Օրերուն ոճիրը

Հերանուշ Արշակյան


Օրերուն ոճիրը


Պատուհանին մոտ,
Ուր արևն իր նվաղկոտ
ապրիլի
Դժգույն ցոլքովը կը փայլի,
Կույս աղջիկը ծաղկատի,
Ասեղն առած' կ ՚աշխատի:
Ու կը սահին ժամ ու օր
Այնքան արագ իրավ, որ
և ունայն,
Բայց աղջիկը չ՚ըզգար զայն
Այլ կը կարե գլխահակ`
ճակատագրին անգիտակ:
Եվ օրերը սահեցին
Միօրինակ և անձայն
ու դժգույն`
Մարտի արևին հանգույն,
Մինչև որ ա'լ ձանձրույթեն
Կույսն ասեղին ըրավ քեն:
Գարնան արևը նորեն
Կը կայծկլտար եթերեն.
կույսն անմեղ
Ակնարկ մ՚ուղղեց իր հայլիին
սրտագեղ,
Որ շատոնց է, կիսավեր,
Փոշին մեջ մոռցեր էր:
Ու քարացավ զարմանքեն,
Զի պատկերըն իր դեմեն
ձյունաթույր
Ցույց տար մազերն իր գանգուր.
Արցունք մ՛ինկավ աչքերեն.
— Օրերն ի՜նչ շուտ սահեր են...