«Ինձ մի՛ խնդրիր, ես չեմ երգի...» Օր. Բ.-ին

Հովհաննես Թումանյան

Կասկած



ՕՐ. Բ.-ԻՆ


Դու արտասվում ես, և քո ծանրավիշտ
Սրտից լճացած արցունքի տակից
Փայլում է միտքը բոցոտ աչքերիդ—
Խելոք տրտմություն և քնքուշ թախիծ.

Եվ այդ առավել վեհ ու սիրուն է,
Թեև ամպամած գիշերվան գրկում
Փայլակն էլ շողում և ցոլանում է
Խաղաղ ջրերի խորին հատակում։


1892