորը կունենա թաք էրկու տղա։ Էլ զադ չէ: Օրեն մի օրը էդ թագավորը իրա տղեքանցը, իրա նազիր-վեզրին կկանչի, կասի.— Ձեզ էլ ա այան, ասսուն էլ, որ հա՛յ-հա՛յս գնացել ա, վա՛յ֊վա՛յս ա մնացե, աջալս էկել ա, պտի մեռնեմ, էկե՛ք քանի սաղ ու կենդանի եմ, իմ ձեռովը կտակս անեմ: Իմ սաղ թագավորությունը,– կասի,– տալիս եմ մենծ տղիս, մի Աքլոր ու մի Կատու ունեմ, էն էլ տալիս եմ պուճուր տղիս:
Կասի ու ֆոգին կտա: Կտանեն թագավորին առոք-փառոք, ոնց որ կարգն ա, կթաղեն, կթաղան կգան: Էդ մենծ տղին կշինեն թագավոր, կնստացնեն թախտին, որ հոր երկիրը կառավարի[1]: Անց կկենա ըսենց մի քանի վախտ. օրեն մի օրը պուճուր աղպերը կգա մենծ աղպոր կուշտը:
— Ա՛յ աղպեր,– կասի,– բոլ ա ինչքամ քու ումուդին մնացի, մեր հերը ոնց որ կտակ[2] ա արե, բե՛ իմ փայը տո՛ւ, էթամ իմ բանին:
— Ա՛յ աղպեր,— կասի մենծ աղպերը,— շատ էլ մեր հերը ըտենց կտակ ա արե, ի՛նչ անենք. դու ա՛րի ղոքիդ քարը վե՛ր ածա, ըտենց բան մի՛ անի, արի՛ իմ կշտին կա՛ց, մեր հոր երկիրը յոլա տանենք, քանի սաղ ու կենդանի ենք. իրար հեննա գլխներս դինջ ապրինք։
— Չէ՛, որ չէ,— կասի պուճուր աղպերը,— մեր հոր վասիաթը ես գետինը չեմ քցի. պտի էթամ, որ պտի էթամ:
Մենծ աղպերը, որ տենում ա էլ ուրիշ ճար չկա, բերում ա պուճուր աղպոր փայը տալիս ա, հեննեն մնաս բարով ասում, ճամփու դնում։
Պուճուր աղպերն ա՝ Աքլորն ու Կատուն վեր ա ունում մի ճամփա բռնում, էթում։ Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, մախլասի՝ մի ամիս, հասնում ա մի գեղ։ Էդ գեղի գլխին սրան մի Քոսա ա ռաստ գալի։
— Բա՛րով, թագա՛վորի ցեղ,— ասում ա Քոսեն,— էդ ո՞ր խաչիցն ա մեր գեղն ես էկե։
— Ա՛սսու բարին, Քոսա աղպեր, էթում եմ ղարբություն,— ասում ա թագավորի տղեն։
— Բաս որ ըտե՛նց ա, ա՛րի էթանք մեր տունը ղոնաղ, մի քիչ հաց-մաց կուտես, կդինջանաս, էլ եդ վե կկենաս, կէթաս քու ճամփեն։
Թագավորի տղեն աղաք չեմ ու չում արեց, թե՝ չէ՛, չեմ գա, համա տեհավ Քոսեն շատ ա զոռում, դեմ ընկնում, վերջը կակղում ա[3]:
— Լա՛վ,— ասեց,— որ ասում ես, էթանք։
Վեր ա կենում Քոսի հեննա գալի նրանց տունը։ Չունքի Քոսեն իմաստուն ա ըլնում, ալբիալը իմանում ա ի՛նչ հունար կա թագավորի տղի Աքլորի միջին․ միտք ա անում, բալի մի ֆանդով նրա Աքլորը մորթել տա, միջի թլիսմը վեր ունի, իրան պահի։
Տղին ղրաղ ա կանչում, ասում.— Տե՛ս, ա՛յ որդի, հացի վրեն ես քեզ մի մհանով կծեծեմ, ի՛նչ անենք, չանենք՝ ձենդ չես կտրի, ընչանք մեր ղոնաղի աքլորը չմորթեն, իմացա՞ր։
— Լա՛վ,— ասում ա, տղեն․— ոնց ասացիր՝ ընենց էլ կանեմ։
Եննա Քոսեն կանչում ա կնկանը.— Ա՛յ կնիկ,— ասում ա,— թե՛զ արա հացի թադարեք տես, մընք էլ ենք սոված, մեր ղոնաղն էլ. խեղճը շատ ճամփա ա էկե՝ բեզարած կըլնի, հաց ուտենք, որ մի քիչ դինջանա, մե՛ղք ա։
Կնիկը սուփրեն[4] բերում ա քցում, հացից-մացից, մածնից֊զադից, ինչ կա, չկա տանը՝ բերում ա սուփրի վրեն շարոտում։ Նստում են հացի:
Ուտելու վախտը Հոսի տղեն մածունը ղաստի հա՛ վեր ա ունում, լղոզում դոշին, հա՛ վեր ունում, լղոզում դոշին: Քոսեն էս որ չի տենում, վեր ա կենում տեղիցը, ա՛ռ հա մի սիլլա՝ տղի էրեսին. ո՛ր չի տալի, քիչ ա մնում աչքի պեծը թռչի: Տղեն, որ գիտար բանը ընչումն ա, սիլլի վրեն մի զռո՜ց ա քոքում, մի զռո՜ց ա քոքում, որ աստոծ հեռու տանի։ Հերը, մերը ի՛նչ անում են, չեն անում, տղեն ձենը չի կտրում:
— Ա՛յ որդի,— հարցնում ա Քոսեն,— ի՞նչ ես ուզում, ասա տանք, թաքլի ձենդ կտրես, անկաջներս դինջանա։
— Հավի միս եմ ուզում,— ասում ա տղեն լացակրկնած:
