...նաև Սպիտակ Եղեռն/Սառնաղբյուր գյուղի «Վիշապ» կոթողը

Թռեղքի հնագույն հուշարձանները Սառնաղբյուր գյուղի «Վիշապ» կոթողը

Արտյուշ Սանոսյան

Դիտողություններ և առաջարկություններ
ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԻ «ՎԻՇԱՊ» ԿՈԹՈՂԸ

Հուշարձանը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջին, Անիի շրջանի Սառնաղբյուր (նախկին Ուռուտ) գյուղի արեւմտյան ծայրամասում, դաշտում։ Այն գյուղացիներն անվանում են «խաչքար» և միաժամանակ չբեր կանայք այցելում են հուշարձանին, որպես Ֆալլուսի, նրա մոտ կատարում պաշտամունքային ծիսակատարություն, մոմ վառում և զոհ մատուցում։ Երկու դեպքում էլ սխալ է մեկնաբանվել հուշարձանը։ Նախ, այն «խաչքար» են անվանել, որովհետև հսկայական քարե ձկան գլուխը կտրելով ու այնտեղ փոս փորելով ինչ-որ ժամանակ, հավանաբար, վաղ քրիստոնեության շրջանում, կանգնեցրել են ծավալուն քարե խաչ, որն այժմ տեղում չի։ Այն, ամենայն հավանականությամբ, ցած է գցվել Խորհրդային կարգերի ժամանակ…

Երկրորդ դեպքում, այդ հսկայական հուշարձանը բոլորովին նման չի Ֆալլուսի, որովհետև Ֆալլուսը հատուկ առնանդամի քանդակապատկեր է լինում, ոչ նման ահռելի չափերի…

Նկ․ 1. Սառնաղբյուրի «վիշապ» կոթողը արեւմտյան կողմից (նկ․՝ Խնկանոս Սանոսյանի)

«Վիշապ» կոթողի չափերը այսպիսիք են։

Բարձրությունը գետնից (քարե ձուկը պոչի վրա է կանգնեցված) 2.55 մետր է։

Լայնությունը վերեւում 0.83 մ է:

Լայնությունը ներքեւում 0.74 մ է։

Հաստությունը 0.59 մ է։

Շրջանագիծը կենտրոնում 2.48 մ է։

Նկ․ 2. Սառնաղբյուրի «վիշապ» կոթողը հյուսիս-արեւմտյան կողմից (նկ․՝ Խ․ Սանոյանի)

Քարե ձկան երկարությունը (բարձրությունը) ավելի շատ է, քան նշվածը։ Որովհետեւ, պոչի մասը, ամենայն հավանականությամբ, մեկ մետրից ավել թաղված է հողի մեջ։ Ձկան գլուխը, խռիկները, հավանաբար, կկազմեր 60-70 սմ, որը, ինչպես վերեւում ասվեց, ջարդել են եւ փոս փորել, այնտեղ թեւավոր խաչ տեղադրելու համար։

Այսպիսով, «վիշապի» սկզբնական երկարությունը 4 մետրից ավել է եղել։ Քարը շատ կարծր է։ Այն որձաքար է, որը բնականաբար շատ դժվար է մշակելը։ Սակայն, չնայած դրան, այն արտակարգ լավ է մշակված։ Այն աստիճան, որ Ք.ա. V-IV հազարամյակների համար խիստ անհավատալի է, որովհետեւ այդ ժամանակաշրջանում, երբ անգամ բրոնզի դարաշրջանը չէր սկսվել, կարծր որձաքարի նման բարձր մակարդակով հղկումը հնարավոր է միայն պողպատյա գործիքներով, որոնք ի հայտ են եկել Ք.ա. II հազարամյակի կեսերին: Եվ պատահական չէ, որ Ն.

Նկ․ 3․ Սառնաղբյուրի «վիշապ» կոթողի վերեւի մասի անցքը (ինչպես երեւում է՝ ջուր է կուտակված․․․), որը փորված է խաչ տեղադրելու համար։
(նկ․՝ Խ․ Սանոսյանի)

Մառն ու Սմիռնովը այս հուշարձանները սկզբում թվագրեցին Ք.ա. II հազարամյակով։ Գ. Ղափանցյանը նույն պատճառաբանությամբ թվագրեց Ք.ա. 1100-1200 տարի, Բ. Բ. Պիոտրովսկին թվագրեց Ք.ա. I հազարամյակի կեսերով։ Մոտավորապես նույն կարծիքին էին Մ. Աբեղյանն ու այլք։

Սակայն մեծ գիտնական Ն. Մառը զգում էր, որ այդ հուշարձանները շատ հին են, եւ նա XXդ. 20-30-ական թվականներին դրանք թվագրեց Ք.ա. V հազարամյակով...

Ըստ իս, հազարամյակները շատ աննշան են այդ հուշարձանների տարիքը որոշելու համար։ «վիշապ» կոթողները կանգնեցված են եղել բարձրալեռ շրջաններում ծովի մակերեւույթից 2000 մետրից բարձր վայրերում։ Ըստ երեւույթին, խնդրո առարկա «վիշապը» բերված է ավելի բարձր վայրից, քան գյուղի այդ ծայրամասն է։

Նախ, մտածելու տեղիք է տալիս այս հանգամանքը։ Ինչո՞ւ այդքան բարձր եւ բնակավայրերից հեռու են կանգնեցված դրանք։ Կոթողների նպատակը դժվար չի հասկանալ։ Բոլոր ուսումնասիրողները իրավացիորեն դրանք կապում են ջրի պաշտամունքի հետ։ Ես համաձայն լինելով սրան, միաժամանակ կավելացնեի նաեւ ձկան պաշտամունքի եւ դրա առատ որսի գաղափարը...

Սակայն, թվում է, թե սրանք հաստատող ոչ մի փաստարկ չկա, որովհետեւ ոչ Գեղամա լեռներում, ոչ Արագածի լանջերին, ոչ Ջավախքում, ոչ Թռեղքում եւ ոչ էլ Հայկական լեռնաշխարհի մյուս մասերում, ուր կան «վիշապ» կոթողներ, չկան այնպիսի խոշոր ջրավազաններ, որոնք ծառայեն ոռոգման, նավագնացության եւ ձկնորսության նպատակներին։ Ես կարծում եմ, որ այդպիսի հսկա ձկնարձաններ (4-5 մետր երկարությամբ) միանգամայն տրամաբանական կլիներ կանգնեցնել ծովափնյա շրջաններում, ի պատիվ ծովային հսկա գիշատիչների շնաձկների, կաշալոտների եւ այլն, նրանց ցասումը մեղմելու համար, որ իրանք «թույլ տան» մարդկանց անվնաս նավարկելու եւ ձկան առատ որս կատարելու...

Իսկ նման ջրավազաններ արդյոք եղե՞լ են Հայկական լեռնաշխարհում։ Միանշանակորեն պատասխանը դրական է։ Վերջին անգամ պլիոցենի շրջանում 10 միլիոն տարի առաջ Մեծ Կովկասը, Փոքր Կովկասը, ինչպես եւ Հայկական լեռնաշխարհն ընդհանրապես, Թետիս օվկիանոսում եղել են կղզիախմբեր։ 10 միլիոն տարի առաջ ցամաքի 2000 մետր բարձրանալու հետեւանքով, Թետիս օվկիանոսը, որն Ատլանտյան օվկիանոսը միացնում էր Խաղաղ օվկիանոսին, իր մեջ ընդգրկում էր հարավային Եվրոպան, հյուսիսային Աֆրիկան, Փոքր Ասիան, Կովկասը, Կենտրոնական Ասիան, Միջին Ասիան, Մոնղոլիան, Տիբեթը, Հիմալայները, Հնդկաչինը, Իրանը, նահանջեց, բարձրացան նոր լեռնաշղթաներ եւ այդ օվկիանոսից մնացին Միջերկրական, Սեւ, Ազովի, Կասպից եւ Արալի ծովերը, Պարսից ծոցը... Այնպես որ, 10 միլիոն տարի առաջ, այսինքն ցամաքի վերջին բարձրացումից (2000 մ) առաջ, «վիշապ» քարակոթողները ձկնարձանները եղել են կղզիներում եւ կանգնած են եղել ծովի ափերին...

Նոր հարց։ Իսկ այն ժամանակ եղե՞լ է մարդը։ Այո։ Մարդկությունը Երկրի վրա եղել է միլիոնավոր տարիներ առաջ։ Սրանից 30-40 տարի առաջ դպրոցական դասագրքերում գրում էին, որ մարդկությունը գոյություն ունի 600 հազար տարի, իսկ այժմ գիտնականները վստահորեն 3.5 միլիոն տարի են համարում մարդու գոյության ժամանակը։ Շատ մոտ ապագայում նորանոր փաստերի հիման վրա գիտնականները, անկասկած կապացուցեն մարդու ոչ թե մի քանի միլիոն տարիների, այլ տասնյակ ու հարյուրավոր միլիոնավոր տարիների գոյության փաստը...

Իսկ քա՞րը...

Քարերի մի շարք տեսակներ, հատկապես բազալտն ու որձաքարը, ջուր չեն ներծծում եւ ըստ այդմ էլ չեն հողմահարվում եւ միլիոնավոր տարիների գոյությունը նրանց համար խիստ բնական է...

Սառնաղբյուրի «վիշապ» կոթողը արեւմտյան կողմից