Օրիորդի արտասուքը


Հանգի՛ստ, իմ անույշ,
Անցար, գնացիր,
Միայն վերք անբույժ
Սրտումս թողեցիր։

5 Սոխակ գեղեցիկ
Կանաչ պարտիզում
Երգելով քաղցրիկ՝
Ինձ չէ գրավում։

Քեզանով միայն
10 Երջանիկ էի,
Տիկին ինքնիշխան
Ինձ կարծում էի։

Ցերեկը մենակ,
Փակված սենեկում,
15 Ողբում եմ անհագ,
Ու ոք չէ լսում։

Գիշեր է գալիս՝
Մահիճ եմ մտնում.
Տրտո՛ւմ է հոգիս,
20 Քունըս չէ տանում։

Ո՛հ, սիրտըս այրված,
Ողջ քե՛զ է կանչում,
Ողջ քո անմոռաց
Անունդ է հիշում։

25 Մազեր թուխ, երկա՛յն,
Աչեր գրավիչ,
Ի՞նչ հասակ, ի՞նչ ձայն,
Ի՞նչ հոգի կտրիճ:

Անգո՛ւթ, ինձ խաբեց,
30 Ուրիշին սիրեց.
Ա՜խ, նա ինձ դեռ վա՛ղ
Պատրաստեց դագա՛ղ։

<1861, հունվարի 20–ին>