Մերը վեր ա կենում, ինչքամ հավ ուներ՝ քոմմա մորթոտում ա, էլի տղեն ձենը չի կտրում։
— Ախար ի՞նչ ես ուզում,— թազադան հարցնում ա հերը,— հավի միս իր ուզում, մեր հավերը սաղ մորթոտեցինք. հմի՞ ինչ ես ուզում:
— Էս մեր ղոնաղի Աքլորի միսը ընչանք չուտեմ, ձենս չեմ կտրի, ի՛նչ ուզում եք՝ ա՛րեք:
Վերջը ղոնաղի զահլեն որ էթում ա.— Ա՛յ ջանը՜մ,— ասում ա,— էդ էրեխեն մեռավ լաց ըլնելոն, մի Աքլորի մա՜լիաթն ինչ ա, վե կացեք իմ Աքլորը մորթեք, մե՜ղք ա, բալքի ձենը կտրի:
Զաթի Քոսեն էլ դրան էր բանդ. էն սհաթը տեղիցը վեր ա կենում ղոնաղի Աքլորը մորթում ա, նո՛ր որ տղեն ձենը կտրում ա։
— Ա՛յ կնիկ,— ասում ա,— էս լավ էլավ, հազիր ըսենց աղիղ ղոնաղ ունենք, էդ հավերիցը մի լավ հարիսա դի՛, գշերով-գշերհանա մեր ղոնաղն ուտի, նոր ճամփա ընկնի:
Կնիկը վեր ա կենում իրանց մորթած հավերը, թագավորի տղի աքլորը ղաշանդ թեբռում ա, իստկում, լավ փորը-մորը լվանում, լցնում մենծ պղինձը, թունդիրը վառում, հարիսեն դնում վրեն։
Էն բաշտեն ժամի ձենը որ Քոսի անկաջն ա ընկնում, վեր ա կենամ էթում ժամ, չունքի Քոսեն ասսու իրան օրը, ինչքամ էլ որ վռազ բան ունենար՝ առավոտ, իրիկուն պտի ժամ էթար: Քոսեն որ վե կացավ գնաց, թագավորի տղեն էլ վե կացավ, հագնվեց, որ էթա իրա ճամփեն։ Վե կացավ տեհավ Քոսեն տանը չի։
— Ա՛յ քիր,— ասեց Քոսի կնկանը,— դե ինձ ճա՛փու դի, էթամ իմ բանին, ես չեմ կարա կենամ, ընչանք Քոսի գալը։
Քոսի կնիկը շատ դեմ կընկնի, թե․— Կա՛ց հարիսա ուտենք, հմի որդիորի ա հազիր կըլնի։
Թագավորի տղեն անկաջ չի անի, կասի.— Պտի էթամ, որ պտի էթամ։
— Բաս որ ըտենց ա,— կասի Քոսի կնիկը,— էթամ մի հավ բերեմ, դի՛ հացիդ մեջը, ճամփին կուտես։
Էթում ա, հենց քաֆքիրը հարըսի մեջը տալու բաշտան, սատանական հենց թագավորի տղի Աքլորն ա դուս գալի. հանում ա մի հացի մեջ կոլոլում, բերում տալի թագավորի տղին։ Թագավորի տղեն Քոսի կնկա հեննա մնաս բարով ա անում, վե կենում ընկնում ճամփա։
Սրան թողանք էթա. գանք խաբար տանք Քոսիցը։
Ժամը որ դուս ա գալի, Քոսեն վեր ա կենում, գալի տուն։ Գալիս ա տուն թե չէ, կնկանը հարցնում ա.— Ա՛յ կնիկ, մեր ղոնաղն ո՞ւր ա, չըլնի՞ գնացել ա։
— Բա ի՜նչ ա արե. ի՛նչ արի, չարի՝ չմնաց, թե՝ վռազ եմ։
— Ճամփի պաշար հո չտվի՞ր։
— Բա ի՜նչ անեի, մեղքը չէ՜ր. էսքամ հավի, աքլորի միջիցը բա մի զադ չտա՜յի։
Քոսեն քաֆքիրը վեր ա ունում, վազում դպա հարըսի պղինձը։ Դե՚ս ա քրքրում, դե՛ն ա քրքրում, դե՛ս ա տալի, դե՛ն ա տալի, շատ ա ման գալի, համա թագավորի Աքլորը չի գտնում։ Փոր-փոշման թողում ա գալի կնկա կուշտը։
— Վա՜յ, քու տունը չքանդվի, ա՛յ կնիկ,— ասում ա,— դու էդ ի՞նչ օյին հանեցիր[5] իմ գլուխը,— ասում ա, ու յա՜լլա դռնե դուս գլուխն առնում կորչում։
Թող Քոսեն էթա, գանք խաբար տանք թագավորի տղիցը:
Էս տղեն ա՝ էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, ճամփին մի սառը, քչքչան աղբրի ա ռաստ գալի։ «Ա՛րի,— ասում ա,— էս աղբրի կշտին նստեմ, մի քիչ հաց-մաց ուտեմ, դինջանամ, նոր վե կենամ ընկնեմ ճամփա»։
Էդ աղբրի ղրաղին նստում ա, բերում ա դաստախունը բաց անում, որ հաց ուտի։ Էն հավի մսիցը ուտում ա, ուտում ա, ուտում ա, ընչանք ճնաղը որ ուտում ա, տենում ա, ըհը՛, ճնաղի արանքին մի ժանգոտած Մատանիք: Վեր ա ունում, դնում մատը։ Դնելու բաշտան տենում ա էրկու արաբ, հրես էկան աղաքին կաննեցին։
— Հ՛ը. ի՞նչ ես հրամայում, թագա՛վորի ցեղ,— ասեցին արաբները։
Թագավորի տղեն մնաց արմացած, թե էս ի՛նչ բան ա, էս արաբները ո՞րդիան դուս էկան, ըտե ցցվեցին. մի վախտ մնաց շշմած, գլխի վրեն մոլորած, համա բիրդան որ ուշը վրա էկավ[6], ասեց.— Ինձ տա՛րեք ֆլա՛ն թագավորի երկիրը։
