Խղճահարության աղբյուրը (Նախերգ)

Հովհաննես Թումանյան

Ծաղիկ փերին
[ 571 ]
(ՆԱԽԵՐԳ)

Նա, ով տանջվում, աղոթում է ու սիրում– մարդ է նա։

Պարիան տանջվում, աղոթում է ու սիրում– մարդ է Պարիան։

Ամենքն, ում որ տաքացնում են արևի շողերը և վարում [ 572 ] է գետինը իր արորի խոփով– մարդիկ են[1]։ Պարիան ցնծում է[2] արևի շողերի լուսով ու կերակրվում երկրի բերքերով– Պարիան մարդ է։

Ամենքն, ում բանականությունն ասում է, թե էս մինը վատ է, էն մինը՝ լավ– մարդիկ են։ Պարիան գիտի չարն ու բարին– Պարիան մարդ է։

Ով (պաշտում է) նախնիներին, հարգում է[3]ծնողներին, հոգում կնոջն ու որդիներին– նա մարդ է։ Պարիան զոհ է[4] բերում մեռածների հոգիներին, հարգում է իր հորը, խնամում կնոջն ու երեխաներին– Պարիան մարդ է։

Վայ նրան, ով ստորացրել է[5] Պարիային օգտվելու հողից, ջրից, բրնձից ու կրակից, քանզի Պարիան մարդ է։

Վայ նրանց անիծողներին։ Վայ նրան, ով ստիպում Է նրանց՝ զառամ ծերերին ու մանկան[6]. օրորոցը պատսպարել գիշատիչ գազանների ապաստաններում, քանզի Պարիան մարդ է։

Վայ նրան, ով ստորացրել է[7] Պարիային, դեղնոտն անգղերի ու գարշելի չախալների շարքը– քանզի Պարիան մարդ է։

  1. [նրանք]
  2. [наслажда<ется>]
  3. [էր]
  4. [տանում]
  5. [մաշով]
  6. մանկան[ց]
  7. [ձգել է]