Օր. Պ. Պ.-ին
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 250,
ծ. ― էջ 623



ՕՐ. Պ. Պ.-ԻՆ



Քույրիկ, այդքան որ սիրում ես
Հայի հնչյուն, հայի տաղ,
Որ սրտալի մեծարում ես
Ազգիդ երգչին դեռ մատաղ,

5 Ներշնչում ես նորա հոգուն
Հզոր թռիչք և եռանդ,
Եվ հիշում է նա յուր մտքում
Յուր պաշտոնը երկնավանդ,

Այս հարազատ ներշնչանքի
10 Փոխարենը ընդունիր
Նորա սիրո և տանջանքի
Անվարժ տողերն ինքնագիր։

1909