Էն սհաթը արաբները տղին վե կալան, դրին ուսների վրեն՝ յա՜լլա, տարան որդե ասել էր, ընդե վե դրեցին, թողին գնացին։ Էդ տղեն էր՝ գնաց, գնաց՝ տեհավ, հրեն մի գեղ ա էրևում, զաթի մութն էլ գետինը կոխել էր, ասեց. «Էթամ տենամ էն գեղումը ի՛նչ կա, ի՛նչ չկա»:
Ճամփա ընկավ դպա էն գեղը։ Հասավ էն գեղը, մի քուչա բռնեց, դուզ գնաց։ Գնաց, գնաց, տեհավ՝ հրեն մի պառավ կնիկ քուչի դռանը նստած թեշին ձեռին թել ա մանում։
— Բա՛րով, նա՛նի,— ասում ա թագավորի տղեն։
— Ա՛սսու բարին,— ա՛յ որդի,— ասում ա պառավը,— էս բևախտին ո՞ւր ես էթում[7],– հարցնում ա։
— Եսի՛մ, նա՛նի, ղարիբ, անտեր տղա եմ, էթում եմ էլի: Նա՛նի, ինձ տղա չե՞ս շինի,— հարցնում ա թագավորի տղեն։
— Խի՞ չեմ շինի,— ասում ա պառավը,— զաթի ես էլ տղա չունեմ, հրես պառավել եմ, մինը չունեմ, որ պահքի ինձ, մուղաթ կենա, նեղ օրին հավարիս հասնի, մատիցս փուշ հանի։
Թող Քոսեն էթա, գանք խաբար տանք թագավորի տղիցը:
Էս տղեն ա՝ էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, ճամփին մի սառը, քչքչան աղբրի ա ռաստ գալի։ «Ա՛րի,— ասում ա,— էս աղբրի կշտին նստեմ, մի քիչ հաց-մաց ուտեմ, դինջանամ, նոր վե կենամ ընկնեմ ճամփա»։
Էդ աղբրի ղրաղին նստում ա, բերում ա դաստախունը բաց անում, որ հաց ուտի։ Էն հավի մսիցը ուտում ա, ուտում ա, ուտում ա, ընչանք ճնաղը որ ուտում ա, տենում ա, ըհը՛, ճնաղի արանքին մի ժանգոտած Մատանիք: Վեր ա ունում, դնում մատը։ Դնելու բաշտան տենում ա էրկու արաբ, հրես էկան աղաքին կաննեցին։
— Հ՛ը. ի՞նչ ես հրամայում, թագա՛վորի ցեղ,— ասեցին արաբները։
Թագավորի տղեն մնաց արմացած, թե էս ի՛նչ բան ա, էս արաբները ո՞րդիան դուս էկան, ըտե ցցվեցին. մի վախտ մնաց շշմած, գլխի վրեն մոլորած, համա բիրդան որ ուշը վրա էկավ[8], ասեց.— Ինձ տա՛րեք ֆլա՛ն թագավորի երկիրը։
Էն սհաթը արաբները տղին վե կալան, դրին ուսների վրեն՝ յա՜լլա, տարան որդե ասել էր, ընդե վե դրեցին, թողին գնացին։ Էդ տղեն էր՝ գնաց, գնաց՝ տեհավ, հրեն մի գեղ ա էրևում, զաթի մութն էլ գետինը կոխել էր, ասեց. «Էթամ տենամ էն գեղումը ի՛նչ կա, ի՛նչ չկա»:
Ճամփա ընկավ դպա էն գեղը։ Հասավ էն գեղը, մի քուչա բռնեց, դուզ գնաց։ Գնաց, գնաց, տեհավ՝ հրեն մի պառավ կնիկ քուչի դռանը նստած թեշին ձեռին թել ա մանում։
— Բա՛րով, նա՛նի,— ասում ա թագավորի տղեն։
— Ա՛սսու բարին,— ա՛յ որդի,— ասում ա պառավը,— էս բևախտին ո՞ւր ես էթում[9],– հարցնում ա։
— Եսի՛մ, նա՛նի, ղարիբ, անտեր տղա եմ, էթում եմ էլի: Նա՛նի, ինձ տղա չե՞ս շինի,— հարցնում ա թագավորի տղեն։
— Խի՞ չեմ շինի,— ասում ա պառավը,— զաթի ես էլ տղա չունեմ, հրես պառավել եմ, մինը չունեմ, որ պահքի ինձ, մուղաթ կենա, նեղ օրին հավարիս հասնի, մատիցս փուշ հանի։
— Հը՛, ա՛յ պառավ, ի՞նչ ես ուզում,— հարցնում ա թագավորը:
— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա պառավը,— մի խնդիրք ունեմ, համա էրեսս չի բռնում ասեմ։
— Ա՛սա, բան չկա, ա՛սա տենանք խնդիրքդ ի՞նչ ա։
— Թագա՛վորն ապրած կենա, ես մի տղա ունեմ, էկել եմ քու աղջիկը ուզեմ իմ տղին, հմի կտաս՝ դու գիտաս, չես տա՝ էլի դու գիտաս, մեր արինը քեզ հալալ ա։
— Կտամ, խի՞ չեմ տա. համա մի բան պտի ուզեմ, թե արեցիք՝ շատ լավ, թե չէ էրկուսիդ գլուխն էլ կֆը՜ռռա։ Ղաբո՞ւլ ես։
— Ղա՛բուլ եմ, ասա տենանք,— ասում ա պառավը։
— Մի գշերվա միջին իմ ամարաթի նման պտի ընե՜նց մի ամարաթ շինեք, ընե՜նց մի ամարաթ շինեք, որ տենողի բերնի ջուրն էթա, որ աղջիկս գա էդ ամարաթի միջին ապրի։ Շինեցիք՝ լա՛վ, աղջիկս ձեզ հալալ ա, չշինեցիք՝ իմաց կացեք, էրկսիդ գլուխն էլ կտրիլ կտամ, իմացա՞ր։
