...նաև Սպիտակ Եղեռն/Խզաբավրա

Դիլիֆ (Դլիվեկ) Խզաբավրա

Արտյուշ Սանոսյան

«Քարթլիս ցխովրեբան» Հայաստանի և հայերի մասին

ԽԶԱԲԱՎՐԱ

Խզաբավրա գյուղը գտնվում է Ասպինձայից 12 կմ հարավ-արեւելք. Կուր գետի աջ ափին: Այն Ջավախքի հնագույն հայկական բնակավայրերից է։Գյուղն հիշվում է նաեւ 1595թ. կազմված «Գյուրջիստանի վիլայեթի մեծ դավթարում»։ Ս. Ջիքիայի կողմից ուսումնասիրված եւ թուրքերենից վրացերեն թարգմանված «դավթարում» Խզաբավրայի 40 հարկատուների (ընտանիքների գլխավորների) անունները հիմնականում աղավաղված են կամ «անընթեռնելի», այնուամենայնիվ, անվանումները մեծիմասամբ հայկական են տվյալ ժամանակաշրջանին հատուկ առանձնահատկություններով (Դարիբ, Ռեւազ, Եղիա, Վելիջան, Հովսեփ, Վելո, Գագիկ եւ այլք)։

Խզաբավրացիները, մինչև կաթոլիկություն ընդունելը, այսինքն, մինչեւ 18-րդ դարի երկրորդ կեսերը, հայադավաններ էին։ Նրանք գիտակցում էին իրենց հայ լինելը։ Այդպես էր երկար ժամանակ նաեև կաթոլիկություն ընդունելուց հետո։ Օրինակ XVIII– XIX դ. դ. գյուղի Խուցյանների կամ Խուցիանթովների տոհմից, դուրս են եկել շատ եկեղեցական ու գրական գործիչներ, որոնց կողմից գրված, կազմված կամ թարգմանված գրական կամ ծիսական ստեղծագործությունները ներկայացված են հայերեն եւ վրացերեն լեզուներով։

Խզաբավրայի Խուցյաններից էր, վրացի ճանապարհորդ Գ. Ավալիշվիլու վկայած, Անտոն Խուցիանթինովը (նրան Մ. Թամարաշվիլին անվանում է Անտոն-Լեւոն Խուցիանթ Պետրոս Խուցիանթի որդին), որը XIX դ. սկզբների հայ հասարակական-քադաքական եւ եկեղեցական գործիչ էր Կոստանդնուպոլսում։ Նախկինում եղել է «հայոց վարդապետ», իսկ կաթոլիկ նա դարձել է հետագայում. «Գտանք նախկինում հայոց վարդապետ եւ այժմ կաթոլիկ Անտոն Խուցիանթինովի տունը...», . գրում է Գ. Ավալաշվիլին Կոստանդնուպոլսում Անտոն Խոցիանթինովին հանդիպելու մասին։ Ի դեպ, նաև Անտոն Խուցիանթի ակտիվ գործունեության շնորհիվ էր, որ 1830 թ, Թուրքիան թույլատրեց հայ կաթոլիկներին վերադառնալու աքսորից իրենց նախկին բնակավայրերը։ Նա էր այդ մասին Պապի ուղերձը Հռոմից 1830 թ, բերել Կոստանդնուպոլիս...

Մեկ ուրիշ Անտոն Խուցիանով Գոդեբաձե իրեն անվանում է «խիզաբավրացի»: Ապրել ու գործել է XIX դ. առաջին կեսին։ Նա եւս կաթոլիկ
հոգեւորական էր։ Իր գործունեությունը ծավալել է Ախալցխայի շրջակա գյուղերում, 1810-ական թ.թ. մինչեւ կյանքի վերջը 1855 թ. (տես. Պ. Ա. Չոպանյան, վրացական ուղեգրությունները..., Երեւան, 1981 թ.. էջ 114-117)։ Ամենայն հավանականությամբ այս Անտոնի որդին էր Հոսեբ (Հովսեփ) Անտոնիս-ձե Խուցիշվիլի (Խուցիանով) Գոդեբաձեն (1797 - 1890), որի մասին, որպես Խզաբավրայի նշանաոր հռգեւոր գործչի, իր «Խիզաբավրայի ուղեցույցը» գրքում 1974 թ. գրում է խիզաբավրացի Միխեիլ Վելիջանաշվիլին։ Նա Ախալցխայի Իվլիտա գյուղի Ս. Խաչ եկեղեցու երբեմնի քահանան է եղել եւ դեռեւս 1829 թ. մայիսին «տերհայր Հովսեփ Խուցիանով» էր։

Հետաքրքիր է, որ աղբյուրներում հիշվում է եւս մեկ ուրիշ Անտոն Խուցիանթի մասին, սակայն նրա կյանքն ու գործունեությունը հայտնի չէ։ Հիշատակագրություններից մեկից պարզվում է, որ նրա հոր անունը Սկանդար է («Աստված ողորմի Խուցիանց Սկանդարի որդի Տեր Անտոնին...»)։

