Օրհնություն

Կոմիտաս


Օրհնություն


Ճակատդ օծուն՝
Լուսավորչա կանաչ մեռոնով,
Լուսավորչա կանաչ մեռոնով՝
Թող կանանչեն հուռ ճյուղերդ․
Ու ակդ բոցուն՝
Լուսավորչա կարմիր կերոնով․
Լուսավորչա կարմիր կերոնով՝
Թող ճաճանչեն հուր յուղերդ։