— Իմացա, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա պառավը։
Թագավորին գլուխ ա տալի, թողում դուս գալի, էթում։
Դառը-տխուր, նոթերը կիտած գալիս ա տուն։
— Հը՛, նա՛նի,— հարցնում ա տղեն,— թագավորի կուշտը գնա՞ցիր։
— Գնացի, բա ի՜նչ արի,— ասում ա պառավը։
— Է՜, ի՞նչ ասեց թագավորը,— հարցնում ա թազադան տղեն։
— Ի՛նչ ասեմ, որդի, թագավորը ընենց բան ա ուզում, որ անելու ճար իլլաջ չկա։
— Մի՛ վախի, նա՛նի, ասա տենանք ի՞նչ ա ուզե, որ դու ըդենց դարտոտել ես։
— Ա՛յ որդի, ասելու բա՜ն ա, որ ասեմ. «Մի գշերվա միջին, ասում ա, իմ ամարաթի պես մի ամարաթ պտի շինեք, որ իմ աղջիկը գա միջին ապրի»։ Դե՛ ո՞նց շինենք, ա՛յ որդի, էս ախար ըսկի ըլնելու բա՞ն ա։
— Ա՛յ նանի, դու ըսկի դաբա մի անի, դրանից էլ հեշտ բան չկա, հենց օրն էգուց[10] թագավոր ամարաթը հազիր կըլնի, դու գնա արխեին քու բա՛նին կաց։
Տղեն կասի, կհանի Մատանիքը կդնի մատը, ալբիալը արաբները կգան:
— Ի՛նչ կհրամայես, թագա՛վորի ցեղ,— կասեն։
Տղեն կասի.— Ըստե էնթա՜վուր ամարաթներ պտի կաննացնեք. էնթա՜վուր ամարաթներ, որ սաղ աշխարքը ման գաս՝ հատը չգտնվի, մի խոսքով՝ ո՛վ տենա, խելքամաղ ըլնի մնա. մըն էլ որ ամարաթներն ընչանք լիս պտի հազիր ըլնի, իմացա՞ք։
— Աչքներիս վրեն, թագա՛վորի ցեղ,— կասեն արարները ու անէրևույթք կըլնեն։
Առավոտը գշերով-գշերհանա պառավը կզարթնի, աչքերը բաց կանի, ի՜նչ կտենա՝ թագավորին լայաղ ամարաթների միջին թեք ընկած ա. չորս գիհը մտիկ կտա, կմնա մոլորած, թե էս ո՜րդի ա։ Խեղճը ըսկի էրազումն էլ չէր տեհե էսթավուր ամարաթներ, ուր մնաց ինքն էլ միջին քնած ըլներ։ Բիրդան միտը կընկնի, որ էս քոմմա իրա տղի հունարն ա, կուրախանա, աշխարով մին կըլնի։
— Հը՛, նա՛նի,— ձեն կտա էն դհիցը տղեն,— մեր ամարաթներին հավանո՞ւմ ես. դե՛, թե՛զ արա, գնա՛ թագավորի աղջիկը բե՛:
— Էթամ, ա՛յ որդի,— կասի պառավը,— էս հետ ումուդ ունեմ, որ թագավորն իրա աղջիկը կտա:
Թեզ հագնում ա, էրեսը լվանում, գլուխ-մլուխը կապում, կոկում, զուգում, վե կենում էթում դպա թագավորի ամարաթը: Էթում ա դուզ թագավորի խնամաքարի վրեն նստում։ Թագավորը փանջարիցը պառավին վարավուրդ ա անում, ալբիալը գլխի ա ընկնում, որ իրա աղջկա հավարին ա էկե, չունքի խաբարը բերել են, որ պառավի տղեն իրա ուզած ամարաթները շինել ա, հազրե. ամարաթնե՜ր, ամարաթնե՜ր, ամարաթնե՜ր եմ ասում, որ տենողի խելք էր էթում։ Թագավորը իրա նազիր-վեզրին ղրկում ա, որ էթան պառավին բերեն իրա կուշտը։
Նազիր-վեզիրն էթում են պառավին աղաք անում, բերում թագավորի կուշտը։
— Հը՛, պա՛ռավ, էկա՞ր,— ասում ա թագավորը,— իմ ուզած ամարաթները տղեդ հազրել ա, համա մենակ էդ չի, էլ բան պտի ուզեմ։
— Թագա՛վորը սաղ ըլնի,— ասում ա պառավը,— ասա տենամ է՞լ ինչ ա ուզածդ։
— Մի ընենց մենծ խալիչա պտի հազրեք, որ իմ ամարաթիցը ընչանք ժամը, ժամիցը ընչանք ձեր տունը փռած ըլնի. էս գիհը, էն գիհն էլ կանաչ ուռի ծառեր տնկոտած, վրեն էլ բլբլները ծլվլան, աղջկանս քեֆը բերեն, իմացա՞ր։
— Իմացա, թագա՛վորն ապրած կենա, խի՞ չիմացա,— ասում ա պառավը։
Թագավորին գլուխ ա տալի, թողում, դուս ա գալի, էթում։ Էս պառավն ա՝ էթում ա տուն, էլի դառը-տխուր նստում ա ընչանք տղի գալը։ Տղեն գալիս ա տուն, տենում ա էլի մերը նոթերը կիտած նստել ա։
— Ի՞նչ կա, նա՛նի, էլի խի՞ ես ըտենց դարտոտե:
— Է՛հ, ա՛յ որդի, թագավորը հմի էլ ընենց բան ա ուզում, որ ըսկի ըլնելու բան չի։
— Ի՞նչ ա ուզում նա՛նի, ա՛սա տենանք։
