***

Քո դեմքի վրա ծաղկող շիկնանքի
Համաչափությամբ
Հարություն առար երազներիս մեջ:
Ինձ ոտքերի մոտ գտա լռության:
Աշխարհը կարիք ունի ջերմ սիրո,
Աշխարհն աղջկա վարդոտ շուրթերի
                Այրումներ ունի,
Որպես անբառ երգ,
Արի... վերնագիր դարձիր դու նրան: