Լռած աղմուկների միջով (խոտ, քար, աստղ) ձգվում է արահետը մանկության, եւ ոչինչ չի կարող կասեցնել նրա տիեզերական ընթացքը։ Ձայնի ափին, մեր տան ավերակում, անհաշտելի ու կարծր խավարի մեջ կատաղի ծաղկել է խնձորենին։