— Ընենց մենծ խալիչա ա ուզում, որ իրա ամարաթիցը ընչանք ժամը, ժամիցը ընչանք մեր տունը փռած ըլնի. է՛ս գիհը, է՛ն գիհն էլ ուռի ծառեր տնկոտած, վրեն էլ բլբլները ծլվլան, աղջիկը գա էդ խալիչի վրովը անց կենա։ Դե՛, քեզ եմ հարցնում, ա՛յ որդի. էս ըսկի ըլնելու բա՞ն ա։
— Դու դարտ մի անի, նա՛նի, էդ խալիչեն էլ հազիր կանեմ, տենանք սրանից եդը ինչ պտի ուզի։
Տղեն էս ասում ա թե չէ, Մատանիքը հանում ա դնում մատը: Դնելու բաշտան արաբները ալուստի գալիս են ընտե կաննում։
— Ի՞նչ կհրամայես, թագա՛վորի ցեղ,— հարցնում են արաբները։
— Զեզանից ընենց մենծ խալիչա եմ ուզում, որ թագավորի ամարաթից ընչանք ժամը, ժամիցը ընչանք մեր տունը փռած ըլնի. է՛ս դիհը, է՛ն դիհն էլ ուռի ծառեր տնկոտած, վրեն էլ բլբլները ծլվլան. իմացա՞ք։
— Իմացանք, թագա՛վորի ցեղ,— ասում են արաբները ու անէրևույթք են ըլնում։
Մթնում ա։ Մեր ու տղա թեք են ընկնում արխեին քնում։
Լիսադեմին, բիրդան թագավորի անկաջը մի անուշ բլբլի ձեն ա ընկնում, որ մնում ա հայիլ-մայիլ էլած։ Ասում ա. «Ա՛րի մի վե կենամ, տենամ բլբլները էս ո՞րդե են ծլվլացնում»։
Դուս ա գալի, ի՜նչ տենա՝ իրա ամարաթի ազաքին ընե՜նց մի ճամփա ա սարքած, ընե՜նց մի ճամփա ա սարքած, եքա խալիչեն էլ վրեն. է՛ս դիհն, է՛ն դիհն էլ ուռի ծառեր տնկոտած, վրեն էլ բլբլները ո՛ր չեն ծլվլում, կլկլացնում, մարդի խելքամաղ են անում, թողում․ մարդ ասում էր՝ չուտի, չխմի, չհագնի, չմաշի, հենց էդ խալիչի վրովը ման գա, բլբլների ձենին անկաջ դնի, էնքա՜մ մի սիրուն թամաշի բան էր։
«Չէ,— ասում ա թագավորը ինքն իրան,— էս հետ պառավը պտի աղջիկս տանի, որ տանի, հմի էլ կաց ընենց մի բան ուզեմ, բալքի չկարենա գլուխ բերել»։
Թեագավորն ըստե, պառավն ու իրա տղեն էլ ընտե են զարթնում բլբլների անուշ ձենիցը։
— Հը՛, նա՛նի,— ձեն ա տալի տղեն,— թագավորի ուզած խալիչեն ու ճամփեն հազիր ա, դե՛ գնա թագավորի աղջիկը բե՛։
— Էթամ,— ասում ա պառավը ուրախացած։
Վռազ-վռազ հագնում ա, գլուխ-մլուխը կապում, զուգում ու յա՜լլա՝ դպա թագավորի ամարաթը։ Էթում ա դուզ թագավորի խնամաքարի վրեն նստում։ Նազիր-վեզիրը նրան որ տենում են, էթում են աղաք անում բերում թագավորի կուշտը։ Պառավը թագավորին գլուխ ա տալի, ընտե կաննում։
— Հը՛, պա՛ռավ, — ասում ա թագավորը,— էկար, որ աղջիկը տանե՞ս։
— Հա՛, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա պառավը։
— Իմ ուզած էրկու բանն էլ հազրել եք, մնացել ա մինը. ըտ էլ որ բերեք, իմաց կացեք՝ աղջիկս ձերն ա ու ձերը։
— Ա՛սա, թագա՛վորն ապրած կենա,— ասա տենանք վրա իրեքն ի՛նչ ա,— ասում ա պառավը։
— Էս հետ աղջկանս հմար մի ձեռք ընենց շոր պտի բերեք, որ ո՛նչ ասեղ կպած ըլնի, ո՛նչ թել, ո՛նչ մկրատ, որ աղջիկս հագնի էթա ժամ, ընտիան էլ դուզ ձեր տունը, իմացա՞ր։
— Իմացա, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա պառավը, թագավորին գլուխ ա տալի, ամարաթիցը դուս գալի, թողում, էթում։
Պառավը դառը-տխուր գալիս ա տուն։
— Հը՛, նա՛նի,— հարցնում ա տղեն,— թագավորն ի՞նչ ասեց։
— Է՜հ, ա՛յ որդի,— ասում ա,— թագավորը էս հետ ընենց բան ա ուզում, որ ըսկի գլուխ գալու բան չի։
— Ասա տենամ ի՜նչ ա ուզում,— հարցնում ա տղեն։
— Ասում ա. «Մի ձեռք էնթավուր շոր պտի բերեք աղջկանս հմար, որ ո՛նչ ասեղ դիպած ըլնի, ո՛նչ թել, ո՛նչ մկրատ, ո՛նչ զադ». դե՛ արի ու ըտենց շոր գտի։
— Դու դարտ մի անի, նա՛նի, էդ մի ձեռք շորն էլ կհազրեմ, տենանք եննա ի՛նչ պտի ասի, չտա։
Տղեն կասի, Մատանիքը կհանի կդնի մատը, ալբիալը արաբները կգան։
