...նաև Սպիտակ Եղեռն/Առաջաբան

[ 4 ]

ԱՌԱՋԱԲԱՆ

Այս հոդվածների ժողովածու-գիրքը կազմելու անհրաժեշտությունը, ըստ իս, ժամանակավրեպ չի, որովհետեւ տարբեր թերթերում ու ամսագրերում, տարբեր ժամանակներում իմ կողմից բարձրացրած հարցերը, իմ կարծիքով, այսօր եւս ակտուալ են…

Հոդվածներից շատերը, որոնք թերթերում ծավալի մեծության պատճառով եւ այլ հանգամանքների բերումով լրիվությամբ չեն հրապարակվել ժամանակին, եւ ուսումնասիրությունների գաղափարն ու միտքը աղճատվել են կրճատման հետեւանքով, գրքում ներկայացնում եմ լրացնելով բաց թողնվածը…

Այստեղ զետեղում եմ նաեւ հոդվածներ, որոնք վաղուց են գրվել կամ վերջերս, սակայն հրատարակչական օբյեկտիվ դժվարությունների հետեւանքով առ այսօր մնացել էին գզրոցներում։

Պատմագիտական թեմաներով հոդվածների մեծ մասը վերաբերվում են պատմական Հայաստանի հյուսիսային շրջաններին եւ որոնք իրենց բովանդակությամբ տրամաբանական, գաղափարական կապ ունեն, եւ լրացնում են միմյանց։ Որոշ հոդվածներ ինչ-որ հատվածներում կրկնվում են, սակայն յուրաքանչյուր հոդվածում յուրովի է հարցը մեկնաբանվում, յուրաքանչյուրն իր ժամանակի ոգուն ու պահանջին համապատասխան…

Հոդվածների մի ամբողջ շարք, սկսած 1986թ. նվիրված են Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառների 1918թ. հերոսամարտերին, որոնք ուղղված էին ընդդեմ թուրք զավթիչների, որոնք (ինչպես տեղացի թուրքերը, այնպես էլ օսմանյան Թուրքիայի զորքերը) իրենց մեծաքանակ ուժերով ելել էին ոչնչացնելու հայ ժողովրդի արեւելյան հատվածը եւս…

Հոդվածներում իշխում է այն գաղափարը, որ կազմակերպվածությունը, բարձր կարգապահությունը, նվիրվածությունը, անկախ սեփական ուժերի փոքրաքանակությունից եւ թշնամու թվական գերակշռությունից, հաղթանակ են բերում, ինչպես այդ կատարվեց Ախալցխայի գավառում, որտեղից հայերը չգաղթեցին անգամ այն դեպքում, երբ