Խուցիշվիլիների (Խացյան) տոհմը Խզաբավրայում այսօր էլ բազմաքանակ է և տալիս է նշանավոր մտավորականներ...։ Ցավոք, նրանք վրացախոս են եւ չեն ծառայում հայ մշակույթին... Արդեն XIX դ. վերջերին խգաբավրացիները, ինչպես եւ վարգավցիներն ու բնելցիները, դարձել էին վրացախոս։ Ինչպես վկայում է նշանավոր ազգագրագետ Ե. Լալայանն իր «Ջավախք» ազգագրական ուսումնասիրության մեջ. «...Վարգավցիք եւ խզաբավրացիք բնիկներ են։ Սրանք վաղուց մոռացած են իրենց մայրենի լեզուն եւ խոսում են վրացերեն։ Եվ թեպետ ընդունած են վրաց սովորություններ, բայց եւ այնպես ընտանեկան կյանքը հայկական է»։

Այնուամենայնիվ, 19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի սկզբներին այս երեք գյուղերի (Խզաբավրա, Վարգավ, Բնելա) բնակիչները պաշտոնապես հայ-կաթոլիկներ են հիշվում (Ջավախքի բնիկ հայ-կաթոլիկներով բնակեցված մյուս գյուղի Խերթվիսի (Խրթվիս) բնակիչները 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հեռացել էին իրենց հայրենի բնօրրանից...)։ 19-րդ դ. վերջին վրաց գիտնական Ի.Պ. Ռոստոմովը հարուստ «ավարի» ակնկալիքով Ջավախքի մի շարք գյուղերի թվում այցելեց նաեւ Խզաբավրա եւ Խերթվիսի բերդ, սակայն նա այդ բնակավայրերում չգտավ ոչ մի վրացերեն արձանագրություն եւ վրացու հետք... Իհարկե. այդպես էլ պետք է լիներ, որովհետև այդ բնակավայրերում ևս

հիշելի ժամանակներից հայերն են բնակվել։ Այնուամենայնիվ, Ռոստոմովը չզլացավ Խզաբավրացի հայ-կաթոլիկներին անվանել հայ-կաթոլիկ (տես, И. П. Ростомов, Ахалкалакский уезд, ст. 112)։

Ինչպես Վարգավ ու Բնելա հայ-կաթոլիկ գյուղերի եկեղեցին, այնպես էլ Խզաբավրայի և հին 1840 թ. կառուցված «Սուրբ Աստվածածին» եկեղեցում, և նոր 1900 թ. կառուցված «Սուրբ Սիրտը Հիսուսի» եկեղեցում, դեռևս 20-րդ դարի սկզբներին ժամասացությունը հայերեն լեզվով էր կատարվում։ Հայերեն էր նաև եկեղեցական գրականությունը։

Չնայած այս ամենին, ցավոք արդեն գնալով ուժեղանում էր հայ-կաթոլիկական եկեղեցու վրացացման միտումը։ «Մշակ» թերթի , 124 համարում, նոր եկեղեցու օծման կապակցությամբ կարդում ենք հետևյալը. «Նորաշէն եկեղեցու («Սուրբ Սիրտը Հիսուսի») (Ճակատին գրված սովորական՝արձանագրությունը միայն լատիներէն ու վրացերէն է. հայերէն մի տառ անգամ չըկայ, չը նայած, որ այդ նոր եկեղ էլ ժամերգությունը պիտի լինի հայ լեզվով, ինչպես հին եկեղեցու Ինչպես ճիշտ էր նկատել Սամվել Կարապետյանը (տես, ՀՀ, 30 հր 1998 թ.). այս երեւույթը. այսինքն արձանագրության հայերեն րագրված չլինելը, իր ժամանակին բավական արտառոց երևույթ է նկատվել։ Մեղավորը վրացամետ «մի ժամանակ Վարձելեան, Վարծելօվ, իսկ այժմս Վարձելաշվիլի.». քայլ առ քայլ ապազգւ ցող քահանան պատրիարք Ազարյանի պահանջով նեղն ընկած, պած դիմում է ստախոսության, «...թէ արդեն ջնջված է Խիզաբւ գիւղի եկեղեցու սխալմամբ փորագրել տուած վրացերէն ս նագրութիւնը...» («Մշակ», 1900 թ. 14 180)։

Խզաբավրա եւ Վարգավ գյուղերի եկեղեցիների հայ-կաթոլիկ եւ բնակչության հայ-կաթոլիկ լինելու օգտին են խոսում հետևյալ վավերագրերը։

Դրանք 1908 թ. օգոստոսի 31-ի Խզաբավրայի եկեղեցու Ավագ քահանա Տեր Ա. Ջանեանի եւ Վարգավի եկեղեցու ժողովրդապետ։ Քահանա Տեր-Ալոզիոս Չիլինգարովի կողմից 1908 թ, սեպտեմբերի 1-ին վերադասին ներկայացված զեկուցագրերն են։ Դրանք գրված են մաքուր և գեղեցիկ հայերենով։ Քահանաները ստորագրել են հայերեն, իսկ աթոռակալները և վկաները՝ վրացերեն (տես, ՀՀ 316-1-102, 33 եւ 34)։