— Ի՞նչ կհրամայես, թագա՛վորի ցեղ,— կասեն արաբները։
— Մի ընենց ձեռք աղջկա շոր եմ ուզում ձեզանից, որ ո՛նչ ասեղ կպած ըլնի, ո՛նչ թել, ո՛նչ էլ մկրատ, իմացա՞ք։
— Աչքներիս վրեն,— կասեն արաբները ու էն սհաթին կչքվեն, անէրևույթք կըլնեն։
Առավոտը լիսը կբացվի թե չէ, տղեն մորը կասի․— Նա՛նի, դե վե՛ գնա թագավորի ամարաթը. նրա ուզած մի ձեռք շորը հմի հասած կըլնի։
— Լա՛վ, որ ասում ես, կէթամ։
Պառավը էն սհաթը կհագնվի, գլուխ-մլուխը կկապի, կզուգվի, կզարդարվի ու կկըրնկի դպա թագավորի ամարաթը։ Կէթա դուզ թագավորի խնամաքարի վրեն կնստի։ Նազիր-վեզիրը պառավին որ կտենան, կէթան, կկանչեն կբերեն թագավորի կուշտը։ Պառավը թագավորին գլուխ կտա, ընտե կկաննի։ Կտենա, թագավորի կշտին իրա աղջիկը նստել ա, հագին մի ընենց շոր կա, որ էլ ի՜նչ ասեմ, մարդ չուտի՜, չխմի՜, հենց նրան ու նրա շորերին մտիկ անի, էնքա՜մ մի սիրունիկ զադ էր։
— Պա՛ռավ,— կասի թագավորը,— հմի որ աղջիկս տարաք, դե գնա՛ տղեդ բե՛, պսակենք։
Պառավը ուրախ-ուրախ վեր ա կենում գալի տուն։
— Ա՛յ որդի,— ասում ա,— թեզ արա վե՛ կաց էթանք, թագավորը քեզ կանչում ա, ասում ա. «Թող գա, աղջիկս տամ նրան»։
— Ղո՞րթ,— հարցնում ա տղեն։
— Ղո՛րթ,— ասում ա մերը։
Մեր ու տղա վեր են կենում, գալի թագավորի ամարաթը։ Թագավորը իրա աղջիկը տալիս ա նրան, օխտն օր, օխտը գշեր հարսանիք են անում. ինչ քե՜ֆ, ինչ ուրախությո՜ւն, որ էլ հալ ու հեսաբ չկար։ Հարսանիքից եդը տղեն թագավորի աղջկանը վեր ա ունում, բերում իրա տունը։
Սրանց թողանք ըստե, գանք խաբար տանք մեր Քոսիցը:
Քոսեն, ախար, իմաստուն էր էլե։ Թագավորի աղի գլխով անցկացածը քոմմա գիտար, ամեն բան գիտար ու միտք էր անում՝ ո՞նց անի, որ իրա ինադը նրանից հանի, էն հունարով Մատանիքը նրա ձեռիցը խլի:
Օրեն մի օրը մի բոլ ռանգ-ռանգ ուլունքներ, մարջաններ, մարգարտներ ու շուշից շինած ջուռա-ջուռա զադեր ա վեր առնում գալի թագավորի տղի տան աղաքին մի պուճուր դուքան ա դնում, որ ծախի։ Թագավորի տղի կնիկը, դե ինչքամ չըլնի կնիկ էր էլի՜, ամեն օր ղարավոլներին փող էր տալի, էթում էն Քոսի դուքանից ուլունք-մուլունք, մարջաններ առնում, բերում։ Մի օր էլ ակուշկիցը տենում ա՝ ըսօր դհա լավ-լավ մենծ-մենծ մարջաններ կա Քոսի դուքանումը. ասում ա. «Ես էթամ, իմ ձեռովը լավերը ջկեմ, առնեմ»։
Վեր ա կենում գալի Քոսի դուքանը։ Քոսեն սրան որ տենում ա, ուրախանում, աշխարով մին ա ըլնում։
— Խա՛նում ջան, ի՞նչ ես ուզում,— հարցնում ա Քոսեն։
Թագավորի տղի կնիկը մի քանի հատ մարջան ա ջկում, վեր ունում։
— Սրանց գինն ի՞նչ ա,— հարցնում ա Քոսին։
— Չէ՛, խա՛նում ջան,— ասում ա Քոսեն,— էս փողով չեմ տալի։
— Բա ընչո՞վ ես տալի,— հարցում ա։
— Ժանգոտած մատանիքներով, վաղուցվա հին բաներով, թե չէ փող չեմ ուզում,— ասում ա Քոսեն։
— Լա՛վ,— ասում ա թագավորի տղի կնիկը,— զաթի մեր պատըհանումը մի ժանգոտած Մատանիք կա, յավաշ էթամ բերեմ։
Էթում ա Մատանիքը բերում, տալի Քոսին, մարջաններն առնում, թողում գալի տուն։
Դու մի՛ ասի էդ մատանիքը էն հունարով Մատանիքն ա ըլնում։ Քոսեն քիչ ա մնում ուրախությունիցը գժվի, ալբիալը մատանիքը դնում ա մատը։ Դնելու բաշտան արաբները գալիս են։
— Հը՛, ի՞նչ ես ուզում, Քո՛սա,— հարցնում են արաբները։
— Էս սհաթը գնացեք թագավորի տղին ու պառավին բերեք վե դրեք ըստե, ինձ ու նրա կնկանը տարե՛ք ծովի միջի ցամաքը հանեք, իրա ամարաթներն էլ շալակեք տարեք էդ ցամաքի վրեն վե դրեք, որ մենք էրկսով նրանց միջին ապրենք։
