(Ֆարս) (Մաղթանքներ)

Շիրվանզադե

(Պատվիրված մաղթանքներ)
[ 440 ]

[ՄԱՂԹԱՆՔՆԵՐ]

Շնորհավոր նոր տարի, ցանկանում եմ և մաղթում`

Տանկահայերին.— Հովո երանելու համբերություն։

Ռուսահայերին.— Մի մսխալ մարդկային զգացում։

Պարսկահայերին.— Անշավիղ «Շավիղներից» և խաչագողներից փրկություն։

Հայ եկեղեցուն.— Մի խարազանահար Բարդուղիմեոս և Աշգեան էֆենդիների համար։

Հայ գրականությանը.— Մի միջոց մղդսիներից և տիրացուներից ազատվելու։

Հայ հեղինակներին.— Աստված փրկե և ազատե ձեզ Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերությունից։

Հայ թատրոնին.— Մաքրություն ապականված բեմի։

Նոր թատրոնին.— Նոր ճաշակ։

Հայուհյանց բարեգործական ընկերության.— Մի մեծ կապոց չթի և քիսայի կապաների, սպիտակ ժիլետների և հարդյա գլխարկների` ձմեռվա ցրտերին, ձյունին և բուքին տաճկահայերին բաժանելու համար։ Նաև մի պերճախոս խոհարար, որ քաղցած և կիսամերկ հայ կանանց բացատրե պաղպաղակ, կրեմ, պլոմբիր, տորտ, կեգս և այլ անուշահամ ուտելիքներ պատրաստելու եղանակը։

Կովկասյան բարեգործական ընկերության խորհրդին.— Մի քանի миллионер անդամներ, որ գաղթականների օգտին [ 441 ] չնվիրեն իրենց մի ժամվա եկամուտը... Երկու հարյուր ռուբլի։

Հրատարակչական ընկերության անդամներին.— Ազատվել ընկերության գրասենյակից շարունակ Պոտապենկո, Իվանենկո, Անիշչենկո, Գրիշենկո, Տիշշենկո և Սիշշենկո և այլ այսպիսի երևելի հեղինակների գրվածները ստանալուց։

Հրատարակչական ընկերության խմբագրական մասնաճյուղին.— Մղդսիներից ազատություն, մի քիչ հայերեն լեզու, մի մազաչափ գրականական ճաշակ...

Նույն ընկերության վարչությանը.— Նոր տարվա համար նոր պրոգրամ` հայ հեղինակներին առաջ հարստահարելու, հետո զրպարտելու։

«Մուրճին».— Մի ծանր հարված այժմյան «Մշակի» քաչալ գլխին:

«НОВОЕ ОБОЗРЕНИЕ»-ին.— Պակաս համլետություն և մի քիչ էլ դոնքիշոտություն։

«КАВКАЗЬ»-ին.— Խոնելիի պես վայրահաչներից զերծ մնալ...

«Արձագանքին».— Մի խելացի փաստաբան, որ իր դատը «Տարազի» դեմ 73 % տանուլ չտա։

«Մշակին».— Մի բուռն յուղ կոկորդին քսելու, որ «Տարազի» դառը պիլուլները կուլ տա և լռե...

Նույն լրագրի սրբագրիչին.— Մի աման ձրի փլավ։

Նույն լրագրի մի աշխատակցին.— Նոր երես նոր թատրոնի համար։

Նույն լրագրի нето-ից զուրկ խմբագրին.— Տես հրատրակչական ընկերության վարչության զրպարտիչ նախագահին։

Հրատարակչական ընկերության վարչության զրպարտիչ նախագահին.— Տես «Գյուղատնտեսական ընկերության չաչանակին»։

Չաչանակին.— Տես մածնա-պանրային օրգանի խմբագրին։

Մածնա-պանրային օրգանի խմբագրին.— Տես «ժպտուն չինովնիկին»։ [ 442 ] Ժպտուն չինովնիկին.— Տես հայուհյաց ընկերության խոհարարին։

Հայուհյաց ընկերության խոհարարին.— Տես նորագույն թամադային։

Նորագույն թամադային.— Տես «Ալեքսանդր Քալանթարին»:

Ալեքսանդր Քալանթարին.— Տես ամեն տեղ, ուր կա մեղր ու եղ։

Վերջապես յոթերեսանի Յանուսին.— Նվիրում եմ մի օրինակ Մոլիերի «Տարտյուֆ»-ից։