Կան եւս երկու ուշագրավ փաստաթղթեր, որոնք 1914 թ. մարտի 14-ին և սեպտեմբերի 22-ին Խզաբավրա գյուղի վերակացու քահանան Տեր-Կոստանդինոս Շեշաբերիձեի կողմից հայերեն գրված հայտարարություններն են հղված գավառի հայ-կաթոլիկների կառավարչին` Տեր-Սարգիս Տեր-Աբրահամյանին, որով նա խնդրում է թույլ տալ Խզաբավրայի եկեղեցու դրամական միջոցները ծախսելու եկեղեցու վերանորոգման նպատակով։

Հայտարարությունների վերեւի ձախ կողմում եկեղեցու շտամպն է ռուսերեն գրությամբ. "МВД.Настоятель Хизабаврской Армяно-католической св. Иисуса сердца церкови".

Այս վավերագրերը նորից և նորից հաստատում են այն փաստը, որ մինչեւ 1918 թ. հայ-կաթոլիկակակն եկեղեցու շնորհիվ հայ-կաթոլիկներն իրենց հայ լինելն այս կամ այն կերպ դեռևս ընդունում էին։

Վրաստանում մենշեւիկյան իշխանության տարիներին եւ խորհրդային կարգերի հաստատումից հետո տեղի ունեցավ Վրաստանի տարածքի հայ-կաթոլիկների մասսայաբար վրացացում (սպիտակ եղեռն)։

Սպիտակ եղեռնի զոհեր դարձան 1. Խզաբավրա, 2. Վարգավ, 3. Բնելա (Ասպինձայի շրջ.), 4. Ուդե (Ադիգենի շրջ.), 1. Ախալցխա (հին քաղաք), 2. Իվլիտա, 3. Սածել (մահմեդականացել են 18-րդ դարում), 4. Վալե (Ախալցխայի շրջ.), 1. Սկրա (Գորիի շրջ ). 1. Սանավարդո (Թելա– վի շրջ.) գյուղերի եւ Թիֆլիս, Գորի, Քութայիս քաղաքների հազարա¬ վոր հայ-կաթոլիկներ։

1918-ին արդեն նրանց ճնշող մեծամասնությունը պաշտոնապես արձանագրվել էր որպես վրացիներ, չնայած վաղ տարիների չափաբերական մատյաններում բոլորն էլ գրանցված էին հայեր (տես. Հրավեր ողջամտության, Ս. էջմիածին, 1993. էջ 25-132)։

Վրաստանի իշխանությունները խորհրդային կարգերի հաստատումից հետո, ինչպես Կուր գետի հովտի մի շարք բնակավայրեր, այնպես էլ Խզաբավրա եւ Վարգավ (Բնելա գյուղն արդեն դատարկված էր) գյուղերը, հանեցին Ախալքալաքի գավառի կազմից, այսինքն Վերին Ջավախքի բնական սահմաններից, եւ մտցրին նորաստեղծ Ասպինձայի շրջանի կազմի մեջ, որպեսզի վրացացած երբեմնի հայկական գյուղերի բնակիչները շփում չունենան Ախալքալաքի շրջանի հայության հետ...

(Ի դեպ. Ասպինձայի նախնական անվանումը ի սկզբանե եղել է հայերեն Ասպնջական, որ նշանակում է «հյուրընկալ»։ Անվանումը ճիշտ համապատասխանում է բնակավայրի դիրքին, որովհետեւ այն ընկած է Պեւտինգերյան քարտեզում նշված Արտաշատ-Սեբաստոպոլիս ճանապարհին եւ, ըստ Տոմաշեկի, Ասպնջակը (Ասպինձա) համընկնում է քարտեզում նշված Ad Mercurium (Ադ Մերկուրիում) կայարանի հետ)։

Խզաբավրան միշտ եղել է Ջավախքի խոշոր գյուղերից մեկը։ 1595 թ. աշխարհագրի ժամանակ այնտեղ բնակվում էր 1000 մարդ։ 20-րդ դարի սկզբներին գյուղն իր բնակչությամբ, Ախալքալաքի գավառի 111 գյուղերի մեջ, Հեշտիայից (2510 բն.), Սաթխայից (2470 բն.) եւ Գորելովկայից (2371 բն.) հետո չորրորդն էր (2110 բնակիչ)։ 70-ական թվականների կեսերին գյուղում ապրում էր 1012 մարդ (315 ընտանիք)։ Կրկնակի շատ խզաբավրացիներ մոտ 2000 մարդ, սկսած 1750 թվականից, տեղափոխվել են Ասպինձայի շրջանի Օշորա, Սարո, Բնելա, Վարգավ գյուղերը եւ Վրաստանի այլ վայրեր եւ մշտական բնակություն հաստատել անդ։ Այնուամենայնիվ, Խզաբավրան Ասպինձայի շրջանում Դամալա հայկական մեծ գյուղից (2233 հայ բնակիչ) հետո բնակչության թվաքանակով երկրորդն է։ Ի դեպ, շրջանի հայերը հայ-կաթոլիկների հետ միասին, շրջանի բնակչության 30-40 %-ն են կազմում։