Է՜հ, արաբների ձեռին էս հո դժար բան չէր: Ալբիալը թագավորի տղի ամարաթները վեր են ունում, տանում ծովի միջի ցամաքի վրեն վե դնում, Քոսին ու նրա կնկանը տանում էդ ամարաթների միջին նստացնում, թագավորի տղին ու պառավին էլ վե բերում Քոսի դուքանի միջին վե դնում ու թողում էթում իրանց բանին։
Թագավորի տղեն մի վախտ աչքը բաց ա անում, ի՜նչ տենում՝ պառավի հեննա Քոսի դուքանի միջին, թագավորի աղջիկն էլ կըշտին չի։
Ալբիալը գլխի ա ընկնում, թե բանը ընչումն ա. շատ ա գլխին վա՛յ տալի, լաց ըլնում՝ էլ ո՞ւր, բանը բանից անց էր կացե։
— Նա՛նի,— կասի թագավորի տղեն,— սրանից դենը իմ ապրիլը հարամ ա. դու ըստե կա՛ց, ես էթամ երկրե-երկիր, աշխարե֊աշխար ման գամ, բալի մի ճար անեմ, իմ ինադը Քոսից հանեմ, նո՛ր որ սիրտս դնջանա։ Սաղ եդ էկա՝ էլի մեր ու տղա ենք, թե չէ հո՝ աստոծ քեզ հետ։
Ճամփի թադարեք կտենա, պառավի ձեռը կպաչի, իրա Կատուն վե կունի, կընկնի ճամփա։ Կէթա, կէթա, կէթա, մի օր, էրկու օր, իրեք օր, չորս օր, մախլասի՝ մի շաբաթ, կհասնի մի գեղ, մութը գետինը կկոխի։ Կմննի էդ գեղը, մի տան դուռ կծեծի։ Տանտերը կգա, դուռը բաց կանի:
— Ո՞վ ես,— կհարցնի տանտերը,— էս բեվախտին ո՞ւր ես էթում։
— Ճամփորդ եմ,— կասի թագավորի տղեն,— չի՞լնի էս գշեր տեղ տաք՝ քնեմ, առավոտը էնբաշտեն էլի վե կենամ, էթամ իմ բանին։
— Խի՞ չիլնի, ղոնաղն ասսուն ա,— կասի տանտերը ու նրան աղաք կանի, կտանի նեքսև։
Կբերեն դոշակ կքցեն, ղոնաղին վրեն կնստացնեն։ Մի քիչ վախտ կանցկենա, կբերեն հաց կքցեն, մի դաստա էլ դագանակ կբերեն. ամենքին մի-մի դագանակ կտան, մեծն էլ կտան ղոնաղին։ Թագավորի տղեն շատ կզարմանա էս բանի վրեն, կհարցնի.— Է՞ս ինչ բան ա, էս դագանակները խի՞ եք բերե։
– Մի քիչ սա՛բր արա,— կասի տանտերը, — եննա կիմանաս, թե էս դագանակները ընչի հմար ա:
Թագավորի տղեն սուս կկենա: Հենց կնստեն հացի, մըն էլ ի՜նչ կտենա՝ ամեն դհից եքա-եքա մկներ դուս էկան ու վրա տվեցին հացին: Նրանք էլ դագանակներով տալիս ին մկներին, որ կարենային մի քիչ հաց ուտի: Մի դհիցը դագանակներն ին վրա բերում, մի դհիցը հաց ուտում։ Թագավորի տղեն էս որ կտենա, ալբիալը տեղիցը վե կկենա, կէթա իրա խուրջնի բերանը բաց կանի։ Բաց կանի թե չէ, Կատուն ընտիան դուս կգա: Մկները կատվին տենալու բաշտան, քոմմա կփախնեն, մի-մի ծակ կմննեն. ինչ ա՝ իրանց Կատուն չուտի։ Տանտերը կմնա զարմացած, թե՝ ի՞նչ թավուր ղոնաղ ա, որ մկները նրանից վախեցան: Դու մի՛ ասի, սրանց երկրում, որ ասես, կատու[11] չիլնում: Մի քանի օր թագավորի տղեն սրանց տանը մնում ա, տանտերերը արխեին հաց ին ուտում, մի մուկ էլա չէր մոտանում Կատվի ահիցը: Վերջը մկների ճարը ո՛ր կտրվում ա, թոփ են ըլնում, էթում իրանց թագավորի կուշտը գանգատ, թե. «Բա չես ասի ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան, ֆլա՛ն թագավորի տղեն էկել ա մեր երկիրը, հետն էլ մի Կատու ա բերե, նրա ահիցը չենք կարում բններիցս դուս գանք: Մնացել ենք սոված, ձեռներս զադ չի ընկնում, որ ուտենք, քիչ ա մնում բիրադի սատկոտենք»։
Մկների թագավորը մի ղոչաղ մուկ ա ջոկում.— Կէթաս,— ասում ա,— թագավորի տղի կուշտը, կասես. «Ի՛նչ ուզում ես, ա՛սա տանք, թաքլի քու Կատուն առնես ըստիան էթաս»:
Էդ ղոչաղ մուկը վեր ա կենում էթում թագավորի տղի կուշտը:
— Թագա՛վորի ցեղը սաղ ըլնի,— ասում ա մուկը,– մեր թագավորը ասում ա. «Ինչ լեզուդ կպտտի, ա՛սա տամ, թաքլի կատուդ վեր ունես, մեր երկրիցը քաշվես»:
Թագավորի տղեն ասում ա.— Ֆլա՛ն ծովի միջին մի ամարաթ կա, էդ ամարաթի միջին մի Քոսա ա կենում, նրա կշտին մի Մատանիք կա, թե կարաց էդ Մատանիքը բերել տա, Կատուս վե կունեմ ըստիան կէթամ, թե չէ՝ չեմ էթա:
Էդ մուկը խաբարը տանում ա իրանց թագավորին, թե թագավորի տղեն ասում ա. «Ֆլա՛ն ծովի միջին մի Քոսա ա ապրում, Քոսի կշտին մի Մատանիք կա, ընչանք էդ Մատանիքը բերել չտաս, էս երկրից չեմ էթա»։
Մկների թագավորը էս որ լսում ա, էն սհաթը մի ղոչաղ մուկ ա ղրկում էդ Քոսի ամարաթը, որ էթա, ո՛նց որ ըլնի մի ֆանդով էն Մատանիքը գողանա, վեր ունի բերի։
Էդ ղոչաղ մուկն ա՝ վեր ա կենում ընկնում ճամփա դպա Քոսի ամարաթը։ Էդ մուկն ա՝ ծովի տակովը փորիլոն, լաղում տալոն կէթա, կէթա՝ մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, կհասնի Քոսի ամարաթները, գշերը տակիցը կփորի, կնիլնի վիրև, կտենա Քոսեն քնած ա։ Քոսեն քնելիս հունարով Մատանիքը դնում էր բերանը ընենց էր քնում, որ չըլնի թե կնիկը գողանա, դնի մատը, արաբները գան, իրան վնասիլ տա։ Մուկը դե՛ս, դե՛ն կընկնի, Մատանիքը չի գտնի, վերջը որ շատ ման կգա, վարավուրդ կանի, կտենա, Քոսի բերանումը պահած ա։ Ըտեղ մի շուշա թունդ քացախ կըլնի դրած, մըն էլ աղաթասով սև տաղտեղ. կէթա պոչը կթաթխի աղաք քացախի մեջը, եննա սև տաղտեղի մեջը, ա՛ռ հա Քոսի պինչը կկոխի։ Կոխելու բաշտան Քոսեն կփռշտա, Մատանիքը բերնիցը վե կընկնի։ Մուկն էլ զաթի դրան էր բանդ, կվերունի ու յա՜լլա իրա էկած ճամփովը կգա, կհասնի իրանց երկիրը, Մատանիքը կտանի կտա թագավորի տղին։ Թագավորի տղեն իրա Կատուն վե կունի, էդ գեղիցը դուս կգա, կէթա, կէթա մի ղրաղ տեղ, Մատանիքը կդնի մատը։ Դնելու բաշտան արաբները կգան։
— Ի՞նչ կհրամայես, թագա՛վորի ցեղ,— կասեն արաբները։
— Ինձ վե կալեք, տարեք մեր երկիրը։
Արաբները նրան վե կունեն, կտանեն իրա երկիրը. եննա թագավորի տղեն կասի.— Էս սհաթը կէթաք ֆլա՛ն ծովի միջի ամարաթիցը Քոսին վե կունեք, կքցեք ծովը, ամարաթը իրա սարք ու կարգովը, թագավորի աղջկանովը կտանեք կդնեք էլի աղաքվա տեղը։
Արաբները ալբիալը թագավորի տղի հրամանը կկատարեն, Քոսին կքցեն ծովը, ամարաթը իրա սարք ու կարգովը, թագավորի աղջկանովը կտանեն կդնեն իրա աղաքվա տեղը։
Թագավորի տղեն կնկանը ո՛ր կտենա, կուրախանա, աշխարով մին կըլնի, ուրախություններիցը չեն իմանում ի՛նչ անեն։ Նո՛ր կնստեն ըստե դե՛սից, դե՛նից կխոսան, ջան կասեն, ջան կլսեն, իրար գլխով անցկացածը իրար նաղլ կանեն: Պառավի ուրախությունին հո հալ ու հեսաբ չկար: Սրանից դենը մարդ ու կնիկ, լավ֊լազաթին իրար հեննա սիրով կապրեն ընչանք իրանց մահը:
Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։
- ↑ Գրառման ձեռագրում բանահավաքը այս բառն ուղղել է, դարձրել՝ յոլա տանի (Ծ. Կ.):
- ↑ Գրառման ձեռագրում բանահավաքը այս բառն ուղղել է, դարձրել՝ վասիաթ (Ծ. Կ.):
- ↑ Գրառման ձեռագրում բանահավաքի ձեռքով այս արտահայտությունը ջնջված է, վերականգնում ենք (Ծ, Կ.):
- ↑ Գրառման ձեռագրում դաստախունը. ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
- ↑ Գրառման ձեռագրում՝ բերիր․ ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
- ↑ Գրառման ձեռագրում՝ խելքը գլուխն էկավ. ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։
- ↑ Գրառման ձեռագրում՝ որդիա՞ն ես գալի ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։
- ↑ Գրառման ձեռագրում՝ խելքը գլուխն էկավ. ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։
- ↑ Գրառման ձեռագրում՝ որդիա՞ն ես գալի ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։
- ↑ Գրառման ձեռագրում այս արտահայտությունը դժվար ընթեռնելի է (Ծ. Կ.):
- ↑ Այս բառի փոխարեն եղել է՝ մուկը, հավանաբար արտագրելիս բանահավաքը վրիպել է (Ծ. Կ.):