***

Քո զույգ ափերը իրար բերելով բուռ արա հիմա
Եվ
Մաքրիր սիրտս՝ որպես լեռնային աղբյուրի մի ակ,
Որի մեջ հանկարծ վերից գլորված հողաբեկոր է
Ընկնում մի փոքրիկ
Եվ հետո, մանրիկ մատնաճեղքերով կաթ-կաթ թողնելով՝
Ջուր տար շուրթերիդ եւ ցողիր դեմքդ...

Ապա հայացքդ բարձրացրու վեր, նայիր Աստծուն
Ու ձուլվիր թեթեւ, մաքուր, սպիտակ հրեշտակներին.
Շուրթերը սիրո մասին խոսելիս մեղսագործվում են
                                     (սերը չի ասվի),
Շուրթերը
Սիրո մասին
Լռելիս՝
Սրբագործվում են։

Վերցրու ծաղիկն այն, որ մեկնել եմ քեզ։